Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » Քաղաքականություն


www.himaam.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 660 | Ամսաթիվ: 14.10.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)



www.himaam.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 658 | Ամսաթիվ: 14.10.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Կենտրոն» համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Կենտրոնում թաղապետի պաշտոնի համար պայքարում էին գործող թաղապետ, հանրապետական Գագիկ Բեգլարյանը և ընդդիմության թեկնածու, «Կենտրոնի» նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը:

Ըստ ԿԸՀ տվյալների` Գագիկ Բեգլարյանը հավաքել է 22369 ձայն, իսկ Արարատ Զուրաբյանը` 8085:

Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը ահազանգում էր ընտրախախտումների մասին, որոնք, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, տեղի են ունեցել պարբերաբար:

Նշենք նաև, որ, ինչպես և Նոր Նորք համայնքում, ընտրություններին մասնակցած անձանց թիվը չափազանց փոքր է եղել` աննշան գերազանցելով 30 տոկոսը:
Այսպես` գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, կազմել է 31691, այնինչ ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը եղել է 91000:

Այլ տեխնիկական արդյունքներ.

Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 59304

Անվավեր քվեաթերթիկների թիվը` 1117

Օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը` 31716

Վավեր քվեաթերթիկների թիվը` 30454

Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը` 31568

Անճշտությունների չափը` 315

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 677 | Ամսաթիվ: 29.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Հայտարարություն (հանրահավաքը տեղափոխվում է Հյուսիսային պողոտա)

Հայ Ազգային Կոնգրեսը նախապես հայտարարել ու դիմել էր Երեւանի քաղաքապետարան սեպտեմբերի 26-ին հանրահավաքի եւ երթի իրազեկմամբ: Քաղաքապետարանը անհիմն ու շինծու պատճառաբանությամբ կրկին մերժել է այդ հայտը: Այս անգամ հանրահավաքի հիմնական լեյտմոտիվը լինելու էր Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունը: Ուստիեւ, միաժամանակ, նույն օրվա համար, իր նախընտրական քարոզչության շրջանակներում, ընտրողների հետ հանդիպում-հանրահավաք անցկացնելու համար քաղաքապետարան էր դիմել նաեւ Կենտրոն համայնքի թաղապետի` Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Քաղաքապետարանը, այս անգամ խախտելով նաեւ Ընտրական օրենսգիրքը, մերժել է նաեւ այդ հայտը: Մեզ համար անընդունելի են այդ մերժումները, ինչով խախտվում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական եւ Մարդու իրավունքների հռչակագրով ամրագրված իրավունքները: Մենք իրացնելու ենք մեր իրավունքները եւ սեպտեմբերի 26-ին մենք անցկացնելու ենք հանրահավաքը:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք որեւէ կերպ առիթ չենք տալու սադրանքների, բայց նաեւ հնարավորություն ունենք վարչախմբի կոշտությունները, մասնավորապես` հանրահավաքների ապօրինի արգելումը փոխհատուցել այս պայմաններում շատ կարեւոր դարձած մի խնդրի լուծմամբ: Դա Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրություններում հաղթանակի արձանագրումն է: Դրա համար Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա թեկնածու Արարատ Զուրաբյանը ունեն բոլոր հնարավորությունները: Հաղթանակը շատ կարեւոր հոգեբանական նշանակություն կունենա եւ էականորեն կփոխի ոչ միայն ներքին քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտը, այլեւ, կարճ ժամանակում, նաեւ ուժերի հարաբերակցությունը: Չենք կասկածում, իհարկե, որ իշխանություններն այս անգամ էլ կփորձեն օգտագործել ապօրինությունների իրենց զինանոցը, սակայն վստահ ենք նաեւ, որ բավարար են նաեւ մեր ուժերը` այդ ապօրինությունները սանձելու, դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու եւ քվեարկության իրական արդյունքներն արձանագրել տալու համար: Այդ հնարավորությունը չի կարելի չօգտագործել: Ուստիեւ, նկատի ունենալով Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների ձեռք բերած բացառիկ քաղաքական կարեւորությունը, Հայ Ազգային Կոնգրեսը ամբողջ հանրապետությունում իր բոլոր կողմնակիցներին կոչ է անում.
  • Կապվեք Կենտրոն համայնքում ապրող ձեր բարեկամների, հարազատների, ընկերների ու ծանոթների հետ ու հորդորեք նրանց մասնակցել սեպտեմբերի 28-ի թաղապետական ընտրություններին ու ձայն տալ Կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանին:
  • Այցելեք թաղապետի մեր թեկնածուի նախընտրական շտաբներ եւ առաջարկեք ձեր օգնությունը:
  • Մասնակցեք Արարատ Զուրաբյանի նախընտրական հանրահավաքին, որը տեղի կունենա ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ին, ժամը 18-ին ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
www.himaam.info
 
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 660 | Ամսաթիվ: 24.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 
Հիշեցնենք, որ  Սեպտեմբերի 28ին Երևանի Կենտրոն համայնքում տեղի կունենան թաղապետի ընտրություններ.Հայ Ազգային Կոնգրեսից առաջադրված է ՀՀՇ  կուսակցության նախագահ`  Արարատ Զուռաբյանը :
 
Հաղթանակ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 869 | Ամսաթիվ: 22.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Այսօր Երեւանի քաղաքապետարանը բավարարել է ընդդիմության հայտը` սեպտեմբերի 15-ին Մատենադարանի մոտ հանրահավաք անելու վերաբերյալ: Հետաքրքիր է, որ նախկինում քաղաքապետարանը միշտ մերժել է նմանատիպ բոլոր հայտերը, այդ թվում եւ սեպտեմբերի 12-ի հանրահավաքի հայտը:
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 1008 | Ամսաթիվ: 10.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես արդեն քաջ հայտնի է Արշակ Բանուչյանը ` Մատենադարանի փոխտնօրենը  ազատ է արձակվում, ուստի սիրելի գնդեցիներ, վաղը առավոտյան ժամը 8:00  հավաքվում ենք Իսահակյան արձանի դիմաց, որպեսզի ուղևորվենք դիմավորելու  Արշակ Բանուչյանին և բոլորս շնորհավորենք  մեր սիրելի, անկրկնելի  գնդեցի Ծովինար Բանուչյանին իր հայրիկի ազատ արձակման կապակցությամբ
ԾՈՈՈՈՈՈՈՎ ՋԱՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐ !!!!!!
 
Սիրով`  Հատուկ Գունդ Ե/Ն:)
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 854 | Ամսաթիվ: 24.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Բողոքի Ակցիա
 
Հուլիսի 25-ին, ժամը 18.00-ին, տեղի է ունենալու բողոքի ակցիա` ի պաշտպանություն քաղբանտարկյալնե րի: Բողոքի ակցիան կկայանա ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Ակնկալվում է բոլորի մասնակցությունը :
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 777 | Ամսաթիվ: 24.07.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Բողոքի Ակցիա
 
Հուլիսի 18-ին, ժամը 14.00-ին, տեղի է ունենալու բողոքի ակցիա ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Բողոքի ակցիան կկայանա  ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Ակնկալվում է  բոլորի մասնակցությունը:  
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 705 | Ամսաթիվ: 17.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

02.07.08
 
13:00 Կենտրոնի Նորք - Մարաշ դատարան - Գրիգոր Ոսկերչյան (Պիկետ)
 
14:00 Քանաքեռ - Զեյթունի Քրեական դատարան -  Արմենակ Աբրահամյան, Դավիթ Աղայան
 
14:00 Քանաքեռ - Զեյթունի Քրեական դատարան  - Արամ Բարսեղյան (Պիկետ)
 
18:00 Քաղաքական  Զբոսանք Հյուսիսայինում Պողոտայում
 
Հաղթանակ !
 
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 732 | Ամսաթիվ: 02.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսի

Հայտարարություն



Մենք` համաժողովրդական շարժման շուրջ համախմբված երիտասարդներս հայտարարում ենք.
Հավատարիմ մնալով Համաժողովրդական շարժման ոգուն և 1-ին ու 2-րդ կոնգրեսներում արտահայտված դիրքորոշմանը` ամբողջապես սատարում ենք Շարժմանը և պատրաստ ենք պայքարի մինչև հաղթանակը:
Լինելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջին սերունդը և անկախության գաղափարի կրողը` համարում ենք, որ մենք ենք մեր երկրի տերը և պնդում ենք, որ մեր երկրի իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդավարական ճանապարհով, և միայն ու միայն ՀՀ քաղաքացին է, որ պետք է իր որոշիչ դերն ունենա այդ գործընթացում:
Փաստելով, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում և հետագա գործընթացներում ամբողջապես անտեսվել է ՀՀ քաղաքացու դերը և ընտրությունների ելքը որոշվել է ներկայիս ապօրինի վարչախմբի անմիջական միջամտությամբ, պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Մարտի 1-ին ՀՀ իշխանությունների անմիջական պատասխանատվությամբ տեղի ունեցած ոճրագործությունից հետո ստեղծված իրավիճակը, 100-ից ավելի քաղաքական բանտարկյալների և քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայությունը, խոսքի ազատության սահմանափակումը, “ՀՀ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին” օրենքում կատարված խայտառակ բռնապետական փոփոխությունները բացառում են Հայաստանի` որպես իրավական և ժողովրդավարական պետություն զարգացման, օրենքի գերակայության և սահմանադրական կարգի վերականգնման համար:
Հայաստանի Հանրապետության շահերից ելնող և ՀՀ քաղաքացիների պահանջներին համապատասխանող ԵԽԽՎ 2008թ. 1609 բանաձևի պահանջները մինչև օրս մնում են անկատար և կրում են զուտ իմիտացիոն բնույթ:
ՀՀ իշխանությունների կամայականությունները, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի ապօրինի չարտոնելը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ մի քայլ չի կատարվում ստեղծված լարվածությունը թուլացնելու համար և ժողովրդին` խաղաղ հանրահավաքների միջոցով սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն տալու ուղղությամբ:
Ուստի, հիմք ընդունելով այս ամենը` պահանջում ենք իրական քայլեր կատարել վերը թվարկված խնդիրների շուտափույթ լուծման համար:

Զգուշացնում ենք, որ զարգացումների ոչ ժողովրդավարական ընթացքը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ ներկա իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի և նրա կամակատարների վրա:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց ոգում կոտրել վախի զգացումը, վերագտնել ազատության շունչը և հետևողական պայքար մղել իրենց իրավունքների համար:

Ուստի, պայքար, պայքար մինչև վերջ:


Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական կառույց

“Հանրապետություն” կուսակցության երիտասարդական կառույց

“Ժառանգություն” կուսակցության երիտասարդական կառույց

“Նոր ժամանակներ” կուսակցության երիտասարդական կառույց

“Երիտասարդ պահպանողականներ” ՀԿ

“Այլընտրանք” հասարակական-քաղաքական նախաձեռնություն

“Արտ լաբորատորիա” մշակութային կազմակերպություն

“Հատուկ գունդ” երիտասարդական նախաձեռնություն

“ՍԿՍԵԼ Ա…” երիտասարդական նախաձեռնություն

“Մի խումբ ուսանողներ” երիտասարդական շարժում

“Ազգայնական ուսանողների խորհուրդ” ուսանողական շարժում

“ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն

Աննա Հակոբյան, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կին

Հրանտ Տեր-Աբրահամյան, հրապարակախոս

Թևոս Մաթևոսյան, քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի որդի

Դավիթ Մաթևոսյան, “Հրանտ Մաթևոսյան” հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 750 | Ամսաթիվ: 19.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

18.06.08
 
 
Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը Կենտրոնի Նորք - Մարաշ դատարանում ժամը 11:30 սպասվում է ակցիա, բոլոր ուղղությունները դեպի Ռոսիա տոնավաճառի դիմացի դատարանը:
 
ՀԱՂԹԱՆԱԿ
Սիրով ` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 667 | Ամսաթիվ: 17.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Երեւանի քրեական դատարանն այսօր փոխել է Վարդան Ջհանգիրյանի խափանման միջոցը, կալանքը փոխարիներով քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Վարդան Ջհանգիրյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Կցում: Նկար 1
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 4754 | Ամսաթիվ: 16.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այցելել է« Երեւան-Կենտրոն ՔՀԿ և ընդունել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանին եւ Արարատ Զուրաբյանին:

Իրականում Գագիկ Ջհանգիրյանը որևէ ընդունելություն չի խնդրել, իսկ 2008թ. հունիսի 11-ին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան հրավիրել են աշխատասենյակներից մեկը, որտեղ նոր միայն Գագիկ Ջհանգիրյանը տեսել է Աղվան Հովսեփյանին և տեղեկացել, որ նա ցանկություն ունի հանդիպելու իր հետ:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 659 | Ամսաթիվ: 11.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Քիչ առաջ մեքենա վարելիս սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն 28-ամյա ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 709 | Ամսաթիվ: 09.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

06.06.08
10:30 3-րդ Մասի Վերաքննիչ Դատարան - Արշակ Բանուչյան
Ակցիա !

18:15 Հյուսայինից դեպի Եռաբլուր
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 640 | Ամսաթիվ: 06.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

05.06.08
 
12:00 Կենտրոնի Նորք - Մարաշ Դատարան - Դավիդ Առաքելյան
 
15:00 Կենտրոնի Նորք - Մարաշ Դատարան - Վարդան Ջհանգիրյան
 
 
Մուտքը Անձնագրերով
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 667 | Ամսաթիվ: 04.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

02.06.08
 
12:00 Զեյթուն - Քանաքեռ Քրեական Դատարան -  Վահագն Հայրյան, Գևորգ Ղազարյան
 
14:00 Կենտրոնի Նորք - Մարաշ Դատարան - Դավիթ Մաթևոսյան, Սամվել Հարությունյան
 
Մուտքը Անձնագրերով
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 619 | Ամսաթիվ: 02.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

23.05.08
 
14:30 Կենտրոն Նորք - Մարաշ Դատարան  - Վարդգես Գասպարյան
 
13:00 Քանաքեռ - Զեյոթուն Քրեական Դատարան  - Արամ Բարեղամյան
 
14:30 Քանաքեռ - Զեյթուն  Քրեական Դատարան  -  Վահագն Հայրյան
 
Մունքը անձնագրերով
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 603 | Ամսաթիվ: 22.05.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

22.05.08
 
11:30 3-րդ Մասի Վերաքննիչ Դատարան - Հովհաննես Հարությունյան
 
12:45  Կենտրոն Նորք - Մարաշ  Դատարան  - Մասիս Այվազյան
 
Մուտքը Դատարան Անձնագրեգով
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 618 | Ամսաթիվ: 22.05.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

21.05.08
 
12:00 Քանաքեռ - Զեյթուն  Քրեական Դատարան ( Լամպերի գործարանի մոտ )  - Վահե Ղազարյան
 
15:00 3-րդ Մասի Վերաքննիչ Դատարանում - Հուսիկ Բաղդասարյան
 
Մուտքը դատարան անձնագրերով
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 591 | Ամսաթիվ: 22.05.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Օրացույց новостей
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz