Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

Ավարայրի Ճակատամարտի Հաղթանակը

Ավարայրի Խորհուրդը

Պատկերազարդ նամակ Ամենայն Հայոց Ընտրյալ Նախագահին

Դարեր առաջ մեր ժողովուրդը մղեց մի ճակատամարտ, որը կարելի է ասել առաջինն էր, որ մղվեց խղճի ազատության համար, ճակատամարտ, որիարձագանքը լսելի է և այսօր: Ավարայրի Ճակատամարտը սակայն, վերաիմաստավորվել է այսօր շնորհիվ մեր ազգանվեր Նախկին ՆախագահՌոբերտ Քոչարյանի և Ձեր՝ ներկայիս անվիճելի ընտրյալ, Համեստափայլ Նախագահ Սերժ Սարգսյանի: Պայքարն այսօր մղվում է ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու դեմ: Թշնամի, որը զինված թուրքամասոնական փողերով և կանանցով հիպնոսացնում էր մեր ժողովրդին, այդ թվում նաև մի շարքմտավորականների (կարելի է ասել բոլոր) և բարձրաստիճան զինվորականների ու պետական աշխատողների: Մեր կառավարությունը համբերատարդիտում էր, թե ինչպես էր մեկը մյուսի հետևից ժողովրդի լայն զանգվածներն ընկնում սատանայական ատելությամբ շաղախված թմբիրի ազդեցությանտակ և կործանում մեր "կայունությունը", որի համար ստիպված էիք զոհել Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին: Համբերությունը սակայն, ինչպես և ամեն ինչ ունի իր սահմանները և մեր իմաստուն Նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ձեր կողմից, Ամենայն Հայոց ԿաթողիկոսԳարե(ջրա)գին 2-րդի օրհնությամբ նախագծվեց և իրականացվեց մեր օրերի Ավարայրը: Մեր զինված Ոստիկանությունը Բանակի հետ միասին,մեր հմուտ գեներալների հրամանատարությամբ անսպասելիորեն գրոհեցին նախ Ազատության Հրապարակում քնած և ապա Մյասնիկյանի արձանիմոտ հավաքված ներքին ոսոխի վրա և արյան մեջ խեղտեցին նրան չխնայելով ոչ կանաց, ոչ ծերերին և ոչ էլ առավել ևս տղամարդկանց: Նրանքփախչում էին արյունաթաթախ, իսկ մեր քաջարի ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները հետևում էին նրանց և վերջնականապես ջախջախումդաբիվատ անում, այլ խոսքով ասած): Նայելով Youtube-ի տեսահոլովակները, հպարտությամբ ես լցվում տեսնելով, թե ինչ արիությամբ են կռվում մերոստիկաններն ու հատուկ ջոկատայինները...սա այն զինված ուժերն են, որոնց մասին հայ ժողովուրդը երազել է հազարամյակներ շարունակ. սիրտդհրճվանքով է լցվում տեսնելով այդ երազանքն իրականացած: (

Սակայն նորօրյա Ավարայրը դեռ ավարտված չէ, այսօր մեր երկրի կայունությունն ապահովված է շնորհիվ մեր Գաղտնի Ծառայությունների, որոնքպատրաստ են ձրբակալել և ձերբակալում են ամենաչնչին կասկած հարուցողի, այդ թվում կանանց, ծերերին և երիտասարդներին: Այլախոհությունըվերջնականապես արմատախիլ անելու սուրբ գործին են լծված ոչ միայն ազգային անվտանգության ծառայությունները այլև մեր պատասխանատուլրատվամիջոցներն ու մտավոռականությունը...Լիովին համաձայն ենք, որ այդ Այլախոհություն կոչվող չարիքը պատք է տառացիորեն ամեն գնովհեռացնել մեր հասարակության միջից: Դա է պատճառը, որ այսօր Թշնամին մեր Ավարայն անվանում է Սպանդ

Շնորհիվ Մարտի 1-ի Ավարայրի, մեզ մոտ ձևավորվել է բոլորովին նոր արհեստավարժ կառավարություն, առաջ են եկել բոլորովին նոր դեմքեր, որոնք թարմ շունչ ու փոփոխություն կմտցնեն մեր քաղաքական կյանքում:<!--[endif]-->

Իսկ ընդդիմությունը դարձավ խայտաբղետ ինչպես արվամոլների (հոմոսեքսուալիստների) դրոշակը.


Մենք հպարտ ենք, որ ոչ միայն կարողացանք մեր անձնական մասնակցությունը բերել և զոհվել Մարտի 1-ի Ավարայրին այլ նաև հարկատու լինելով ֆինանսավորել ամբողջ հերոսամարտը: Եվ ի նշան երախտագիտության Հունիսի 20-ին միահամուռ և վճռականորեն տրամադրված դուրս կգանք և մեր շնորհալալությունը կհայտնենք Ձեզ և բոլոր ուժային կառույցներին, միայն խնդրում ենք, այս անգամ առանց Ավարայրի...Ավարայրները թողնենք ընտրություններից հետո:

Անվերջ կարելի է զուգահեռներ անցկացնել Ավարայրի Ճակատամարտի և Մարտյան Ավարայրի միջև, սակայն մի բան հստակ է, որ եթե չլիներ դարերի անջրպետը, ապա, ինչ խոսք, Ավարայրը միանշանակ կդասվեր Ձեր Հերոսությունների շարքում ինչպես Շուշիի Գրավումը, Աղդամի գրավումը, Բեռլինի գրավումը և այլն և այլն:

Եվ վերջապես ուզում ենք մեր նամակն ավարտել մեզ արդեն հարազատ դարձած կարգախոսներով

Առաջ Երկիր Նաիրի Հունանյանի

 և

Հառաչ Հայաստան

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Ավելացլել Է: Crusaderam (30.05.2008)
Դիտումներ: 1041 |Գնահատական: 3.0/2 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz