Չնայած կիզիչ արեւին բազմաթիվ մարդիկ ՚Ազատությունՙ, ՚Ազատ, անկախ, Հայաստանՙ վանկարկումներով շարունակում են շարժվել Մատենադարանի ուղղությամբ: Այժմ Մատենադարանի ամբողջ տարածքը, Մատենադարանից մինչեւ Կոմիտասի անվան Կոնսերվատորիա տանող մայթերը մարդաշատ են, լեփ-լեցուն են անգամ հարակից սրճարանները:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - 12.06.2008
Ինչպես հայտնի է, Համաժողովրդական շարժումը ծրագրել եւ դեռ մայիսի 12-ից հրապարակավ հայտարարել է հունիսի 20-ին անցկացնել հանրահավաք՝ վերականգնելու հայ ժողովրդի արդեն 3 ամիս ոտնահարված ազատ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը։
՚Ես համոզված եմ, որ ՚Ա1+ՙ-ը կունենա եթեր. հիմա արդեն իրավիճակ է փոխվել, հիմա հնարավոր է, որ իշխանությունները դիրքորոշումը փոխենՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Ֆորումՙ իրավունքի կենտրոնի նախագահ, ՚Ա1+ՙ-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Երեկ Հյուսիսային պողոտայում ցնծություն էր... ՀՀՇ վարչության անդամներ` Դավիթ Առաքելյանը, Մասիս Այվազյանը եւ Միսակ Հովակիմյանն ու Ավետիք Ներսիսյանը «Հյուսիսային» եկան:
«Քաղաքական զբոսանքի» մասնակիցները մի քանի րոպե շարունակ ծափահարում եւ «Հաղթանակ», «Ազատություն», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն` նախագահ» էին վանկարկում, շնորհավորում արդեն ազատության մեջ գտնվողներին` շամպայնով: Մասիս Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովրդի այս ուժն ու կամքը զգում էին, երբ անազատության մեջ էին, զգում էին պայքարի ոգին: Հարցին, թե Համաժողովրդական Շարժման ապագան ինչպե՞ս է տեսնում, Մ.Այվազյանը պատասխանեց` «Փայլուն...»:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ չեն կարող բռնապետություն հաստատել: Նրանց այս գործում օգնում են տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, չինովնիկներ, քաղաքական գործիչներ, պալատական մտավորականներ, որոնց միավորում են անդեմությունը, ստորաքարշությունը, «շեֆերին» քծնելու անսպառ կարողությունը:
Այս մի քանի օրվա ընթացքում մենք ականատես ենք դառնում որոշ զարմանալի և բավական նյարդայնացնող իրողությունների, սակայն այնուամենայնիվ մենք ` ԻՍԿԱԿԱՆ շարժման անդամներս, չպետք է տրվենք նման սադրանքների և պահպանել առավել հանգստություն: Տվյալ իրողությունները հետևյալն են`
1. Օպերայի պատումը քաղաքական խաղալիքներով և բատուտներով:
2. Ինչ - որ <Միասին> երիտասարդական նախաձեռնության ստեղծումը և գործումը
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում, չնայած անբարենպաստ եղանակին, երեկ եւս անցավ ավանդական ռեժիմով: Հավաքվածների ուշադրության կենտրոնում երեկ «Հատուկ գունդ» երիտասարդական շարժման ակտիվիստներն էին:
Հունիսի 10-ին ձերբակալվել է Ղարաբաղ կոմիտեի անդամ, 1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի եւ 1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Հեռուստատեսության և Ռադիոյի պետական կոմիտեի նախկին նախագահ, 2008թ. նախագահական ընտրություններում Գեղարքունիքի մարզում Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի լիազոր-պատասխանատու Սամվել Գեւորգյանը:
ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՎԱՂ ԱՌԱՎՈՏՎԱՆԻՑ “ՎԱՐԴԱՇԵՆ” ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԷԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ:ԱՅՆՏԵՂ ԷԻՆ ԳՏՆՎՈՒՄ ՆԱև,ՏԱՐԲԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ.<<ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ>>,<<ՀԻՄԱ>>,ԻՆՉՊԵՍ ՆԱև,ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ:
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010: Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ: