Ժողովուրդ, վաղը` 13.06.2008, ժամը 20:50 Արմենիա հեռուստատեսությամբ կհեռարձակվի "Հեռուստադուել" կոչվող շոուն: Բանավեճն ընթանալու է "Այլընտրանք" հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Նորայր Նորիկյանի ու իրեն "անկախ" համարող, իրականում իշխանություններից մի լավ "կախյալ" Գերասիմ Բարսեղյանի միջև: Բանավեճի թեման` "Կազմաքանդու՞մ, թե՞ բարեփոխում": Հորդորում ենք ակտիվորեն քվեարկել Նորիկի օգտին` ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ Հայաստանի քաղաքացիները գնահատում են ազնիվ, շիտակ, անկեղծ խոսքը: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010: Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ: