Մենք` §Հատուկ Գունդ¦ Երիտասարդական նախաձեռնության անդամներս,առանձնակի դաժանությամբ ու չարամտորեն հայտատրարում ենք, որ Գլխավոր Դատախազության կողմից ազգային հերոսների ու ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ §տաղանդավոր¦ կերպով §թխած¦ քրեականգործերը դատարաններում նույքան §տաղանդավոր¦ մեղադրող կողմի ու §օրինապաշտ¦ դատավորի շնորհիվ պղպջակների պես պայթում են, ուստի պահանջում ենք անհապաղ ձերբազատվել ու առանց ձևականությունների բանտերը լցնել երկու միլիոն քաղաքացիներով: Համոզված ենք, որ այսօրինակ պետականամետ գործողությունները կնպաստեն Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանն ու թաթար-մոնղոլական խանական համակարգի վերջնական ու անշրջելի կայացմանը, ինչպես նաև կտրուկ կբարձրացնեն նախագահի աթոռը բռնազավթած անձի լեգիտիմությունը:
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010: Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ: