Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 206
Գլխավոր » 2008 » Հոկտեմբեր » 15 » Բողոքի ակցիան գլխավոր դատաբժշկի դեմ անցավ ոչ այդքան խաղաղ
Բողոքի ակցիան գլխավոր դատաբժշկի դեմ անցավ ոչ այդքան խաղաղ
14:47
Այօսր «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության անդամ Շահանե Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ կեսօրին իրենք ակցիա են կազմակերպել ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի մոտ: Նրանց ակցիան եղել է լուռ և առանց վանկարկումների: Հիշեցնեմ, որ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարել էր, թե մարտի մեկի հանձնախմբի պատրաստած տեսանյութում երևացող ծնոտը ոչ թե մարդու է, այլ խոճկորի, ինչն էլ առիթ է հանդիսացել ,որ «Հատուկ գունդը» հանդես գա նման նախաձեռնությամբ:

Երտասարդները ձեռքներին ունեցել են 2 պաստառ, նրանցից մեկի վրա գրված է եղել «Չհամարձակվեք պղծել անմեղ զոհերի հիշատակը», իսկ մյուսի վրա պատկերված է եղել Սերժ Սարգսյանը սրբի շորերով, իսկ ներքևում Շոթա Վարդանյանը խոճկորի քթով, իսկ ներքևում գոճիներ: Երիտասարդները ցանկացել այդ պաստառները հանձնել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանին: Սակայն, երբ նրանք մոտեցել են կենտրոնի դարպասներին, պահակը, տեսնելով այդ պաստառները և իմանալով եղելությունը, ասել է, որ 17 տարի է, որ ճանաչում է Շոթա Վարդանյանին և համոզված է, որ նա կատակել է։ Սա առաջացրել է ներկաների ծիծաղը:
Այնուհետև, երբ «Հատուկ գնդի» ներկայացուցիչները ցանակացել են մտնել շենք, մի երիտասարդ քաշքշել է նրանց և ասել է, որ նրանք հեռանան։ Այդ ժամանակ, երբ «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Սյուզաննա Պողոսյանը փորձել է նկարել երիտասարդին, վերջինս փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը և, խլելով լրագրողի ձայնագրիչը,մտել է շենք:

«Երիտասարդի բռնի գործողությունների հետևանքով վնասվել է Սյուզաննայի ձեռքը»,- նշեց Շահանե Հակոբյանը: Ի դեպ, այդ երիտասարդը չի ներկայացել: Բակում հավաքված բժիշկներն ասել են, որ չեն ճանաչում այդ երիտասարդին: Քիչ անց շենքից դուրս է եկել հավաքարարը և ձայանգրիչը հետ է վերադարձրել, երբ նրան հարցրել են, թե ով է այն իրեն տվել, հավաքարարը պատասխանել է, որ աստիճանների վրա ձայնգրիչն իրեն է տվել քննիչը և ասել է տար տուր այն երեխաներին:

Ինչպես նշեց Շահանե Հակոբյանը, երբ իրենք այնտեղ կանգնած են եղել, հանկարծ հայտնվել են ոստիկանները, նրանցից Արտյոմ Հակոբյանն ասել է, որ այս պաստառները չեն կարող հանձնել Շոթա Վարդանայնին և հենց այդ պահին շենքից դուրս է եկել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը և կանգնել շենքի մուտքի մոտ: Այնուամենայնիվ, երիտասարդներին հաջողվել է պաստառները հանձնել բժիշկներից մեկին, որ փոխանցեն Շոթա Վարդանյանին: Դրանք հանձնելուց հետո ոստիկանները հավաքվածներին խորհուրդ են տվել հեռանալ, որից հետո նրանք կրնկակոխ հետևել են երիտասարդներին մինչև Շրջանայինի անցում:

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտումներ: 747 | Ավելացլել Է: Shagane |Գնահատական: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացույց новостей
«  Հոկտեմբեր 2008  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2017
Хостинг от uCoz