Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » Հատուկ Գունդ
Ոստիկանությունն ընթացք է տվել իր իսկ աշխատակիցների կողմից սեպտեմբերի 15-ի երեկոյան «Հիմա» եւ «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունների անդամների նկատմամբ բռնությունների վերաբերյալ հաղորդմանը: Այն ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղել էր Իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Հաղորդման մեջ մասնավորապես նշված է, որ տվյալ երիտասարդական նախաձեռնությունների անդամներն այդ օրը քաղաքացիներին տեղեկացրել էին սպասվող հանրահավաքի մասին, որի վերաբերյալ իրազեկումը քաղաքապետարանն ընդունել էր ի գիտություն, սակայն «Նաիրի» կինոթատրոնի մոտակայքում նրանց վրա առանձին-առանձին հարձակվել էր ոստիկանների խումբը՝ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: Երիտասարդներին ծեծի էին ենթարկել «ռետինե մահակներով, ոտքերով եւ ձեռքերով, այդ գործողությունները զուգորդելով սեռական բնույթի հայհոյանքներով»: «Հատուկ գունդ» նախաձեռնության անդամներից նաեւ խլել էին պաստառները, ոչնչացրել հանրահավաքի այլ պարագաներ. «Իսկ նախաձեռնության անդամ Շահանե Հակոբյանին էլեկտրաշոկի կոթով հարվածել է անձամբ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը»:

Արմեն Խաչատրյանը հաղորդման մեջ նշել է, թե այսպիսով «խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր իրավունքները», ինչպես նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի դրույթները, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով» նախատեսված իրավունքները եւ այլն: Ու խնդրել է օրենքով սահմանված կարգով գնահատել կատարված արարքները ու պատասխանատվության կանչել մեղավորներին:

Այս հաղորդումը թեեւ ուղարկվել է սեպտեմբերի 25-ին՝ Արմեն Խաչատրյանը միայն երեկ է հրավիրվել Երեւանի ոստիկանություն, որտեղ նրանից բացատրություն են վերցրել: Եվ Արմեն Խաչատրյանը նաեւ նշել է, թե «առավելագույնս նպաստելու համար, որ պատժվեն մեղավորները»՝ կարող են ապահովել, որ ներկայանան այն մարդիկ, «ովքեր անձամբ այնտեղ են եղել եւ դարձել ոստիկանության ապօրինի, ոչ իրավաչափ գործողությունների տուժողը»: Հաղորդման պատճենն ուղարկված էր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որի գրասենյակից էլ պատասխան են ստացել, թե քննության են առնելու այս հարցը:

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 1233 | Ամսաթիվ: 05.11.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սիրելի հայրենակիցներ, ՇՈՒՏՈՎ -  ՇԱՏ ՇՈՒՏՈՎ  մենք կունենանք  նոր հասցեով, նոր և ավելի  հաճելի  կայք :)

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 794 | Ամսաթիվ: 04.11.2008 | Գնահատականը: 5.0/3 | Մեկնաբանություններ (1)

Այօսր «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության անդամ Շահանե Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ կեսօրին իրենք ակցիա են կազմակերպել ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի մոտ: Նրանց ակցիան եղել է լուռ և առանց վանկարկումների: Հիշեցնեմ, որ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարել էր, թե մարտի մեկի հանձնախմբի պատրաստած տեսանյութում երևացող ծնոտը ոչ թե մարդու է, այլ խոճկորի, ինչն էլ առիթ է հանդիսացել ,որ «Հատուկ գունդը» հանդես գա նման նախաձեռնությամբ:

Երտասարդները ձեռքներին ունեցել են 2 պաստառ, նրանցից մեկի վրա գրված է եղել «Չհամարձակվեք պղծել անմեղ զոհերի հիշատակը», իսկ մյուսի վրա պատկերված է եղել Սերժ Սարգսյանը սրբի շորերով, իսկ ներքևում Շոթա Վարդանյանը խոճկորի քթով, իսկ ներքևում գոճիներ: Երիտասարդները ցանկացել այդ պաստառները հանձնել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանին: Սակայն, երբ նրանք մոտեցել են կենտրոնի դարպասներին, պահակը, տեսնելով այդ պաստառները և իմանալով եղելությունը, ասել է, որ 17 տարի է, որ ճանաչում է Շոթա Վարդանյանին և համոզված է, որ նա կատակել է։ Սա առաջացրել է ներկաների ծիծաղը:
Այնուհետև, երբ «Հատուկ գնդի» ներկայացուցիչները ցանակացել են մտնել շենք, մի երիտասարդ քաշքշել է նրանց և ասել է, որ նրանք հեռանան։ Այդ ժամանակ, երբ «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Սյուզաննա Պողոսյանը փորձել է նկարել երիտասարդին, վերջինս փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը և, խլելով լրագրողի ձայնագրիչը,մտել է շենք:

«Երիտասարդի բռնի գործողությունների հետևանքով վնասվել է Սյուզաննայի ձեռքը»,- նշեց Շահանե Հակոբյանը: Ի դեպ, այդ երիտասարդը չի ներկայացել: Բակում հավաքված բժիշկներն ասել են, որ չեն ճանաչում այդ երիտասարդին: Քիչ անց շենքից դուրս է եկել հավաքարարը և ձայանգրիչը հետ է վերադարձրել, երբ նրան հարցրել են, թե ով է այն իրեն տվել, հավաքարարը պատասխանել է, որ աստիճանների վրա ձայնգրիչն իրեն է տվել քննիչը և ասել է տար տուր այն երեխաներին:

Ինչպես նշեց Շահանե Հակոբյանը, երբ իրենք այնտեղ կանգնած են եղել, հանկարծ հայտնվել են ոստիկանները, նրանցից Արտյոմ Հակոբյանն ասել է, որ այս պաստառները չեն կարող հանձնել Շոթա Վարդանայնին և հենց այդ պահին շենքից դուրս է եկել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը և կանգնել շենքի մուտքի մոտ: Այնուամենայնիվ, երիտասարդներին հաջողվել է պաստառները հանձնել բժիշկներից մեկին, որ փոխանցեն Շոթա Վարդանյանին: Դրանք հանձնելուց հետո ոստիկանները հավաքվածներին խորհուրդ են տվել հեռանալ, որից հետո նրանք կրնկակոխ հետևել են երիտասարդներին մինչև Շրջանայինի անցում:

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 919 | Ամսաթիվ: 15.10.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)



Հայտնում ենք բոլորին, ու շուտով մեր  կայքում տեղի են ունենալու փոփոխություններ,  մենք փոխում ենք մեր սերվերը, ուստի  շուտով մեզ կարող եք գտնել նոր եվ ավելի  հարմար  հասցեով:

Սիրով ` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 587 | Ամսաթիվ: 14.10.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբեր 21
 
Ուղիղ 17  տարի առաջ այս օրը Արամ Մանուկյանը  հռչակեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը. անկախություն, որ ձեռք բերվեց բազմաթիվ զոհողությունների գնով, բայց հայ ժողովրդի կամքի շնորհիվ ու  հայ ժողովրդի համառությամբ, սակայն դեռ դա վերջը և լուսավոր կյանքի սկիզբը չեր. հարկավոր էր պահել և պայքարել նույն անկախության և տարածաշրջանում Հայ մարդու ԿԱՄՔԸ հաստատելու համար:Անցնելով բոլոր փորձությունները` այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության օրենքներ շնորհիվ մեր Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի: Սակայն այս փաստերը պարզապես մոռացվում են և շնորհվում անարժան մարդկանց :  Այնուամենայնիվ, բոլորս էլ  ՀԱՅ ենք ` անկախ քաղաքական պատկերացումներից, սոցիալական վիճակից, սեռից, մաշկի գույնից և այլն, ուստի Հայաստանի Հանրապետության անկախությունը պատկանում է մեզ բոլորիս:  Հատուկ Գունդ Ե/Ն շնորհավորում է բոլոր հայերի անկախությունը, որի համար դարեր շարունակ մեր պապերը պայքում էին և ձգտում  !
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ :)
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 770 | Ամսաթիվ: 21.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբեր 15
18:30
 
(նախապես հայտարարված սեպտեմբեր 12-ի փոխարեն)
 
Երեկոյան ժամը 6.30 Մատենադարանի մոտ տեղի կունենա Համաժողովրդական շարժման Հայ Ազգային Կոնգրեսի Համահանրապետական Հանրհավաքը:
Հանրահավաքի մասին իրազեկումն ի գիտություն է ընդունված (<արտոնված է>):
Երևանի քաղաքապետարանի թիվ 131 որոշմամբ: Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Մենք պայքարում ենք մեր երկրում սահմանադրական կարգի վերականգման, օրինականության հաստատման. յուրաքանչյուրիս ազատության, իրավունքների վերականգնման և արժանապատիվ կյանքի համար.
 
Հաղթանակ
 
Ձեր մասնակցությամբ  եղեք այդ հաղթանակի արարողներից մեկը.
 
Պայքար, Պայքար մինչև վերջ 
 
 
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 696 | Ամսաթիվ: 14.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

29.08.08 ժամը 18:00 հավաքվում ենք Արմատում: Օրակարգում` Հայ Ազգային կոնգրեսին անդամակցելու անհատական թերթիկների լրացում, հետագա ակցիաների իդեաների քննարկում, սեպտեմբերի 5-ի հանրահավաքի կազմակերպչական հարցեր: Բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Հատուկ Գնդից, ներկայությունը ՊԱՐՏԱԴԻՐ: Կանխավ շնորհակալություն:
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 672 | Ամսաթիվ: 28.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Այսոր վաղ առավոտյան մոտ 50 վոստիկաններ հարցակվել են Հյուսիսաին պողոտայում շուրջօրյա նստացուցի մասնակիցների վրա, գազանաբար կորտրել և տարել են բոլոր ցուցապաստառները, հարցակվել են խաղաղ մարդկանց վրա, ամեն ինչ փշրել են և մեքենայով տարել Անլռելի Զանգակատնից: Իսկ Հյուսիսաինի նստացուիցի մասնակիցները հուզված հավաստիացնում են, որ նրանք չեն ընկրկելու որևէ ուժի առաջ:
Սա ապացուցում Է, որ քոչարյանասեռժական բորենիները վախեցել են և փրփուրներից են կաղվում:Անգամ սարսափում են ցուցապաստառից, որտեղ Ռ. Քոչարյանին Հաագայի դատարան ուղարկելու ստորագրահավաքն է կատարվում:
“ Հատուկ Գունդ” Ե/Ն դատապարտում է նրանց այս արարքը և վստահեցնում, որ ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՊԵԼԻ:
ՈՒՍՏԻ ՊԱՅՔԱ`Ր, ՊԱՅՔԱ`Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 728 | Ամսաթիվ: 25.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Վաղը ժամը 18:00 հավաքվում ենք Արմատում, որ 19:00 իրականացնենք Մկան ակցիան: Ով համակարգչի փչացած մուկ ունի, թող անպայման բերի: Բոլորի ներկայությունը խիստ ցանկալի է: Ակցիան շատ կարևոր է:
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 706 | Ամսաթիվ: 25.08.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Այսօր՝ 22.08.2008 ժամը 14:00-ին ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ դիմաց  տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Վաղը՝ 23.08.2008 Ակցիայից առաջ լինելու Է ժողով: Ժողովը տեղի կունենա Արմատում ժամը 17:00:

P.S ԲՈԼՈՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ
ՉՄՈՌԱՆԱՔ ՄԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ԿԲԵՐԵՔ ԱՄԵՆ ՄԵԿԴ ՄԵԿ ՀԱՏ, OK?

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 637 | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հայտարարություն

Հաշվի առնելով հայաստանյան ներկա իրողությունները, գիտակցելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման կարևորությունը, պատրաստ լինելով պատասխանատվություն ստանձնել իրապես ազատ, անկախ, բարգավաճ ու ժողովրդավարական Հայաստանի կերտման ծանր գործում, հավատարիմ մնալով Համաժողովրդական Շարժման նպատակներին ու գաղափարներին, լիովին համամիտ լինելով օգոստոսի մեկին հրապարակված Հայ Ազգային Կոնգրեսի ծննդյան հռչակագրում տեղ գտած դրույթների հետ` Հատուկ Գունդ երիտասարդական նախաձեռնությունը որոշում է կայացրել անդամակցել նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրեսին` ի փառս Հայաստանի Հանրախետության և ի բարօրություն հայ ժողովրդի:
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 813 | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հատուկ Գունդ Ե/Ն
 

Հատուկ Գունդ Ե/Ն ընդունում է իր շարքերը նոր անդամների. յուրաքանչյուր ցանկացող ակտիվիստ, ով փորձոմ է որևէ կերպ օժանդակել շարժմանը և բարելավել երկրի վիճակը, կարող է անդամագրվել Հատուկ Գունդ Ե/Ն և միացյալ ուժերով կատարել ժողովների ընթացքում որոշված գործողությունները:

Յուրաքանչյուր ցանկացող անդամագրվելու համար կարող է դիմել <Համադասարանցիներ> կայք էջի <Հայ Ազգային Կոնգրես> խմբի  ադմինիստրատորին, Մոդեռատոր -  Արսենին, Արթուրին

Կամ պարզապես  կապնվել հետեևյալ հասցեով hatukgund@aol.com



Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն


Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 742 | Ամսաթիվ: 04.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ոզնիների Ակցիա
 
Սիրելի Գնդեցիներ, շարժման անդամներ, անհատ պայքարողներ, կարճատև դադարից հետո մենք նորից սկսում ենք ակցիաների շարանը, ուստի Հուլիսի 23-ին ժամը 19:00 Հյուսիսային պողոտայում տեղի կունենա <Ոզնիների Ակցիա>, որն ուղղված է ի պաշտպանություն երկրապահների և հետախուզման մեջ գտնվողների:Որից հետո  տեղի կունենա երթ դեպի Դատախազության շենք:
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Սպասվում է աջակցություն Հիմա Ե/Ն-ից և ՀՀՇ երիտ թևից
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 723 | Ամսաթիվ: 22.07.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Նստացույց
 
Հարգելի  Գնդեցիներ ամսի 12-ի լույս 13-ի գիշերը Հատուկ Գունդ Ե/Ն պատրաստվում է գիշերը ողջ կազմող գիշերել Հյուսիսային Պողոտայում: Ուստի հավաքվում ենք այնտեղ 22:00 12.07.08, սպասվում է անակնկալներ!  ;)
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 677 | Ամսաթիվ: 11.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հանդիպում
 
Այսօր`10.07.08,  հանդիպում է տեղի ունենալու Աշոտ Ադամյանի հետ նույն տեղում ժամը 13:00: Ցանկացողները լինեն նույն տեղում 12:30 այդտեղ :D
 
 
Սիրով` Հատուկ  Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 731 | Ամսաթիվ: 10.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հեռուստադուել
 
Վաղը`  09.07.08, 13:45  Արմենիա հեռուստաընկերության շենքի դիմաց հավաքվում ենք ` մասնակցելու հեռուստադուելի :
Խզմալյավ vs Թոխատյան
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 752 | Ամսաթիվ: 08.07.2008 | Գնահատականը: 1.0/1 | Մեկնաբանություններ (0)

Ակցիա
 
Վաղը` 09.07.08, ակցիա Նախագահական շենքի դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Բոլորս հավաքվում ենք 15:30 Բաղրամյան Մետրոյի դիմաց, որտեղից կմիանանք ակցիայի մասնակիցներին 
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 738 | Ամսաթիվ: 08.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազատամարտիկ
 
Ինչպես արդեն ասվել էր, Հատուկ Գունդը համատեղ Հատուկ Գունդ Ե/Ն-ի հետ  անելու է ակցիա Եռաբլուրում և քանզի  Հատուկ Գունդ Ե/Ն իր պատրաստակամությունն էր հայտնել  այդ միջոցառմանը մասնակցելու համար, ուստի յուրաքանչյուր Գնդեցի ուղղակի  պարտավոր  է մասնակցել այդ միջոցառմանը:  Ուստի հարգելի գնդեցիներ հավաքվում ենք  06.07.08 ժամը` 09:00  Հյուսիսային Պողոտայում, որտեղից կուղևորվենք Եռաբլուր: Հարգելիներ  սա շատ կարևոր միջոցառում է և պահանջում է բոլորի ակտիվ մասնակցությունը:
 
Մենք չպետք է մոռանանք մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ  !
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 711 | Ամսաթիվ: 05.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հանրահավաք
 
 
 
Սիրելի ԳՆԴԵՑԻՆԵՐ, ԱՆՀԱՏ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐ, ժամանակն է կրկին հավաքվելու Մատենադարանի առաջ և ցույց տալու Հայ Ազգի ուժը ! ուրեմն բոլորս, անխտիր հավաքվում ենք Մատենադարանի առաջ պայքարելու ՄԵՐ` Հայ Ժողովրդի իրավունքների և ազատությունների համար:  Ժամը 19:00 ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ !
Գնդեցիներ  Ուշադրություն ! Բոլորս հավաքվում ենք 17:45 Երիտասարդական Մետրոյի հետևում` Սպիտակ Ձեռքերի արձանի մոտ, չուշանալ !
 
Սիրով` ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ Ե/Ն
Ի Հզորություն ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ !
 
Պաայքաար, Պայքար մինչև ՎԵՐՋ !!!!
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 667 | Ամսաթիվ: 04.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հատուկ Գունդը Հատուկ Գնդի հետ
 
 
Սիրելի գնդեցիներ ամսի 3-ին (03.07.08) տեղի կունենա Հատուկ Գունդ Ե/Ն-ի հանդիպումը Հատուկ Գնդի Ազատամարտիկների հետ  ժամը 16:30 ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ ! Բոլոր ցանկացողները  կազմեն հարցեր և դիմեն CrusaderAM-in կամ Արթուր Մինասյանին :
 
Սիրով` Հատուկ  Գունդ Ե/Ն !
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 752 | Ամսաթիվ: 02.07.2008 | Գնահատականը: 5.0/2 | Մեկնաբանություններ (0)

Հուլիս 1
 
Սիրելի Գնդեցիներ, անհատ պայքարողներ և  համանման խմբերի անդամների, այսօր `(01.07.08) ժամը 19:00 տեղի կունենա երթ Հյուսիսային Պողոտայից դեպի Նախագահի նստավայր ի պաշտպանություն Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի, ուստի բոլոր ցանկացողները այդ ժամին լինեն Հյուսիսային Պողոտայում
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 712 | Ամսաթիվ: 01.07.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Հանրահավաք
 
Վաղը` 28.06.08 ժամը 12:30 Գյումրի գնալու համար հավաքվում ենք Շահումյանի հրապարակ, Կոնգրես հյուրանոցի հարևանությամբ:  Չուշանալ !
 
 
Սիրով ` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 739 | Ամսաթիվ: 27.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

27.06.08
  
 
12 : 00 Կենտրոնի Նորք - Մարաշ ընդհանուր իրավասության դատարան - Մյասնիկ Մալխասյան
 
 
 
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 631 | Ամսաթիվ: 27.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 
 Երեկ`  25.06.08, ժամը 15:00 սահմաներրում  ծեծի է ենթարկվել   Հիմա Ե/Ն-ի ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:  Հատուկ Գունդ Ե/Ն  դատապարտում  է նման բռնությունը և կոչ  անում իրավապահ մարմիններին կատարել իրենց պարտականությունները, գտնել մեղվորներին և ենթարկել պատասխանատվության համապատասխան օրենքի:
 
 
Ամենայն խաղաղությամբ Հատուկ Գունդ Ե/Ն
 
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 734 | Ամսաթիվ: 26.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հանդիպում!
 
 
Սիրելի գնդեցիներ, վաղը`26.06.08, ժամը 15:30  հավաքվում ենք մեր նույն տեղում, վաղը բաժանվելու են շապիկները, ինչպես նաև Հատուկ Գունդը  հանդիպում է ունենալու Ժիրայր Սեֆիլյանի հետ: Այնպես որ բոլորի մասնակցությունը ցանկալի է, իսկ չուշանալը պահաջվում է :
 
Սիրով Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 805 | Ամսաթիվ: 25.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 25.06.08
 
 
Հարգելի գնդեցիներ, անհատ պայքարողներ և շարժմանը անդամներ վաղը ` 25.06.08 ժամը 11:00 ԵԽԽՎ գրասենյակի դիմաց պիկետ` ի պաշտպանություն 1609 բանաձևի, պահանջում ենք անաչառ մոտենալ Հայ Ժողովրդի Կամքին: Բոլորս հավաքվում ենք 10:30 Եվրոպական ակադեմիայի դիմաց (Զեյթուն թաղապետարանի հարևանությամբ):
 
Պայքարում ենք մինչև ՎԵՐՋ !
Սիրով և Ամենայն խաղաղությամբ` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 822 | Ամսաթիվ: 24.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Հարգելի գնդեցիներ և քաղաքացիներ,

վաղը ժամը 18:00 Հյուսիսային պողոտայից գազելներով մարդիկ գնալու են ԱՄՆ դեսպանատան մոտ` ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի: Այնտեղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պետք է հանդիպի ԶԼՄ-ների ղեկավարների հետ: Այս միջոցառումը շատ կարևոր է` քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին վաղաժամ ազատ արձակելու համար: Անձնական խնդրանք` հնարավորության դեպքում ակտիվորեն մասնակցեք: Սպասում եմ բոլորիդ Հյուսիսայինում` ժամը 18:00

 

NoPASARAN!

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 770 | Ամսաթիվ: 23.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

24.06.08
 
 
 
Հարգելի Գնդեցի, Հունիսի 24-ին, ժամը 16:00 տեղի կունենա Հատուկ Գնդի Վերնաշապիկների շնորհանդեսը, ուստի յուրաքանչյուր գնդեցի, ով ցանկանում է այն  ձեռք բերել, իր հետ այդ օրը բերում է հասարակ Սպիտակ վերնաշապիկ (Մայկա) : Մնացած ամենը ապահովում է Հատւկ Գունդ Ե/Ն: Կարևոր չի, թե վերնաշապիկը իրենից ինչ է ներկայացնելու, ուզւոմ էք, կարաք Պլեչիկ Մայկա բերեք (եթե ուզում եք դա հագնել :D) Կարևորը, որ բերեք սպիտակ գույնի:
 
Նմանօրինակ -->           որը ստանալու է ուրիշ տեսք, իսկ դա արդեն  գաղտնիքա :D:P
 
Հաղթանակ
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն 
 
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 715 | Ամսաթիվ: 22.06.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
 
Հունիս 20 բոլորիս սպասված օրը վերջապես եկավ, ժամանեց կարելի է ասել, ուստի հունիսի 20-ին (20.06.08)  բոլոր գնդեցիներս հավաքվում ենք 16:45 Սպիտակ Ձեռքեր արձանի մոտ (Երիտասարդական Մետրոյի հետրևում) որտեղից կմիանանք հավաքին: Չուշանալ !Եվ ամենակարևոր հանգամանքը բոլորդ ձեռքի տակ ունեցեք ֆոտոկամերաներ կամ տեսախցիկներ, դա շատ կերևոր է փաստեր  հավաքելու համար: ԲՈԼՈՐՍ ԿԱՄԵՐԱՆԵՐՈՎ !!
 
Հաղթանակ !
 
Ամսի 21-ին (21.06.08) ժամը 18:00 Համընդհանուր Ժողով մեր տեղում, սա շատ կարևոր է. քննարկումներ չեն լինելու, մասնակցությունը պարտադիր է, բոլոր նրանք ովքեր  տեղյակ չեն <ՏԵՂԻ> մասին դիմեն գնդեցիներին :
 
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 669 | Ամսաթիվ: 19.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 2  Պիկետ մեկ օրում
 
Հարգելի Գնդեցիներ, համանման խմբերի անդամներ, անհատ պայքարողներ  երկուշաբթի օրը (16.06.08) Ժամը 11:00  տեղի կունանա երթ և ակցիա կառավարության շենքից մինչև Նախագահական նստավայր ի պաշտպանություն Ժամանակ Երևան թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի, ով այժմ հանդիսանում է քաղ. բանտարկյալ: Գնդեցիները 10:30 հավաքվում են Հրապարակի Մետրոյի դիմաց, որտեղից միանալու են  ակցիային:
 
Նույն օրը ժամը 16:00 Մարիոթ հյուրանոցի դիմաց համաժողովրդական շարժմանը կենտրոնը կազմակերպել է պիկետ ի արձանագրումն ԵԱՀԿ 1609 բանաձևի:
 
Ամենայն Խաղաղությամբ և
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
 
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 766 | Ամսաթիվ: 14.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հեռուստադուել
 
Ժողովուրդ, վաղը` 13.06.2008, ժամը 20:50 Արմենիա հեռուստատեսությամբ կհեռարձակվի "Հեռուստադուել" կոչվող շոուն: Բանավեճն ընթանալու է "Այլընտրանք" հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Նորայր Նորիկյանի ու իրեն "անկախ" համարող, իրականում իշխանություններից մի լավ "կախյալ" Գերասիմ Բարսեղյանի միջև: Բանավեճի թեման` "Կազմաքանդու՞մ, թե՞ բարեփոխում": Հորդորում ենք ակտիվորեն քվեարկել Նորիկի օգտին` ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ Հայաստանի քաղաքացիները գնահատում են ազնիվ, շիտակ, անկեղծ խոսքը: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 684 | Ամսաթիվ: 13.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

13.06.08
 
 
Վաղը ժամը 16:00 ՕԵԿ կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտից (Աբովյան փողոց, առաջին հիվանդանոցի դիմացի մայթ) սկսվելու է Հատուկ Գնդի հերթական ակցիան` ուղղված պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հետ: Ակցիան տեղափոխվելու է այնուհետև ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ գրասենյակներ և խեղճուկրակներին տրվելու է հանգանակություն:
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 576 | Ամսաթիվ: 13.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հարգելի Գնդեցիներ եւ անհատ պայքարողներ։
Վաղը (12.07.08) ժամը 16.00-ին բոլորս հավաքվում ենք Մարտիրոս Սարյանի արձանի դիմաց, որտեղից տեղի կունենան երթեր քաղաքի տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ նստացույց։Այնուհետեւ ժամը 18.00-ին բոլորս կհավաքվենք Հյուսիսային պողոտա, որտեղից երթով կգնանք ՀՀՇ վարչություն՝ հաղադուլավուրների մոտ։ Երթերի ընցացքում անցորդներին կիրազեկենք Հունիսի 20-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին։

Սիրով՝ Հատուկ Գունդ Ե/Ն

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 600 | Ամսաթիվ: 12.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ընդհանուր Ժողով և Այցելություն Եռաբլուր
 
Հարգելի գնդեցիներ, անհատ պայքարողներ  վաղը (10.06.08) ժամը 16:30 հավաքվում ենք նույն տեղում, որտեղ կքննարկենք որոշ խնդԸՌներ` կապված կայանալիք ակցիաների հետ: Իսկ այն անձինք, ովքեր չգիտեն այդ <նույն> տեղը 16:15 հավաքվեն Հրապարակի  Նոյյան Տապան գրախանութի դիմացը կամ կապնվեն կայքի ադմինիստրատորի, Արթուրի կամ Շագանեի հետ:
Քննարկումներից հետո բոլորս միասին կգնանք Եռաբլուր` հացադուլավորներին տեսակցության:
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 609 | Ամսաթիվ: 09.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազատություն Հերոսներին
 
 
Հարգելի գնդեցիներ, անհատ պայքարողներ և շարժման մասնակիցներ, բոլորիս հայտնի է, որ երկուշաբթի օրը (09.06.08) առավոտ ժամը 09:00  ազատ է արձակվելու քաղ. բանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանը. այդ նպատակով Հատուկ Գունդ Ե/Ն ցանկանում է այդ կապակցությամբ անձամբ շնորհավորել նրան և իր մասնակցությունը տեսնել Ժ. Սեֆիլյանի ազատ արձակման մեջ: Ուստի բոլոր գնդեցիները և այլ ցանկացողները հավաքվելու են Ավետիք Իսահակյան արձանի մոտ ժամը 8:00, որտեղից կուղևորվեն Վարդաշեն քրեակատարողական հիմարկ` դիմավորելու հերոսին:
 
Ուստի  ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ !
Ամենայն Խաղաղությամբ`Հատուկ Գունդ Ե/Ն
 
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 697 | Ամսաթիվ: 08.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ընդհանուր Ժողով
Սիրելի Գնդեցիներ վաղը ` 07.06.08 , մեր ընդհանուր ժողովնա, մուտքը ազատ է, հավաքվում ենք 17:45 Հրապարակի <Նոյյան Տապան> գրախանութի մոտ ! :)
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 650 | Ամսաթիվ: 07.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մեր Կայքը ենթարկվում է վերանորոգման, ուստի ընթացքում կարող են առաջանալ որոշ անհարթություններ. հայցում ենք ձեր ներողամտությունը .....
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 667 | Ամսաթիվ: 06.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Court gavel
 
 
 Մենք` §Հատուկ Գունդ¦ Երիտասարդական նախաձեռնության անդամներս,  առանձնակի դաժանությամբ ու չարամտորեն հայտատրարում ենք, որ Գլխավոր Դատախազության կողմից ազգային հերոսների ու ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ §տաղանդավոր¦ կերպով §թխած¦ քրեական  գործերը դատարաններում նույքան §տաղանդավոր¦ մեղադրող կողմի ու §օրինապաշտ¦  դատավորի շնորհիվ պղպջակների պես պայթում են, ուստի պահանջում ենք անհապաղ ձերբազատվել ու առանց ձևականությունների բանտերը լցնել երկու միլիոն քաղաքացիներով: Համոզված ենք, որ այսօրինակ պետականամետ գործողությունները կնպաստեն Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանն ու թաթար-մոնղոլական խանական համակարգի վերջնական ու անշրջելի կայացմանը,  ինչպես նաև կտրուկ կբարձրացնեն նախագահի աթոռը բռնազավթած անձի լեգիտիմությունը:

 

Հատուկ Գունդ Ե/Ն

 

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 725 | Ամսաթիվ: 04.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

04.06.08
 
12:00  Կենտրոնի Նորք - Մարաշ  Դատարան - Խաչիկ Գասպարյան
 
14:00  Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության Դատարան - Իսահակ Մալխասյան
 
14:30 Քանաքեռ - Զեյթուն Քրեական Դատարան - Վահե  Ղազարյան
 
14:30  Քանաքեռ - Զեյուն  Քրեական Դատարան -  Գրիգոր Աղամալյան 
 
Ներկայանալ Անձնագրերով

 

Ակցիա !
 
13:00 Կինո Երևանի դիմաց ի օգուտ Ժիրայր Սեֆիլյանի  - Հիմա Ե/Ն
 
14:30 Դատախազության Շենքի դիմաց  <Պղպջակների ակցիա> -  ի դեմս Աղվան Հովսեփյանի -  Հ.Գ. Ե/Ն
 
Ցանկալի է բոլորի մասնակցությունը ;)
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 696 | Ամսաթիվ: 03.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

03.06.08
 
 
12:00 Քանաքեռ - Զեյթուն Քրեական Դատարան- Կաներ  Տախրանյան, Նորիկ Հարությունյան
 
14:30 Քանաքեռ - Զեյթուն Քրեական Դատարան - Ռոման Մնացականյան
 
15:00 Քանաքեռ - Զեյթուն Քրեական Դատարան  - Վարդան Ջհանգիրյան 

14:30 Կենտրոնի Նորք - Մարաշ Դատարան - Համլետ Աբրահամյան

Մուտքը Անձնագրերով

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 639 | Ամսաթիվ: 02.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սիրելի Գնդեցիներ, Շարժման անդամներ, Անհատ Պայքարողներ

Շաբաթ Օրը ( 07.05.08 ) ժամը 18:00 Տեղի կունենա Հատուկ Գնդի Ընդհանուր Ժողովը, ձեր մասնակցությունը ցանկալի է !

Մանրամասն տեղեկությունների համար, գրեք --> Hatukgund@aol.com

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 706 | Ամսաթիվ: 02.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Հունիս 1
(Երեխաների պաշտպանության օր )

Հարգելի Գնդեցիներ, Շարժման անդամներ, անհատ պայքարողներ, ինչու ոչ,  նաև սիրելի իրավապահ մարմիններ սիրով բոլորիդ հրավիրում ենք հունիսի 1-ին ժամը 19:00  Հյուսիսային Պողոտա`  մասնակցելու Նիկոլ Փաշինյանի տարեդարձին: ԽԻՆԴՆ ու Ուրախությունը ապահովված է, սպասվում են անակնկալներ, բաժանվելու են նվերներ, ինչպես նաև ամենակարևորը ---  ՏՈՐԹ ենք ՈՒՏԵԼՈՒ :))))  Այնպես որ երեխաների տոնը նշելու ենք երեխավարի :)) ;) Բոլորս դեպի Հյուսիսային Է! :)

Սիրով և ամենայն խաղաղությամբ ` Հատուկ Գունդ  ե/ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 642 | Ամսաթիվ: 30.05.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Սիրելի Գնդեցիներ, համանման խմբերի անդամներ և անհատ պայքարողներ ամսի 25.05.08 ժամը առավոտյան 9:00  բոլորս հավաքվում ենք Հյուսիսային Պողոտա, որտեղից դասավորվածությամբ և հատուկ մարշիրովկայով շարժվելու ենք դեպի Մաշտոց պողոտա, որտեղից նստելով Ավտոբուսներ ուղևորվելու ենք դեպի Էջմիածին. մեր քայլերթը նույնպիսի դասավորությամբ շարունակվելու է Հռիպսիմե եկեղեցուց դեպի քաղաքի կենտրոնական մասով, այնուհետև մտնելով Մայր Տաճար մեր հարգանքը կհատուցենք Գարեգին Ա-ին և նույնպիսի դասավորվածությամբ կվերադառնանք Երևան:
Բոլոր Գնդեցիները մեր ավանդական դրոշակներով, սպիտակ վերնաշապիկներով և երևի թե ամենակարևորը., որպեսզի հավայի վարորդին էսիմ ինչ որ Թիվ չտանք... ավելի լավ է, որ ամեն մեկս իր համար վճարի... մի ուղղությամբ կազմում է 250 դրամ  !
 
 
Մեզ բոլորիս հաջողություն վաղվա միջողցառմանը :)
Սիրով` Հատուկ Գունդ  
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 621 | Ամսաթիվ: 25.05.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հարգելիներս, վաղը` 25.05.08, ժամը 9.00-ին բոլորս հավաքվում ենք Հյուսիսային պողոտա մեր մշտական հանդիպման վայրում` Հյուսիսային-Տերյան խաչմերուկում, որտեղից կլինի երթ` դեպի Էջմիածին: Բոլորս մեր եռագույն թևկապներով եվ սպիտակ հագնված: Ցանկալի է, որպեսզի մեզ հետ ունենանք 4 DVD (2-ը կենգրեսի, 2-ը մարտի 1-ի): P.S. Օօօ, ավելացնեմ նաև, որ ուղեվարձը յուրաքանչյուրս ստանալու ենք մեր փոխարեն (ոչ թե հայավարի):)))))
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 661 | Ամսաթիվ: 24.05.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

20.05.08
 
12:00 Իսահակ Մալխասյանի <Մյասնիկ Մալխասյանի եղբոր> դատավարությունը  Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, Պանթեոնի մոտ:
 
14:00 Լևիկ Խաչատրյանի դատավարությունը Կենտրոնի Նորք - Մարաշ 1ին ատյանի դատարանում :
 
15:00 Սիմոն Ամիրխանյան, Սամվել Կարապետյան, 3-րդ Մասի Վերաքննիչ դատարան:
 
Բոլորս այս ուղղություններով անձնագրերով: Հերոսներին հարկավոր է հերոսացնել :)
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 640 | Ամսաթիվ: 20.05.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

19.05.08
 
10:00 Ալեքսանդր Արզումանյանի փակ դատավարությունը 3-րդ մասի Վերաքննիչ  դատարանում, դրսում լինելու է Պիկետ:
 
12:00 Վարդան Ջհանգիրյանի Դատավարությանը Քանաքեռ - Զեյթուն 1-ին Ատյանի Դատարանում:
 
12:00 Կենտրոնի Նորք - Մարաշ Դատարանում տեղի կունենա  Խաչիկ Գալստյանի բաց դատավարությունը:
 
Այս դատավարություններին մասնակից լինեոլւ համար ժամը 11:00  Գնդեցիներով հավաքվում ենք Հյուսիսային. որտեղից մեքնենաներով կուղևորվենք Զեյթունի և Կենտրոնի դատարանները:

Նույն օրը 13:30 ին տեղի կունենա բողոքի ակցիա ի պաշպանություն քաղբանտարկյալների: Երթ  կսկսվի Գյուղ. Ակադեմիայի  այգուց (Սև շենքի դիմաց, Սիմոնա սրճարանի մոտից) կշարժվենք դեպի Կորյուն, այնուհետև Տերյան փողոցով, Հյուսիսային պողոտայով դեպի դատախազուտյուն:
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 686 | Ամսաթիվ: 18.05.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սիրելի Ֆորումականներ

18.05.08

 

Ի հիշատակ ՄԵՐ Կաթողիկոսների և մեր հարգանքը Վազգեն I-ին  և Գարեգին I-ին մատուցելու նպատակով ուխտագնացություն դեպի Էջմիածին, այն կսկսվի ժամը 9-ին Հյուսիսային Պողոտայից, որտեղից կուղևորվենք դեպի Պրոսպեկտի Շուկայի կողքին կանգնած երթուղային տաքսիների մոտ, որոնք ուղևորվում են դեպի Էջմիածին:

Բոլորս ՍՊԻՏԱԿ Հագնված, մեր ավանդական դրոշակները  ձեռքներին, յուրաքանչյուրս մեկ ծաղիկով ձեռքներիս...

Ժամը 10:00 Պատարագ ...

9:20 շարժվելու ենք դեպի ՇՈՒԿԱ 

Սիրով` Հատուկ Գունդ

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 622 | Ամսաթիվ: 17.05.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Օրացույց новостей
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz