Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

В категории материалов: 19
Ցուցադրված Նյութեր: 1-10
Էջեր: 1 2 »

Сортировать по: Ամսաթիվ · Վերնագիր · Վարկանիշ · Մեկնաբանում · Դիտում

<Ազատությունը> Ազատության Հրապարակում.

 

Ձմեռ. Ազատության հրապարակ. հենց այս տարվա սկզբից Ազատության հրապարակը պարբերաբար լեփ-լեցուն էր մարդկանց բազմություններով. Այստեղ իրար հետևից տեղի էին ունենում նախագահի թեկնածուների  հանրահավաքները. Տարբեր քաղաքական գաղափարներ, տարբեր քաղաքական պատկերացումներ և տարբեր, տարբեր, տարբեր… սակայն այս ամենը միավորում էր միայն ՀԱՅ լինելը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը:

Անցան նախագահի ընտրությունները, սակայն հենց հաջորդ օրվանից 9 օր շարունակ դեռևս Ազատության հրապարակը լի էր մարդկանցով: Մարդիկ, ովքեր չհանդուրժելով նման ստոր վերաբերմունքը սեփական ազգի նկատմամբ , համախմբվել էին մեկ անձի շուրջ` հեռվում նշմարելով արդարություն:

Գարուն.

Ազատության հրապարակ. ՋԱՐԴ…… 

Ապրիլ.  Ազատության Հրապարակ, կրկին զինվորներ, սակայն այս անգամ նրանք չէին պատրաստվում ՋԱՐԴ կազմակերպել, այդ օրը նրանք տոնում էին նույն այդ ջարդը կազմակերպողի արյունոտ <թագադրումը>:

 

Ամառ. Օպերայի հիասքանչ շինություն, ազատության հրապարակ և մի շարք սրճարաններ, բայց ամենից ուշադրությունը գրավում էին հրապարակում ամառվա արևի շոգից ճտճտացող բատուտները  և մանկական ատրակցիոնները, որոնք, բնականաբար դրվել էին  ոչ պատահական:Այս քաղաքական պատկերը ապահովում էին հեռվում երևացող ոստիկանական մեքենաները  և հրապարակի  շուրջը  քայլող պարեկները, որոնք ամեն վայրկյան սպասում էին  նորից անգամ բռնանալու ազատ քաղաքացու կամքի վրա: Այս ամենը դեռևս ոչինչ էր երկու հիանալի արձանների կարգավիճակի  հետ համեմատած:  Ա. Սպենդարյան  և Հովհ. Թումանյան` հերթական քաղ.բանտարկյալներ, մեղադրվում էին նրանք  9 օր շարունակ Ազատության Հրապարակում նստացույց անելու  համար: Գտնվելով կալանքի տակ և ենթարկվելով պարբերաբար խոշտանգումների`  երկու ամիս անց վճռվեց աքսորել  նրանց Ազատության Հրապարակից:

Սակայն դեռևս  անկոտրում էր մնում  հայ քաղաքացու`  իր իրավունքների և ազատությունների համար պայքարող ոգին այս պատկերի ետևի կողմում `  Հյուսիսայի պողոտայում: Ամեն երեկո Հյուսիսային պողոտան լի էր ազատ քաղաքացիներով, ովքեր  գալիս էին մի քանի բառ փոխանակելու  իրենց պայքարակիցների հետ, գալիս էին ցույց տալու իշխանությանը, որ չեն համակերպվելու  այդ դառը իրողությանը, գալիս էին հիշելու այն սքանչելի 9-օրյա նստացույցը, որն ավարտվեց ողբերգությամբ:

Աշուն. Ինչ պատկեր ունենք ԱՅԺՄ Հյուսիսային պողոտայից. Օպերայի հիասքանչ շինություն, մի շարք դատարկ սրճարաններ, իսկ ուր է հրապարկը ?  դրա փոխարեն մեր աչքերը հառուն են ինչ-որ ցանկապատի, որի հետևում պարզ չէ թե ինչ է տեղի ունենում:

Այս անգամ < մեր > իշխանությունները որոշեցին  քաղաքական բատուտների և ատրակցիոնների փոխարեն քանդել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Հրապարակը և  դրա փոխարեն գետնի տակ կառուցել  ավտոկայանատեղի `  խալխլելով ազատության հիմքերը… չէ որ դա խորհրդանիշ է, չէ որ դա այն <պատերազմի> դաշտն էր, որտեղ մենք ձեռք բերեցինք Ազատություն, որտեղ Հայը կրկին ստացավ սեփական պետություն և տարածք ` անկախ ուրիշի կամքից:

Այս ամենը իհարկե որևէ կերպ չի անհանգստացնում <մեր> ներկայիս իշխանություններին, քանզի նրանք առաջնորդվում են միայն Նյութական Շահով կամ պարզապես վախենալով այդ ուժկու զորությունից, որ իրենից ներկայացնում է Ազատ մարդը,  փորձում են ինչ – որ կերպ վերցնել նրանից իր կամքը արտահայտելու միջոցը, բայց դե իհարկե դա նրանց երբեք չի հաջողվի:

 

 

Հատուկ Գունդ | Դիտում: 587 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 22.10.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազատ , անկախ Հայաստան...
Հատուկ Գունդ | Դիտում: 490 | Հեղինակ: Ծով Անհաղթ | Ավելացրած է: Ալիզե | Ամսաթիվ: 27.08.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Այսոր վաղ առավոտյան մոտ 50 վոստիկաններ հարցակվել են Հյուսիսաին պողոտայում շուրջօրյա նստացուցի մասնակիցների վրա, գազանաբար կորտրել և տարել են բոլոր ցուցապաստառները, հարցակվել են խաղաղ մարդկանց վրա, ամեն ինչ փշրել են և մեքենայով տարել Անլռելի Զանգակատնից: Իսկ Հյուսիսաինի նստացուիցի մասնակիցները հուզված հավաստիացնում են, որ նրանք չեն ընկրկելու որևէ ուժի առաջ:
Սա ապացուցում Է որ քոչարյանասեռժական բորենիները վախեցել են և փրփուրներից են կաղվում:Անգամ սարսափում են ցուցապաստառից, որտեղ Ռ. Քոչարյանին Հաագայի դատարան ուղարկելու ստորագրահավաքն է կատարվում:
“ Հատուկ Գունդ” Ե/Ն դատապարտում է նրանց այս արարքը և վստահեցնում, որ ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՊԵԼԻ:
ՈՒՍՏԻ ՊԱՅՔԱ`Ր, ՊԱՅՔԱ`Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
Հատուկ Գունդ | Դիտում: 485 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 25.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 
 
   
 
  
  
Այսօր Հատուկ Գունդ Ե/Ն-ի ակտիվիստները արդեն ժամը առավոտյան 9:00-ին հավաքվում էին Հյուսիսային Պողոտայում` չհաշված այն ակտիվիստներին, ովքեր գիշերը անցկացրել էին այնտեղ: 
9:30 ակտիվիստները տեղավորվելով երթուղային տաքսու մեջ, ուղևորվեցին դեպի Եռաբլուր: Հատուկ Գնդի ակտիվիստները ավելի շուտ էին ժամանել, քան վետերանները, ուստի մի փոքր սպասելուց հետո ժամանեցին նաև Հատուկ Գնդի վետերանները: Նրանք ակտիվիստներին շնորհեցին  իրենց մասին պատմող ` Սամվել Եղիազարյանի հեղինակությամբ հրատարակած <Անմահության արահետով> գիրքը, որից հետո և' ակտիվիստները, և' վետերանները` զույգ ծաղիկները ձեռքներին, շարժվեցին  դեպի Ջիվան Աբրահամյանի շիրիմը, ում ծննունդն էր այդ օրը: Ծաղիկները դնելով շիրիմին` ակտիվիստները մի առ ժամանակ կանգնելուց հետո հեռացան դանդաղ քայլքով: Այնուհետև նկարվելով վետերանների հետ` ակտիվիստները վերադառձան Հյուսիսային Պողոտա:
 
Հատուկ Գունդ | Դիտում: 513 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 06.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Այսօր համաժողովրդական շարժման հանրահավաքն ավարտվեց երթով, որի ավարտը նախատեսված էր Հյուսիսային պողոտայում, որտեղ եւ 28 օրյա նստացույց են պատրաստվում անել Շարժման մասնակիցները:

Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները Մաշտոցի պողոտա- Գրիգոր Լուսավորիչ- Հանրապետության հրապարակ-Հյուսասային պողոտա երթուղով` ՚Լեւոն-նախագահՙ ՚Սերժիկ հեռացիրՙ վանկարկումներով, երթ իրականացրին:

Երթին միանում էին նաեւ պատահական անցորդներ, որոց ոգեւորում էր երթի հզորությունը: Լուսավորիչ փողոցի ՚Ձկան խանութՙ- Մյասնիկյանի արձան հատվածում երթի մի քանի տասնյակ հազար մասնակիցներն անցան քար լռությամբ` բռունցքները պարզած` ի հիշատակ մարտի 1-ին զոհերի:

Ու մինչ երթի մասնակիցները կհասնեին Հյուսիսային պողոտա, ոստիկանները մեկ հրահանգով մի քանի շարք կազմեցին եւ փակեցին Հյուսիսային պողոտայի մուտքը` Թումանյան փողոցի կողմից: Եվ թեեւ Հյուսիսային պողոտայում այս պահին ոստիկան չկա, ՚Ազատությանՙ հրապարակը շարունակում է շրջափակված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ հրապարակի մեջտեղում կանգնած էր ջրցան մեքենան: Համաժողովրդական շարժման մասնակիցները մինչեւ կեսգիշեր մնացին պողոտայում, նրանցից ոմանք, ովքեր նստացույցի մասնակից են, մնացին պողոտայում գիշերելու:

Հատուկ Գունդ | Դիտում: 389 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 05.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հանդիպումը կայացավ
 
 
 
 
Այսօր Հատուկ Գունդ Ե/Ն հանդիպում ունեցավ Հատուկ Գունդ Վետերանների միության հետ: Քննարկվեցին ինչպես շարժմանը, այնպես էլ Ե/Ն-ին վերաբերող կարևոր հարցեր: Հանդիպումը սկսվեց Հատուկ Գնդի մարտի դաշտում հայ ազատամարտիկների հերոսություններից, Հատուկ Գնդի ստեղծումից, այնուհետև այն անցավ ներկա իրավիճակին :
Ե/Ն իր պատրաստակամությունը հայտնեց ամսի 5-ի Հատուկ Գնդի միջոցառմանը մասնակցելու համար: Հետագա տեղեկությունների  մասին կասվի ուշոտ :
Հատուկ Գունդ | Դիտում: 504 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 04.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հանդիպումը կայացավ
 
 
 
Այսօր Հատուկ Գունդ Ե/Ն ակտիվիստները  հանդիպում է ունեցել նախկին քաղբանտարկյալ, 1.5  տարի բանտերում անցկացրած Արցախյան Ազատամարտի հերոսներից մեկի` Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Հատուկ Գունդ | Դիտում: 555 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 26.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

 
No Comment :D
Հատուկ Գունդ | Դիտում: 491 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 22.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 
Ինչ են ուզում ցույց տալ ?
 
   
 
 
Այս մի քանի օրվա ընթացքում մենք ականատես ենք դառնում որոշ զարմանալի և բավական նյարդայնացնող իրողությունների, սակայն այնուամենայնիվ մենք ` ԻՍԿԱԿԱՆ շարժման անդամներս, չպետք է տրվենք նման սադրանքների և պահպանել առավել հանգստություն: Տվյալ իրողությունները հետևյալն են`
1. Օպերայի պատումը քաղաքական խաղալիքներով և բատուտներով:
2. Ինչ - որ <Միասին> երիտասարդական նախաձեռնության ստեղծումը և գործումը
Հատուկ Գունդ | Դիտում: 666 | Հեղինակ: CrusaderAM | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 15.06.2008 | Գնահատականը: 5.0/4 | Մեկնաբանություններ (4)

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԸ
 
 
 
ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՎԱՂ ԱՌԱՎՈՏՎԱՆԻՑ “ՎԱՐԴԱՇԵՆ”
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԷԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ:ԱՅՆՏԵՂ ԷԻՆ ԳՏՆՎՈՒՄ ՆԱև,ՏԱՐԲԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ.<<ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ>>,<<ՀԻՄԱ>>,ԻՆՉՊԵՍ ՆԱև,ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ:
Հատուկ Գունդ | Դիտում: 502 | Հեղինակ: ԳևՈՐԳ ԲԵԳԼԱՐՅԱՆ | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 12.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-19
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz