Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » 2008 » Հունիս » 19
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
 
Հունիս 20 բոլորիս սպասված օրը վերջապես եկավ, ժամանեց կարելի է ասել, ուստի հունիսի 20-ին (20.06.08)  բոլոր գնդեցիներս հավաքվում ենք 16:45 Սպիտակ Ձեռքեր արձանի մոտ (Երիտասարդական Մետրոյի հետրևում) որտեղից կմիանանք հավաքին: Չուշանալ !Եվ ամենակարևոր հանգամանքը բոլորդ ձեռքի տակ ունեցեք ֆոտոկամերաներ կամ տեսախցիկներ, դա շատ կերևոր է փաստեր  հավաքելու համար: ԲՈԼՈՐՍ ԿԱՄԵՐԱՆԵՐՈՎ !!
 
Հաղթանակ !
 
Ամսի 21-ին (21.06.08) ժամը 18:00 Համընդհանուր Ժողով մեր տեղում, սա շատ կարևոր է. քննարկումներ չեն լինելու, մասնակցությունը պարտադիր է, բոլոր նրանք ովքեր  տեղյակ չեն <ՏԵՂԻ> մասին դիմեն գնդեցիներին :
 
 
Սիրով` Հատուկ Գունդ Ե/Ն
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Դիտում: 672 | Ամսաթիվ: 19.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսի

Հայտարարություն



Մենք` համաժողովրդական շարժման շուրջ համախմբված երիտասարդներս հայտարարում ենք.
Հավատարիմ մնալով Համաժողովրդական շարժման ոգուն և 1-ին ու 2-րդ կոնգրեսներում արտահայտված դիրքորոշմանը` ամբողջապես սատարում ենք Շարժմանը և պատրաստ ենք պայքարի մինչև հաղթանակը:
Լինելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջին սերունդը և անկախության գաղափարի կրողը` համարում ենք, որ մենք ենք մեր երկրի տերը և պնդում ենք, որ մեր երկրի իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդավարական ճանապարհով, և միայն ու միայն ՀՀ քաղաքացին է, որ պետք է իր որոշիչ դերն ունենա այդ գործընթացում:
Փաստելով, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում և հետագա գործընթացներում ամբողջապես անտեսվել է ՀՀ քաղաքացու դերը և ընտրությունների ելքը որոշվել է ներկայիս ապօրինի վարչախմբի անմիջական միջամտությամբ, պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Մարտի 1-ին ՀՀ իշխանությունների անմիջական պատասխանատվությամբ տեղի ունեցած ոճրագործությունից հետո ստեղծված իրավիճակը, 100-ից ավելի քաղաքական բանտարկյալների և քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայությունը, խոսքի ազատության սահմանափակումը, “ՀՀ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին” օրենքում կատարված խայտառակ բռնապետական փոփոխությունները բացառում են Հայաստանի` որպես իրավական և ժողովրդավարական պետություն զարգացման, օրենքի գերակայության և սահմանադրական կարգի վերականգնման համար:
Հայաստանի Հանրապետության շահերից ելնող և ՀՀ քաղաքացիների պահանջներին համապատասխանող ԵԽԽՎ 2008թ. 1609 բանաձևի պահանջները մինչև օրս մնում են անկատար և կրում են զուտ իմիտացիոն բնույթ:
ՀՀ իշխանությունների կամայականությունները, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի ապօրինի չարտոնելը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ մի քայլ չի կատարվում ստեղծված լարվածությունը թուլացնելու համար և ժողովրդին` խաղաղ հանրահավաքների միջոցով սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն տալու ուղղությամբ:
Ուստի, հիմք ընդունելով այս ամենը` պահանջում ենք իրական քայլեր կատարել վերը թվարկված խնդիրների շուտափույթ լուծման համար:

Զգուշացնում ենք, որ զարգացումների ոչ ժողովրդավարական ընթացքը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ ներկա իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի և նրա կամակատարների վրա:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց ոգում կոտրել վախի զգացումը, վերագտնել ազատության շունչը և հետևողական պայքար մղել իրենց իրավունքների համար:

Ուստի, պայքար, պայքար մինչև վերջ:


Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական կառույց

“Հանրապետություն” կուսակցության երիտասարդական կառույց

“Ժառանգություն” կուսակցության երիտասարդական կառույց

“Նոր ժամանակներ” կուսակցության երիտասարդական կառույց

“Երիտասարդ պահպանողականներ” ՀԿ

“Այլընտրանք” հասարակական-քաղաքական նախաձեռնություն

“Արտ լաբորատորիա” մշակութային կազմակերպություն

“Հատուկ գունդ” երիտասարդական նախաձեռնություն

“ՍԿՍԵԼ Ա…” երիտասարդական նախաձեռնություն

“Մի խումբ ուսանողներ” երիտասարդական շարժում

“Ազգայնական ուսանողների խորհուրդ” ուսանողական շարժում

“ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն

Աննա Հակոբյան, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կին

Հրանտ Տեր-Աբրահամյան, հրապարակախոս

Թևոս Մաթևոսյան, քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի որդի

Դավիթ Մաթևոսյան, “Հրանտ Մաթևոսյան” հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 751 | Ամսաթիվ: 19.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Օրացույց новостей
«  Հունիս 2008  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz