Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » Կոչ Շտաբից
Հոկտեմբերի 17-ի հանրահավաքը լինելով ամենաբազմամարդը մարտի 1-ից ի վեր՝ Շարժման հաղթանակ էր։ Այն ապացուցեց, որ Շարժումը վերելքի վրա է ու շարունակում է աճել. ժողովուրդը 8 ամիս անց շարունակում է պայքարել, աճում են Շարժման կազմակերպական եւ մարդկային ռեսուրսները, ձեւավորվել է Շարժման հսկակյական մի կորիզ, որը Հայ Ազգային Կոնգրեսի կոչով ցանկացած պահի պատրաստ է մասնակցել հուժկու զանգվածային ակցիաների, ամեն անգամ հանրահավաքներին մասնակցող մարդկանց քանակր սահմանափակելու նպատակով իշխանությունները ստիպված են լինում լարել ոստիկանության և ավտանգության բոլոր ուժերը, կոպտորեն խախտել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահամանադրական իրավունքը։ Հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանությունների ռազմավարությունը, որը հիմնված էր պայքարի ելած ժողովրդի դեմ համընդհանուր ահաբեկումների և ամբողջությամբ վերահսկվող հեռուստատեսությունների քարոզչությամբ ուղեղների լվացման միջոցով համաժողովրդական ընդվզումը սառեցնելու հաշվարկի վրա, տապալվել է։ Ակնհայտ է այլևս, որ ձեռնարկված ռեպրեսիաներով, քաղբանտարկյալներին պատանդ պահելով, ընդդիմության հետ քաղաքական երկխոսության մերժումով իշխանությունները չեն կարող կասեցնել Համաժողովրդական Շարժման ծավալումը։

Այս վիճակում իշխանությունները ձեռք են պարզել մի նոր փրկօղակի. նրանք փորձում են օգտագործել վերջերս ստեղծված աշխարհաքաղաքական բարդ զարգացումները, մասնավորապես Արեւմուտքի և Ռւոսաստանի միջև հարաբերությունների սրումը, ներքաշվելով այնպիսի արտաքին քաղաքական գործարքների մեջ, որոնք, իրենց հաշվարկով, կբերեն դեմոկրատական աշխարհի աջակցությունը, թույլ կտան կոմպենսացնել լեգիտիմության բացակայությունը երկրի ներսում եւ սանձազերծել ել ավելի բիրտ ճնշումներ ընդդիմության նկատմամբ։
Շարժումը հենց այս վերելքի պահին ժամանակավորապես դադարեցնելով զանգվածային միջոցառումները ցանկանում է դրանով վիժեցնել իշխանությունների այս ծրագիրը, զերծ պահել Հայաստանի պետությունը աննպաստ արտաքին ճնշումներից, ստեղծել այնպիսի պայմաններ, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից և քաղաքական երկխոսության սկսելուց հետո, հնարավոր լինի առողջացնել նարքաղաքական իրավիճակը երկրում, ինչպես նաև ապահովել Հայաստանի համար ավելի ուժեղ բանակացային դիրքեր Լեռնայաին Ղարաբաղի հարցում։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Շարժումն ամբողջ թափով շարունակելու է իր անզիջում պայքարը երկրում սահմանադրական կարգի և ժողովրդավարական ազատությունների վերականգնման համար, իսկ հանրահավաքային դադարը կօգտագործվի քաղաքական պայքարի այլ ձեւերի ակտիվացման, կազմակերպական ռեսուրսների հզորացման համար, ինչը թույլ կտա ապագայում սպասվող հանրահավաքներն անցկացնել ավելի հզոր կազմակերպական հիմքի վրա:

Հայ ազգային կոգրեսի կենտրոնական գրասենյակ

Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 633 | Ամսաթիվ: 26.10.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 
 
 
Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 726 | Ամսաթիվ: 15.10.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

"Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում։ Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետևանքները` վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլև այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչև վերջ օգտագործվեց քրեական տարրը և կիրառվեցին քրեորեն հետապնդելի բազմաթիվ միջոցներ։ Քվեարկության մեկնարկից քիչ անց արդեն զինված խմբեր մուտք գործեցին մի քանի ընտրատեղամասեր (Նորագյուղ և Կիլիկիա թաղամասում) և, ոստիկանների հանցավոր աջակցությամբ կամ անտարբերությամբ, ծեծով ու սպառնալիքներով քվեարկության սենյակներից դուրս հանեցին Արարատ Զուրաբյանի վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված անդամներին, ինչպես նաև դիտորդների ու լրագրողների։ Օրվա ընթացքում բազմաթիվ ընտրական տեղամասերում ու նրանց շուրջ վխտում էին այսօրինակ զինված ավազակախմբեր։ Ահաբեկչության այս պայմաններում բնակչության զգալի մասը պարզապես ձեռնպահ մնաց ընտրատեղամասեր գնալուց։ Ընդ որում՝ ոստիկանությունը ոչ միայն որևէ քայլի չդիմեց օրինախախտներին կարգի հրավիրելու համար, այլև ամենուր իր պաշտպանության տակ առավ նրանց ապօրինի գործողությունները։ Մինչդեռ մյուս կողմից, հօգուտ թաղապետի իշխանական թեկնածուի գործի դրվեցին ինչպես բազմիցս կիրառված, այնպես էլ նոր մշակված խախտումների ողջ զինանոցը։

Տարբեր տեղամասերում կատարվել են հետևյալ օրինախախտումները.
- կատարվել են բաց, հանձնաժողովների անդամների կողմից վերահսկվող քվեարկություններ, դրանց դեմ բողոքող վստահված անձինք ոստիկանների օգնությամբ դուրս են հանվել տեղամասերից.
- կեղծվել են ըստ սահմանված ժամերի հաղորդվող մասնակիցների թվաքանակի մասին տեղեկությունները.
- ընտրական տեղամասի շրջակայքում կատարվել է ընտրակաշառքի բաց բաժանում.
- քվեարկել են Կենտրոնի բնակիչ չհամարվող անձանց շրջիկ խմբեր.
- հանձնաժողովների անդամների կողմից արհեստականորեն անվավեր են դարձվել Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ.
- կատարվել են կրկնակի և ուրիշի անձնագրով քվեարկություններ.
- իշխանական թեկնածուի մարդկանց տրվել են Ա. Զուրաբյանի վստահված անձի կեղծ վկայականներ.
- կատարվել են լցոնումներ, ընդ որում՝ որոշ տեղերում ցուցադրաբար ու անթաքույց.
- դրսում մարդկանց բաժանվել են ընտրածրարներ, ընտրողների հետ քվեխցիկ են մտել կողմնակի մարդիկ՝ վերահսկելու ու պարտադրելու նրանց քվեարկությունը.
- խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը.
- զանգվածային քվեարկություններ են կատարվել ցուցակներում գրանցված բազմաթիվ բացակա քաղաքացիների փոխարեն.
- քվեարկության ավարտից հետո ձայները հաշվելու ժամանակ տեղամասերից բռնությամբ հեռացվել են Ա. Զուրաբյանի վստահված անձինք.
- քվեարկության վերջում անհայտացել են ստորագրված ընտրացուցակները.

Կենտրոնի ընտրություններում բացահայտվել են նաև իրենց ցինիզմով աննախադեպ խախտումներ.
- վստահված անձանց և հանձնաժողովների ոչ իշխանական անդամներին ահաբեկելու, նրանց տեղամասերից հեռացնելու կամ մեկուսացնելու համար օգտագործվել են 30-50 մարդուց բաղկացած զինված ավազակախմբեր.
- նույն զինված ավազակախմբերը առևանգել են քվեատուփը, հափշտակել քվեաթերթիկներ ու ցուցադրաբար լցոնումներ կատարել իշխանական թեկնածուի օգտին.
- ոստիկանությունը ամենուր պաշտպանել է ընտրախախտներին, իսկ տեղամասերից մեկում (նախկին Ձերժինսկու անվան դպրոց) Ա. Զուրաբյանի վստահված անձանց ու դիտորդների ծեծը, մեկուսացումը և քվատուփի լցոնումը տեղի է ունեցել Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ու նրան ուղեկցող հատուկջոկատայինների օգնությամբ.
- ընտրատեղամասերից մեկն են ներխուժել երեք տասնյակ մարդիկ ու ապօրինի քվեարկություն կատարել՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ինքը անզոր է նրանց դեմ.
- մի այլ տեղամասում (Կիլիկիա թաղամաս) հարձակում է իրականացվել ԿԸՀ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի վրա, ապա նրա ներկայությամբ կատարվել լցոնում, իսկ ԿԸՀ նախագահը հեռախոսով նրան սպառնացել է՝ չխանգարել հանձնաժողովի «աշխատանքը»։

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Կենտրոն համայնքի թաղապետի այս հերթական խայտառակ ընտրության առիթով հայտարարում է.
Մենք սին հույսեր չունենք, թե հանցավոր վարչախումբը կփորձի որևէ բնագավառում օրինականություն հաստատել, քանզի այն օրենքի դաշտում պարզապես կկազմալուծվի, կոչնչանա։ Մենք շարունակելու ենք մասնակցել այսօրինակ գործընթացներին՝ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներին ինչպես նաև միջազգային հանրությանը ցուցադրելու համար այս ավազակախմբի «խոստումների» սնանկությունը։ Հակառակ դեպքում ապօրինությունները կարճ ժամանակում բոլորի համար կդառնան կյանքի սովորական նորմ, իսկ դրանց հետ համակերպվելը՝ տարածված վարքագիծ։ Իրականում վարչախմբի ամեն մի այսօրինակ «հաղթանակը» նրա խայտառակ պարտությունն է, դրանք գումարվելով մոտեցնում են նրա վախճանը։ Համաժողովրդական պայքարը բերելու է ազատության, ժողովրդավարության ու օրինականության փառահեղ ու վերջնական հաղթանակի։
Մասնակցեք այդ պայքարին, մասնակցեք Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 17-ի առաջիկա հանրահավաքին, և դուք կհամոզվեք դրանում»։

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ

Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 592 | Ամսաթիվ: 30.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Գի­տե­լի­քի օր­վա՝ սեպ­տեմ­բե­րի 1-ի կապակցությամբ Հայ Ազ­գային Կոնգ­րե­սը շնորհա­վո­րում է Հա­յաս­տա­նի բո­լոր ուսանողներին։

Նոր ու­սում­նա­կան տա­րին սկս­վում է վերջին մեկ տարվա համաժողովրդական ժողովրդավարական պայքարի շնորհիվ մեր երկրում որակապես նոր՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման պայմաններում, ինչին իր մեծ նպաստն է բերել ուսանողությունը։ Բարձրագույն կրթական հաստատություններում ազատամտության ցանկացած դրսևորում արմատախիլ անելու, վախի ու անտարբերության մթնոլորտ ձևավորելու, «գրպանային» ուսանողական կազմակերպությունների ստեղծմամբ ուսանողական շարժումը կասեցնելու կամ վերահսկելու բոլոր ջանքերը, որ վարչախմբի պատվերը կատարելով գործադրեցին բուհերի ռեկտորները, անցան ապարդյուն։ Համաժողովրդական շարժումն իր հիմնական նվաճումներից մեկն է համարում այդ պայքարում ուսանող երիտասարդության քաղաքացիական հսկայական ներուժի բացահայտումը, նրա ակտիվ մասնակցությունը հա­սա­րա­կու­թյան ժողովրդավա­րա­ցման և քա­ղա­քա­ցի­ա­կան հասա­րա­կու­թյան ի­նս­տի­տուտ­նե­րի կայացմանը։

Այսօր Հայաստանում բարձ­րա­գույն կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի հասարակական վարկը և հեղինակությունը վերականգնման խիստ կարիքն ունեն։ Ուսանողությունը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ բուհերում տիրող իրավիճակի (կրթության որակի անկում, կոռուպցիա, ուսանողների իրավունքների անտեսում, բուհի իրական ինքնավարության բացակայություն եւ այլն) առողջացման, ակադեմիական ազատությունների վերականգնման, բուհերում ընթացող դե­կո­րա­տիվ բնույթի մա­կե­րե­սային վերաձ­ևում­նե­րը ի­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի վերա­ծե­լու գործում։ Գիտելիքի հասարակություն ձևավորելու խնդիրը պահանջում է երկրի մարդկային և ինտելեկտուալ ներուժի որակական աճ՝ դրանով իսկ առաջ մղելով կրթության ոլորտը հասարակական զարգացման առաջնային գիծ։ Դա իր հերթին հնարավոր է միմիայն սահմանադրական կարգի վերակնգնման, օրինական իշխանության, օրենքի գերակայության պայմաններում, համընդհանուր մի խնդիր, որ լուծումն այսօր մեծապես կախված է նաեւ առաջիկայում ուսանողների ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից, ինչին մենք չենք կասկածում։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 652 | Ամսաթիվ: 02.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտնել է, որ Հայ ազգային կոնգրեսը քննարկում է սեպտեմբերի 5-ին հրավիրած հանրահավաքը հետաձգելու հարցը: Խոսքը հանրահավաքը մի քանի օրով հետաձգելու մասին է: Սուրեն Սուրենյանցը այդ տարբերակի քննարկումը պատճառաբանել է նրանով, թե կոնգրեսը կարծում է, որ ներքին քաղաքական խնդիրները չպիտի խանգարեն արտաքին քաղաքականությանը: Սուրենյանցը նշել է, թե նկատի չունեն միայն սեպտեմբերի 6-ին սպասվելիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, այլ հայ-թուրքական հարաբերությունն ավելի լայն իմաստով, ինչպես նաեւ արտաքին քաղաքական այլ խնդիրները: Սուրեն Սուրենյանցը հայտարարել է նաեւ, որ ընդդիմությունն իր հաջորդ հանրահավաքով ազդարարելու է քաղաքական նոր փուլի սկիզբ:
Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 703 | Ամսաթիվ: 30.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 29-ի երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել Հայ Ազգային կոնգրեսը, որը լրագրողներին է ներկայացրել Լեւոն Զուրաբյանը: Հայտարարությունը վերաբերում է սեպտեմբերի 5-ի հանրահավաքը մեկ շաբաթով հետաձգելուն, ինչը պայմանավորվում է տարածաշրջանում առկա իրադրությամբ, Հայաստան-Թուրքիա սպասվող ֆուտբոլային խաղով, որ տեղի է ունենալու Հայաստանում սեպտեմբերի 6-ին, այդ խաղին սպասվելիք թուրք զբոսաշրջիկների հոսքով, եւ այդ ընթացքում որեւէ սադրանք թույլ չտալու եւ Հայաստանի հեղինակությունը չվտանգելու մտահոգությամբ:

“Սեպտեմբերի 6-ին նշանակված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտոնապես հայտարարված 20-25 հազար թուրք ֆուտբոլասերների ժամանման առիթով կառավարությունը կայացրել է մի ինչ որ որոշում, որով մարդու իրավունքների եւ ազատությունների եւ հակասահմանադրական սահմանափակումներ է մտցրել, ինչպիսիք Սահմանադրությամբ նախատեսվում են միայն արտակարգ դրության պայմաններում: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք առանձնահատուկ այս դեպքում հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Նման դեպքերում, ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունը դա կարող էր անել բոլորովին այլ կերպ, առանց Սահմանադրությունը եւ իր քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, մասնավորապես, խնդրանքով դիմելով հասարակական ու քաղաքական կազմակերպություններին` ձեռնպահ մնալ այդ օրերին զանգվածային միջոցառումների կազմակերպումից:

Հայ Ազգային կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ, միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել եւ արել գործողություններ, որոնք ինչ որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին”, ասված է կոնգրեսի հայտարարության մեջ:

Նկատի ունենալով վերջին շրջանում տարածաշրջանի բուռն իրադարձություններն ու դրանց հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով ստեղծված նուրբ եւ լարված իրավիճակը, նկատի ունենալով հանգամանքը, որ առաջին անգամ մեր երկիր են ժամանելու Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, գուցե նաեւ այդ երկրի նախագահը, որոնց անվտանգության հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնբիրներ կարող են առաջանալ “կեղծ ազգայնական ուժերի ու տարրերի անխոհեմ կոչերի ու գործողությունների հետեւանքով”, ինչի կանխումը կոնգրեսը համարում է իրավապահ մարմինների պարտքը, գտնելով, որ այդ դեպքում պետք է օգնել իրավապահներին այդ հարցում, ինչպես նաեւ մտահոգված լինելով երկրի միջազգային վարկով եւ նաեւ կողմնակիցը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայ Ազգային կոնգրեսը կայացրել է Հյուսիսային պողոտայի նստացույցը օգոստոսի 31-ի ժամը 23-ից դադարեցնելու որոշում, որոշում է կայացրել սեպտեմբերի 5-ի հանրահավաքը հետաձգել մեկ շաբաթով:

Կոնգրեսը նշում է, որ մինչեւ սեպտեմբերի 12-ը, այսինքն մինչեւ հաջորդ հանրահավաքը, ամեն օր Հյուսիսային պողոտայում կանցկացվեն միայն “քաղաքական զբոսանքներ”, որոնք կսկսվեն ժամը 19-ից եւ կշարունակվեն մինչեւ 22-ը:

“Նստացույցի մասնակիցներին եւ մեր բոլոր կողմնակիցներին կոչ ենք անում կազդուրվել եւ պատրաստվել պայքարի վճռական փուլին: Մեր ժողովրդին կոչ ենք անում այս ընթացքում չենթարկվել որեւէ կեղծ ազգայնական սադրանքի, ընդհակառակը` օգնել կանխել այդպիսիք: Բոլորին կոչ ենք անում ակտիվորեն աջակցել ֆուտբոլի Հայաստանի հավաքականին, հաջողություն ենք մաղթում մեր թիմին, ցանկանում մինչեւ վերջ պայքար եւ խոշոր հաշվով հաղթանակ: Հաղթելու ենք”, հայտարարությունն ավարտում է Հայ Ազգային կոնգրեսը:

Լեւոն Զուրաբյանը նշել է, թե սեպտեմբերի 12-ի հանրահավաքին կոնգրեսը կհայտարարի իր հետագա անելիքի մասին: Լեւոն Զուրաբյանի խոսքով, հանրահավաքի հետաձգումը չի հուսահատեցնի կամ կոտրի շարժման, կոնգրեսի համախոհների ոգին, այլ նույնիսկ նրանց կտա հանգստանալու հնարավորություն: Լեւոն Զուրաբյանը հույս է հայտնել, որ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան կոնգրեսի որոշմանը:

Լեւոն Զուրաբյանը նշել է, թե եթե երկիրն ունենար պետական մտածողության տեր իշխանություն, ապա այդ իշխանությունն ինքը պիտի առաջինը նախաձեռներ կոնգրեսի հետ շփում եւ դիմեր ընդդիմությանը հանրահավաքիը հետաձգելու համար: Սակայն, ըստ Լեւոն Զուրաբյանի, քանի որ պետական իմաստնությամբ աչքի ընկնող իշխանություն չունենք, բայց ընդդիմությունն ունի պետական մտածողություն եւ իմաստնություն, ապա գնացել է այդ քայլին առանց իշխանության դիմումի:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք, որ տարածաշրջանի իրադարձությունների լարման ձգձգման հետ կապված կոնգրեսը շարունակի այդօրինակ զիջումները, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե իրենց կարծիքով, տարածաշրջանի իրադրությունն աստիճանաբար հանդարտվելու է, քանի որ հակառակ միտման գործոններ չկան:

Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 709 | Ամսաթիվ: 30.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ, ԺԱՄԸ 17:00, ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հունիսի 28-ին, ժամը 17.00 Համաժողովրդական շարժման կենտրոնը հանրահավաք է անցկացնելու Գյումրիի թատերական հրապարակում: Հանրահավաքը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքը արտոնված է Գյումրիի քաղաքապետարանի կողմից:
Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 735 | Ամսաթիվ: 26.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հարգելի հայրենակիցներ !

ՀՈՒՆԻՍԻ 20-ին Երևանի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակում կկայանա շատ կարևոր հանրահավաք: Այն շատ կարևոր ու առանցքային է դառնալու համաժողովրդական պայքարի հետագա ընթացքի համար: Սա սովորական հանրահավաք չի լինելու, քանզի դրանից է կախված համաժողովրդական շարժման ընթացքը: Հանրահավաքը չափազանց կարևոր է, և մինչ այդ յուրաքանչյուրս շատ կոնկրետ անելիք ունենք. տարածել այս տեղեկատվությունը: Հանուն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ դեպի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ:

Պայքար, պայքար մինչև վերջ...

Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 663 | Ամսաթիվ: 30.05.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Օրացույց новостей
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz