Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Կոչ Շտաբից

В категории материалов: 14
Ցուցադրված Նյութեր: 1-10
Էջեր: 1 2 »

Сортировать по: Ամսաթիվ · Վերնագիր · Վարկանիշ · Մեկնաբանում · Դիտում
Վերջին շրջանում անցկացված ՏԻՄ ընտրությունները վերահաստատեցին, որ վարչախմբի կողմից հռչակած ինչ-որ փոփոխությունները, օրինականության դաշտին մոտենալու խոստումները բացարձակ սուտ են։ Ընդհակառակը՝ ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանում խորանում է մի իրական քրեական հեղափոխություն։ Վարչախումբը, մատնելով իր քաղաքական սնանկությունը, շատ ավելի մեծ գրավ է դնում քրեական աշխարհի վրա՝ անմնացորդ ու բացահայտ ապավինելով զինված բանդաների, թաղային հեղինակությունների հնարավորություններին ու խրախուսելով դրանք։ Վերջիններիս դերակատարությունը՝ ընտրատեղամասեր ներխուժելու, զանազան ապօրինություններ կատարելու, ահաբեկչությունների տեսքով, ՏԻՄ ընտրություններում պարզապես բազմապատկվել էր։ Որպես կրիմինալի ջերմեռանդ պաշտպաններ, որակապես նոր աստիճանի են բարձրացել դատարանները։ Քանաքեռ-Զեյթուն համայնքում անցկացված ընտրությունների բողոքարկման եւ դրան հաջորդած դատավարության ընթացքում անտեսվեց ընդդիմության կողմից բացահայտված այնպիսի մի ակնառու փաստ, ինչպիսին է բազմաթիվ, շուրջ 30%, կեղծ (այլ գույնի) քվեաթերթիկների օգտագործումը։ Միայն դա, էլ չենք խոսում նմանօրինակ այլ խախտումների մասին, ավելի քան բավարար էր այդ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Մինչդեռ դատարանը մերժեց անգամ հետազոտել այդ անհերքելի ապացույցը։ Դատական համակարգի այսօրինակ պահվածքը անիմաստ է դարձնում մինչեւ վերջ քրեականացված ընտրությունների բողոքարկումը նույնքան քրեականացված որեւէ դատարան։ Ուստիեւ Կենտրոն համայնքի ընտրություններում կատարված խախտումները պարզապես կներկայացվեն հասարակությանը, շահագրգիռ միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ վարչախմբի ինչպես մինչեւ այժմ, այնպես էլ այսուհետեւ գործադրած բռնությունները եւ ապօրինությունները չեն ազդելու ո՛չ մեր պայքարի հաստատակամության, ո՛չ էլ քաղաքական վարքագծի վրա։ Համաժողովրդական աջակցությամբ մենք շարունակելու ենք պայքարը երկրում ազատության, ժողովրդավարության եւ օրինականության հաստատման համար՝ օգտվելով քաղաքական պայքարի բոլոր մեթոդներից ու միջոցներից»։

Կոչ Շտաբից | Դիտում: 665 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 01.10.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու տարրական իրավունքները, մասնավորապես, շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները: Կոչ ենք անում և պահանջում արդարադատության նախարար Գ. Դանիելյանից խստորեն պահպանել և հետամուտ լինել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պահպանմանը: Ցանկացած սադրանք, որը կկազմակերպվի և կիրականացվի քրեակատարողական հիմնարկներում, տարբեր հանցագործ խամաճիկների ձեռքով, մեր կողմից հետամուտ է լինելու:

Քրեակատարողական հիմնարկներում ՀՀ օրենքների չիրագործման, մարդու իրավունքների ոտնահարման պատասխանատուն նախարար Գ. Դանիելյանն է:

Այս ամենն ապացուցվում է վերջերս հանրության մեջ շրջանառվող տեսաերիզով, որտեղ պարզ երևում է քրեակատարողական հիմնարկներում տիրող մթնոլորտը և բարքերը: Պահանջում ենք նախարար Գ. Դանիելյանից, որպեսզի վերջինս իր իրավասության տակ գտնվող կալանավայրերում շտապ միջոցներ ձեռնարկի՚ կարգուկանոն հաստատելու և ՀՀ օրենքները պատշաճ կիրառելու համար:

ՀՀՇ վարչության նախագահ, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Արարատ Զուրաբյան

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ նախկին պատգամավոր, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Գուրգեն Եղիազարյան

ԱԺ նախկին փոխնախագահ, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Կարապետ Ռուբինյան

ՀՀՇ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Երջանիկ Աբգարյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Հանրապետություն կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Խաչիկ Սիմոնյան

Կոչ Շտաբից | Դիտում: 501 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 29.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 25-ին ժամը 10։30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ՝ միասին մոտ 100 հոգի, և այնտեղից առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր ստենդները եւ պաստառները` ջարդելով և պատառոտելով դրանք։ Այս ամենն ուղեկցվել է լկտի պահվածքով և փողոցային հայհոյանքներով։

Գտնվելով ներքին բզկտոցների ու ճգնաժամի մեջ, վարչախումբը սարսափած է Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող նստացույցի աճող հեղինակությունից և արդյունավետությունից, պատանդ պահելով 76 քաղբանտարկյալների` այժմ իշխանությունները վախկոտաբար կռվի են բռնվել նրանց նկարների եւ հանրությանը ներկայացվող ճշմարիտ տեղեկատվության հետ։

Սեպտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, Հյուսիսային պողոտայում լայն թափով շարունակվում է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամագրումը և Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքը։ Իշխանությունները հասկանում են, որ հասարակության ակտիվացումը, քաղաքական դատավարությունների փլուզումները, երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը, գործարարության դեմ սանձազերծված աննախադեպ տեռորը անխուսափելի են դարձնում Հայ Ազգային Կոնգրեսի` սեպտեմբերի 5-ին նշանակված հանրահավաքի հուժկու բնույթը, ուստիև ստիպված են դիմել ճարահատ բռնությունների և ապօրինությունների։

Օգտնվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է Վրաստանի վրա, վարչախումբը փորձ է անում վերացնել մարդու ազատությունների եւ ժողովրդավարության արտահայտման վերջին հնարավորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսն իր տարակուսնքն է հայտնում այս եւ նմանօրինակ դեպքերում միջազգային պատկան կառույցների լռության առթիվ։

Մենք բոլորին զսպվածության ու համբերության կոչ ենք անում, դա մեր ամենահզոր զենքն է։ Նաեւ հայտարարում ենք, որ վարչախմբի այս անհավասարակշիռ քայլերը, ըստ էության՝ մանր խուլիգանությունները, չեն կարող կոտրել ՀԱԿ-ի և նրան սատարող հարյուր հազարավոր քաղաքացիների կամքը` պայքարը հասցնելու վերջնական հանգրվանին և ազատվելու այս հակաժողովրդական ռեժիմից։

Կոչ Շտաբից | Դիտում: 473 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 26.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազգային ժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նստաշրջանում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին մի օրինագիծ։ Այն նախատեսում է լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալի շեշտակի ավելացում. 240 մլն խորանարդ մետրի փոխարեն 360 մլն խորանարդ մետր: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Սեւանի վրա. հունիսի 10-ին արդեն իսկ նմանօրինակ մի որոշմամբ լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալը 170 միլիոն խ.մ-ից ավելացվել է՝ հասցնելով 240 միլիոնի։ Օրինագիծը լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության, Սեւանի բնապահպանական խնդիրներով մտահոգված կազմակերպությունների շրջանում: Խնդիրն իրականում շատ ավելի կարեւոր է։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

• Սեւանա լիճը, հայ ժողովրդի ամենամեծ հարստություններից մեկն է։ Նրա մակարդակի իջեցումը հանցագործություն է։ Անգամ Խորհրդային Միությունը գիտակցեց ժամանակին կատարած իր սխալը եւ բազմածախս թունելներ կառուցեց լճի մակարդակը բարձրացնելու համար։ Քաղցրահամ ջրի համաշխարհային մասշտաբով անգամ աննախադեպ մեծ այս պաշարը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, մանավանդ, երբ աշխարհում աստիճանաբար հիմնական խնդիրներից մեկն է դառնում խմելու ջրի հիմնահարցը։ Այսինքն՝ Սեւանին առանչվող ցանկացած հարց կամ նախագիծ պետք է ստորադասվի նրա մակարդակի պահպանման եւ բարձրացման հիմնական խնդրին՝ բացառությամբ էքստրեմալ պայմաններում դրանից օգտվելու անհրաժեշտության։

• ԱԺ ներկայացված օրինագծում հիմնավորումները մտացածին են։ Իսպառ բացակայում են բնապահպանական խնդիրներին վերաբերող փորձագիտական գնահատականները: Անընդունելի է ազգային ռազմավարական կարևորության նման հարցի լուծումը առանց լուրջ մասնագիտական և հասարակական բաց քննարկումների: Սեւանի մակարդակի բարձրացման ծրագրից փաստացի հրաժարումը, բազմաթիվ մասնագետների գնահատականներով, կործանարար հետեանքներ կունենա բնապահպանական խնդիրների առումով:

• Ընդհանուր առմամբ մութ են մնում հսկայածավալ ջրի բացթողմամբ Սեւանի մակարդակը մոտ 40 սմ-ով իջեցնելու այս ծրագիրը։ Հիդրոկայաններում էժան էլեկտրաէներգիա ստանալով բյուջեի պակասը լրացնելու առումով այն չնչին արդյունք կարող է տալ։ Գյուղատնտեսության մեջ ոռոգման ջրի օգտագործման պիկը վաղուց անցել է։ Մնում է ենթադրել, որ հանցավոր այս քայլը կատարվում է ինչ-որ մարդկանց կամ մարդկանց խմբերի անհատական շահերից ելնելով։

• Սևանի նախագծային մակարդակով բարձրացմանը չեն կարող խոչընդոտել առափնյա կառույցների գոյությունը, որոնք կարող են հայտնվել ջրի տակ։ Եթե դրանց համար ժամանակին կատարվել են ապօրինի հողահատկացումներ, ապա պատասխան պետք է տան մեղավորները, իսկ օրինական շինությունների դիմաց դրանց տերերը պետք է համարժեք փոխհատուցում ստանան։ Ոչ մեկի անձնական շահը կամ բիզնեսը չի կարող գերադասվել համաժողովրդական հարստությանը՝ Սեւանա լճին ու նրա հետ կապված բնապահպանական խնդիրներին։

Ելնելով վերոշարադրյալից` Հայ Ազգային Կոնգրեսը իշխանություններից պահանջում է դադարեցնել նշված օրինագծի քննարկումը խորհրդարանում, Սեւանա լճին վերաբերող որեւէ օրինագիծ շրջանառության մեջ դնել միմիայն լուրջ բնապահպանակն փորձագիտության հիման վրա եւ հասարակական շահագրգիռ ու բաց քննարկումից հետո:

Կոչ Շտաբից | Դիտում: 518 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 18-ի ուշ երեկոյան հարձակման և ծեծի է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի լրագրող, խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Լրագրողի նկատմամբ հաշվեհարդարը տեղի է ունեցել ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող սպառնալիքների ներքո:

Բնական է, որ Ազատություն ռադիոկայանը, լինելով անկախ լրատվության կղզյակ ամբողջությամբ վերահսկվող էլեկտրոնային լրատվամիջոցների մեր այսօրվա միջավայրում, սարսափեցնում է իշխող վարչախմբին իր անաչառ տեղեկատվությամբ: Հատկապես հետմարտիմեկյան լրատվական շրջափակման մեջ Ազատությունը հասարակության լայն շերտերի համար դարձավ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու եթե ոչ միակ, ապա հազվագյուտ աղբյուրներից մեկը:

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը, դատապարտելով այսօրինակ ոտնձգությունը լրատվամիջոցի և լրագրողի հանդեպ և համարելով այն քաղաքական պատվեր, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ահաբեկումների շղթայի մեկ մաս, հայտարարում է, որ.

- ռեժիմը, սարսափած լինելով անաչառ և ճշմարիտ խոսքի տարածումից, փորձում է ահագնացնել ճնշումներն ու ահաբեկումները լրատվական աշխարհի վրա,
- հանցագործության բոլոր պատասխանատուները, կազմակերպիչներից մինչև իրականացնողներ, վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առաջ:

Կոչ Շտաբից | Դիտում: 471 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Շնորհավորում ենք հայ ժողովրդին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի` աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը տարած փայլուն կամային հաղթանակի առթիվ:

Մաղթում ենք մեր ժողովրդին նորանոր հաղթանակներ

Կոչ Շտաբից | Դիտում: 466 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում գործող ավազակապետական վարչախմբից ազատվելու, ազատ ու արժանապատիվ ապրելու համար համաժողովրդական պայքարի ծնունդ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ այլեւս իրողություն է։ Այն վավերացվել է ս.թ. օգոստոսի 1-ին Համաժողովրդական շարժման հանրահավաքում, 16 կուսակցությունների եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրած Հռչակագրով, որը բաց է այլ կուսակցությունների համար։ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ կարելի է անդամագրվել.

1. Կոնգրեսի Հռչակագիրն ստորագրած կուսակցությունների միջոցով, նրանցից որեւէ մեկին անդամագրվելով։
2. Այն հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց Կոնգրեսի մաս են հայտարարել։
3. Անհատապես, առանց որեւէ կուսակցության անդամ դառնալու՝ դիմելով Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակներ եւ Կոնգրեսի տարածքային լիազորներին։

Անհատական անդամագրումը առայժմ կատարվում է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում (Երեւան, Կորյունի 19, հեռ. 52.09.74), ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայում։ Անդամագրումը սկսվում է օգոստոսի 18-ից:

Տարածքային գրասենյակների, ինչպես նաեւ լիազոր անձանց կոորդինատները կհրապարակվեն լրացուցիչ։

Կոչ Շտաբից | Դիտում: 531 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 18.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում խոսվում է Հարավային Օսիայում ծավալվող իրադարձությունների մասին.

«Արդեն երրորդ օրն է, ինչ վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում տեղի են ունենում ըստ էության պատերազմական գործողություններ։ Ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, զոհերի թիվը, մեծագույն մասը քաղաքացիական բնակչութունից, տարբեր տվյալներով անցնում է 2000-ի սահմանը։

Հայաստանի Համաժողովրդական շարժումն իր խորն անհանգստությունն ու ցավակցությունն է հայտնում ծավալված ողբերգական դեպքերի ու մարդկային զոհերի առիթով՝ համարելով որ այդօրինակ հակամարտությունները պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Կոչ Շտաբից | Դիտում: 439 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 10.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

"ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԵԼ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔՆԵՐ: ՆԱ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է ՏԻՐԱՑԵԼ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԿԱՏԱՐԵԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ£:ԻՐ ՄԻԱՆՁՆՅԱ ԵՒ ԲՌՆԱՏԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ`1999 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐԱԿԱՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄ:ՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԿՐԿԻՆ ԱՐՅՈՒՆՈՎ`2008 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ԴԱԺԱՆ ՍՊԱՆԴՈՎ, ՈՐ ԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ:ՈՒՍՏԻԵՒ ՄԵՆՔ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՍ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ":
Կոչ Շտաբից | Դիտում: 451 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 17.07.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (1)

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր, ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել շուրջ 20 հոգի, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցում էին ամենօրյա ՚քաղաքական զբոսանքներինՙ: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել մի քանի քաղաքացի: Վարձու այս քրեականների հարձակման ողջ ընթացքում դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող ոստիկանությունն իրեն պահել է դիտողի դերում` չձեռնարկելով որեւէ համարժեք քայլ, ավելին` հովանավորել է նրանց եւ, ըստ ականատեսների, միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են նկարահանել այդ ամենը:

Մենք հայտարարում ենք, որ այս վայրենությունը գործող հանցավոր վարչախմբի ձեռագիրն է, որի նպատակն է ահաբեկել իր դեմ պայքարի ելած հազարավոր քաղաքացիներին, վախեցնել նրանց` մասնակցել հուլիսի 4-ի համահանրապետական հանրահավաքին եւ ինչի համար այն չի խորշում օգտագործել վարձու խուժանին:

Կոչ Շտաբից | Դիտում: 492 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 04.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-14
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz