ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այցելել է« Երեւան-Կենտրոն ՔՀԿ և ընդունել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանին եւ Արարատ Զուրաբյանին:
Իրականում Գագիկ Ջհանգիրյանը որևէ ընդունելություն չի խնդրել, իսկ 2008թ. հունիսի 11-ին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան հրավիրել են աշխատասենյակներից մեկը, որտեղ նոր միայն Գագիկ Ջհանգիրյանը տեսել է Աղվան Հովսեփյանին և տեղեկացել, որ նա ցանկություն ունի հանդիպելու իր հետ:
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010: Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ: