Մենք` <Հատուկ Գունդ> քաղաքացիական երիտասարդական նախաձեռնության անդամներս,լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, այսօր եկել ենք այստեղ` մեր հարգանքի տուրքը մատուցելու հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Վազգեն 1-ինի հիշատակին: Ամենածանր տարիներին նա միշտ եղել է իր ժողովրդի կողքին`պայքարելով անարդարության, ստի, կեղծիքի ու չարի դեմ: Անուրանալի է Վեհափառի դերը Հայաստանի անկախացման ու պետականության կայուցման գործում: Բավական է հիշել, որ հանուն իր ժողովրդի Վազգեն 1-ինը դիմել էր անգամ ամենածայրահեղ քայլին` հացադուլին: Այսօր Հայաստանում կա 100-ից ավել քաղբանտարկյալ և 10-ից ավելի հացադուլավոր:
Համատարած խախտվում են քաղաքացիների անգամ ամենատարրական իրավունքները: Եվ այս ամենի հետ մեկտեղ կաթողիկոսի բարձրագույն գահը զբաղեցնող անձը զարմանալիորեն լռում է: Մենք, հավատարիմ մնալով Հայ առաքելական եկեղեցուն, խորը վրդովմունքով ու ցավով ենք արձանագրում սա:
Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ փոխանակ համաձայն իրենց կոչմանը և խղճի թելադրանքի կանգնեն հալածվող ժողովրդի կողքին, լծվել են քոչարյանասերժական ավազակախմբի պաշտպանության գործին: Այնուամենայնիվ, ուրախությամբ պետք է նշենք,որ եկեղոցու 1000-ավոր սպասավորներ սատարում են Համաժողովրդական շարժմանը և պայքարում հանուն ազատ,անկախ,արժանապատիվ Հայաստանի: Մենք սթափության կոչ ենք անում բարձրաստիճան հոգևորականներին և հիշեցնում, որ նրանք կոչված են ծառայելու միմիայն ժողովրդի և եկեղեցու շահերին:
|