Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Թերթերը Մեր Մասին

В категории материалов: 9
Ցուցադրված Նյութեր: 1-9

Сортировать по: Ամսաթիվ · Վերնագիր · Վարկանիշ · Մեկնաբանում · Դիտում
Ակցիա` ընդդեմ Մկների ժողովի, արտահերթ ընտրությունների պահանջով: Լուսաբանում է A1+ ը
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 537 | Հեղինակ: A1+ | Ավելացրած է: NoPASARAN | Ամսաթիվ: 26.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հատուկ Գունդ ե/ն Հատուկ խորհուրդը հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսին միանալու հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով հայաստանյան ներկա իրողությունները, գիտակցելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման կարևորությունը, պատրաստ լինելով պատասխանատվություն ստանձնել իրապես ազատ, անկախ, բարգավաճ ու ժողովրդավարական Հայաստանի կերտման ծանր գործում, հավատարիմ մնալով Համաժողովրդական Շարժման նպատակներին ու գաղափարներին, լիովին համամիտ լինելով օգոստոսի մեկին հրապարակված Հայ Ազգային Կոնգրեսի ծննդյան հռչակագրում տեղ գտած դրույթների հետ` Հատուկ Գունդ երիտասարդական նախաձեռնությունը որոշում է կայացրել անդամակցել նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրեսին` ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի»:
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 546 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 
Գյումրիում այսօր ժամը 17-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքը սկսվեց մոտ 45 րոպե ուշացումով: Հանրահավաքի կազմակերպիչները որոշեցին սկսել ուշացումով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության որոշմամբ այսօր աշխատանքային օր է:
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 1141 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 29.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 «Մտնելու ենք»: «Հաղթելու ենք»
 
Երեկ Հյուսիսային պողոտայում ցնծություն էր... ՀՀՇ վարչության անդամներ` Դավիթ Առաքելյանը, Մասիս Այվազյանը եւ Միսակ Հովակիմյանն ու Ավետիք Ներսիսյանը «Հյուսիսային» եկան:

«Քաղաքական զբոսանքի» մասնակիցները մի քանի րոպե շարունակ ծափահարում եւ «Հաղթանակ», «Ազատություն», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն` նախագահ» էին վանկարկում, շնորհավորում արդեն ազատության մեջ գտնվողներին` շամպայնով: Մասիս Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովրդի այս ուժն ու կամքը զգում էին, երբ անազատության մեջ էին, զգում էին պայքարի ոգին: Հարցին, թե Համաժողովրդական Շարժման ապագան ինչպե՞ս է տեսնում, Մ.Այվազյանը պատասխանեց` «Փայլուն...»:

Թերթերը Մեր Մասին | Դիտում: 461 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 16.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազատ, Անկախ ՕՊԵՐԱ  !
 
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում, չնայած անբարենպաստ եղանակին, երեկ եւս անցավ ավանդական ռեժիմով: Հավաքվածների ուշադրության կենտրոնում երեկ «Հատուկ գունդ» երիտասարդական շարժման ակտիվիստներն էին:
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 521 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 13.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
 
.
 
 
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի` մեկուսարանից ազատ արձակումն այսօր վերածվեց մեծ տոնակատարության:

՚Մենք միասին շարունակելու ենք մեր պայքարը: Մենք ամեն ինչ պետք է անենք, միասին պայքարենք, որ անազատության մեջ բոլոր գտնվողները մեկ րոպե առաջ ազատ արձակվենՙ, - հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Հենց ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկի մոտ Սեֆիլյանի համակիրները նրան ՀՀ քաղաքացիությունն ՚շնորհեցինՙ եւ հանձնեցին անսովոր չափսերի ՀՀ քաղաքացու անձնագիր, որոնք իրենք էին պատրաստել: Սեֆիլյանը ստորագրեց այդ անձնագրի վրա:

Թերթերը Մեր Մասին | Դիտում: 456 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 10.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քրեական գործը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանին և Լևոն Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (Պետական գաղտնիք հրապարակելը) և դատապարտել նրանցից յուրաքանչյուրին 2 տարի ժամկետով ազատազրկմանª զրկելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 490 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 09.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մի Աքսորեք Ժիրայր Սեֆիլյանին


Այսօր Գլխավոր դատախազության առաջ ՚թխվեցինՙ 301, 300 եւ 225 հոդվածները: Թխվածք պատրաստողը ոչ թե խոհարար էր, այլ ՚Հատուկ գունդՙ երիտասարդական նախաձեռնության անդամ մի աղջիկ, որը կրում էր դատավորի հագուստ: ՚Փող են տվել, որոշակի մարդկանց համար գործ եմ թխում, կթխեմ, կտեսնենք: Դուք էլ կդատվեք, ինչը ընդունված է մեր երկրումՙ,-խմորով իր պատրաստածը այդ կերպ մեկնաբանեց նա: Իսկ նախաձեռնության անդամների մի մասը այդ ընթացքում սապոնե պղպջակներ էին փչում, օդ թողնում, որ պայթեն, մյուս մասը`՚Մեր հաղթանակը մեր ձեռքերում էՙ, ՚Մի դատի, որ չդատվեսՙ, ՚Արդարությունը բռնապետների ձեռքերում էՙ ցուցապաստառներն էին ծածանում:
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 476 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 07.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

 
 
«Մեր պայքարն անկասելի է, հաղթանակն՝ անխուսափելի»
 
Երեկ «Հատուկ գունդ» երիտասարդական կազմակերպությունը յուրահատուկ բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` «Արդարադատությունը բռնապետերի ձեռքերում է» պաստառով: Պաստառի վրա պատկերված էին ըստ հերթականության` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի դեմքերը: Նրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար իր հրամաններն էր տալիս` սպանել, ծեծել, ձերբակալել: Հովսեփյանի ձեռքում արդարադատության նժարներն են, որի երկու թեւերից էլ արյուն էր կաթկթում:
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 836 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 07.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz