Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » 2008 » Օգոստոս » 30
Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտնել է, որ Հայ ազգային կոնգրեսը քննարկում է սեպտեմբերի 5-ին հրավիրած հանրահավաքը հետաձգելու հարցը: Խոսքը հանրահավաքը մի քանի օրով հետաձգելու մասին է: Սուրեն Սուրենյանցը այդ տարբերակի քննարկումը պատճառաբանել է նրանով, թե կոնգրեսը կարծում է, որ ներքին քաղաքական խնդիրները չպիտի խանգարեն արտաքին քաղաքականությանը: Սուրենյանցը նշել է, թե նկատի չունեն միայն սեպտեմբերի 6-ին սպասվելիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, այլ հայ-թուրքական հարաբերությունն ավելի լայն իմաստով, ինչպես նաեւ արտաքին քաղաքական այլ խնդիրները: Սուրեն Սուրենյանցը հայտարարել է նաեւ, որ ընդդիմությունն իր հաջորդ հանրահավաքով ազդարարելու է քաղաքական նոր փուլի սկիզբ:
Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 704 | Ամսաթիվ: 30.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 29-ի երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել Հայ Ազգային կոնգրեսը, որը լրագրողներին է ներկայացրել Լեւոն Զուրաբյանը: Հայտարարությունը վերաբերում է սեպտեմբերի 5-ի հանրահավաքը մեկ շաբաթով հետաձգելուն, ինչը պայմանավորվում է տարածաշրջանում առկա իրադրությամբ, Հայաստան-Թուրքիա սպասվող ֆուտբոլային խաղով, որ տեղի է ունենալու Հայաստանում սեպտեմբերի 6-ին, այդ խաղին սպասվելիք թուրք զբոսաշրջիկների հոսքով, եւ այդ ընթացքում որեւէ սադրանք թույլ չտալու եւ Հայաստանի հեղինակությունը չվտանգելու մտահոգությամբ:

“Սեպտեմբերի 6-ին նշանակված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտոնապես հայտարարված 20-25 հազար թուրք ֆուտբոլասերների ժամանման առիթով կառավարությունը կայացրել է մի ինչ որ որոշում, որով մարդու իրավունքների եւ ազատությունների եւ հակասահմանադրական սահմանափակումներ է մտցրել, ինչպիսիք Սահմանադրությամբ նախատեսվում են միայն արտակարգ դրության պայմաններում: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք առանձնահատուկ այս դեպքում հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Նման դեպքերում, ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունը դա կարող էր անել բոլորովին այլ կերպ, առանց Սահմանադրությունը եւ իր քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, մասնավորապես, խնդրանքով դիմելով հասարակական ու քաղաքական կազմակերպություններին` ձեռնպահ մնալ այդ օրերին զանգվածային միջոցառումների կազմակերպումից:

Հայ Ազգային կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ, միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել եւ արել գործողություններ, որոնք ինչ որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին”, ասված է կոնգրեսի հայտարարության մեջ:

Նկատի ունենալով վերջին շրջանում տարածաշրջանի բուռն իրադարձություններն ու դրանց հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով ստեղծված նուրբ եւ լարված իրավիճակը, նկատի ունենալով հանգամանքը, որ առաջին անգամ մեր երկիր են ժամանելու Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, գուցե նաեւ այդ երկրի նախագահը, որոնց անվտանգության հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնբիրներ կարող են առաջանալ “կեղծ ազգայնական ուժերի ու տարրերի անխոհեմ կոչերի ու գործողությունների հետեւանքով”, ինչի կանխումը կոնգրեսը համարում է իրավապահ մարմինների պարտքը, գտնելով, որ այդ դեպքում պետք է օգնել իրավապահներին այդ հարցում, ինչպես նաեւ մտահոգված լինելով երկրի միջազգային վարկով եւ նաեւ կողմնակիցը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայ Ազգային կոնգրեսը կայացրել է Հյուսիսային պողոտայի նստացույցը օգոստոսի 31-ի ժամը 23-ից դադարեցնելու որոշում, որոշում է կայացրել սեպտեմբերի 5-ի հանրահավաքը հետաձգել մեկ շաբաթով:

Կոնգրեսը նշում է, որ մինչեւ սեպտեմբերի 12-ը, այսինքն մինչեւ հաջորդ հանրահավաքը, ամեն օր Հյուսիսային պողոտայում կանցկացվեն միայն “քաղաքական զբոսանքներ”, որոնք կսկսվեն ժամը 19-ից եւ կշարունակվեն մինչեւ 22-ը:

“Նստացույցի մասնակիցներին եւ մեր բոլոր կողմնակիցներին կոչ ենք անում կազդուրվել եւ պատրաստվել պայքարի վճռական փուլին: Մեր ժողովրդին կոչ ենք անում այս ընթացքում չենթարկվել որեւէ կեղծ ազգայնական սադրանքի, ընդհակառակը` օգնել կանխել այդպիսիք: Բոլորին կոչ ենք անում ակտիվորեն աջակցել ֆուտբոլի Հայաստանի հավաքականին, հաջողություն ենք մաղթում մեր թիմին, ցանկանում մինչեւ վերջ պայքար եւ խոշոր հաշվով հաղթանակ: Հաղթելու ենք”, հայտարարությունն ավարտում է Հայ Ազգային կոնգրեսը:

Լեւոն Զուրաբյանը նշել է, թե սեպտեմբերի 12-ի հանրահավաքին կոնգրեսը կհայտարարի իր հետագա անելիքի մասին: Լեւոն Զուրաբյանի խոսքով, հանրահավաքի հետաձգումը չի հուսահատեցնի կամ կոտրի շարժման, կոնգրեսի համախոհների ոգին, այլ նույնիսկ նրանց կտա հանգստանալու հնարավորություն: Լեւոն Զուրաբյանը հույս է հայտնել, որ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան կոնգրեսի որոշմանը:

Լեւոն Զուրաբյանը նշել է, թե եթե երկիրն ունենար պետական մտածողության տեր իշխանություն, ապա այդ իշխանությունն ինքը պիտի առաջինը նախաձեռներ կոնգրեսի հետ շփում եւ դիմեր ընդդիմությանը հանրահավաքիը հետաձգելու համար: Սակայն, ըստ Լեւոն Զուրաբյանի, քանի որ պետական իմաստնությամբ աչքի ընկնող իշխանություն չունենք, բայց ընդդիմությունն ունի պետական մտածողություն եւ իմաստնություն, ապա գնացել է այդ քայլին առանց իշխանության դիմումի:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք, որ տարածաշրջանի իրադարձությունների լարման ձգձգման հետ կապված կոնգրեսը շարունակի այդօրինակ զիջումները, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե իրենց կարծիքով, տարածաշրջանի իրադրությունն աստիճանաբար հանդարտվելու է, քանի որ հակառակ միտման գործոններ չկան:

Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտում: 709 | Ամսաթիվ: 30.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Օրացույց новостей
«  Օգոստոս 2008  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz