Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի` մեկուսարանից ազատ արձակումն այսօր վերածվեց մեծ տոնակատարության:
՚Մենք միասին շարունակելու ենք մեր պայքարը: Մենք ամեն ինչ պետք է անենք, միասին պայքարենք, որ անազատության մեջ բոլոր գտնվողները մեկ րոպե առաջ ազատ արձակվենՙ, - հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Հենց ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկի մոտ Սեֆիլյանի համակիրները նրան ՀՀ քաղաքացիությունն ՚շնորհեցինՙ եւ հանձնեցին անսովոր չափսերի ՀՀ քաղաքացու անձնագիր, որոնք իրենք էին պատրաստել: Սեֆիլյանը ստորագրեց այդ անձնագրի վրա:
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քրեական գործը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանին և Լևոն Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (Պետական գաղտնիք հրապարակելը) և դատապարտել նրանցից յուրաքանչյուրին 2 տարի ժամկետով ազատազրկմանª զրկելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Մենք բոլորս էլ` մարդկային արարածներս, նման ենք միմյանց. Բոլորիս երակներով էլ կարմիր արյում է հոսում, ունենքերկուձեռք, երկու աչք, երկու ոտք: Քիչ թե շատ նման ենք ֆիզիոլոտգիական կառուցվածքով: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ ամեն ժողովուրդ ունի միայն իրեն հատուկ ազգային մենտալիտետը (մտածելակերպը), որովտարբերվումէմյուսներից: Իսկորնէմեր` հայերիսայնազգայինգիծը, որհենցմեզէհատուկևառանցորիչենքպատկերացնումմերառօրյան:
2006-2007թթ. ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Ս.Սարգսյանի լոբբիստական գործարքների մասին
Մեր տրամադրության տակ են ԱՄՆ արդարադատության նախարարության որոշ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ 2006-2007թթ. Սերժիկ Սարգսյանն ԱՄՆ-ում ու Եվրոպայում պատվիրել եւ իրականացրել է վճարովի լոբբիստական գործունեություն` ի նպաստ սեփական վարկանիշի ձեւավորման ու պրոպագանդման, որի համար հաշվետու վեց-յոթ ամիսներին վճարել է առնվազն 331.666 դոլար` «թեյավճարը» չհաշված:
Այսօր Գլխավոր դատախազության առաջ ՚թխվեցինՙ 301, 300 եւ 225 հոդվածները: Թխվածք
պատրաստողը ոչ թե խոհարար էր, այլ ՚Հատուկ գունդՙ երիտասարդական նախաձեռնության
անդամ մի աղջիկ, որը կրում էր դատավորի հագուստ: ՚Փող են տվել, որոշակի մարդկանց
համար գործ եմ թխում, կթխեմ, կտեսնենք: Դուք էլ կդատվեք, ինչը ընդունված է մեր
երկրումՙ,-խմորով իր պատրաստածը այդ կերպ մեկնաբանեց նա: Իսկ նախաձեռնության
անդամների մի մասը այդ ընթացքում սապոնե պղպջակներ էին փչում, օդ թողնում, որ
պայթեն, մյուս մասը`՚Մեր հաղթանակը մեր ձեռքերում էՙ, ՚Մի դատի, որ չդատվեսՙ,
՚Արդարությունը բռնապետների ձեռքերում էՙ ցուցապաստառներն էին ծածանում:
Երեկ «Հատուկ գունդ» երիտասարդական կազմակերպությունը յուրահատուկ բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` «Արդարադատությունը բռնապետերի ձեռքերում է» պաստառով: Պաստառի վրա պատկերված էին ըստ հերթականության` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի դեմքերը: Նրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար իր հրամաններն էր տալիս` սպանել, ծեծել, ձերբակալել: Հովսեփյանի ձեռքում արդարադատության նժարներն են, որի երկու թեւերից էլ արյուն էր կաթկթում:
“Հատուկ Գունդ” երիտասարդական նախաձեռնության անդամները չեն դավաճանում ավանդույթներին և շարունակում են կատարել իրենց “Հատուկ” Նշանակությունը: Հունիսի 6-ին, ուրբաթ օրը, խմբի անդամները միահամուռ այցելեցին Եռաբլուր ու մեծ անակնկալ մատուցեցին այնտեղ գտնվող հացադուլավորներին: Արդեն իսկ հայտնի է, որ հացադուլավորները այնտեղ փոխարինում են միմյանց ամեն 3 օրը մեկ: Նրանք շատ ուրախ էին արդեն բավականին ակտիվ գործունեություն ծավալող “Հատուկ Գունդ” անունը կրող նախաձեռնության երիտասարդ անդամների այցելությանը
Հիմա Ե/Ն կողմից կազմակերպված ակցիայից հետո հատուկգնդեցիները պատշաճ կերպով պատրաստված ուղեցին իրենց երթը դեպի Դատախազության շենք, որտեղ իրենց արդեն սպասում էին մի շարք լրագրողներ: Դեռևս ողջ գունդը չհավաքվածի ցույց դրվեցին պաստառները` <Մի Դատիր, որ չդատվես>, ծաղրանկարը` <Քոչարյանը,Սարգսյանը և Հովսեփյանը>, ինչպես նաև Հ.Գ. Ե/Ն-ի լոգոն: Գետնին դրվեց սկուտեղ, որի վրա ակցիայի գլխավոր օբյեկտներն էին` թխված գործերը:
Կիրակի օրը Հյուսիսայինում խիստ բազմամարդ էր: Մարդիկ նշում էին միանգամից երկու տոն` երեխաների պաշտպանության օրն ու Նիկոլ Փաշինյանի ծննդյան 33-ամյակը: «Հատուկ գունդ» երիտասարդական շարժումը տոնական օրվան պատրաստվել էր հիմնովին` փուչիկներ, գունավոր գլխարկներ, նվերներ ու քաղաքական պամֆլետներ, որոնք բաժանվեցին երեխաներին, իսկ ամենակարեւորը` տորթ, որի վրա գրված էր «1+1+1+1...=33»:
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010: Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ: