Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 24

Հայտարարություն (հանրահավաքը տեղափոխվում է Հյուսիսային պողոտա)

Հայ Ազգային Կոնգրեսը նախապես հայտարարել ու դիմել էր Երեւանի քաղաքապետարան սեպտեմբերի 26-ին հանրահավաքի եւ երթի իրազեկմամբ: Քաղաքապետարանը անհիմն ու շինծու պատճառաբանությամբ կրկին մերժել է այդ հայտը: Այս անգամ հանրահավաքի հիմնական լեյտմոտիվը լինելու էր Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունը: Ուստիեւ, միաժամանակ, նույն օրվա համար, իր նախընտրական քարոզչության շրջանակներում, ընտրողների հետ հանդիպում-հանրահավաք անցկացնելու համար քաղաքապետարան էր դիմել նաեւ Կենտրոն համայնքի թաղապետի` Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Քաղաքապետարանը, այս անգամ խախտելով նաեւ Ընտրական օրենսգիրքը, մերժել է նաեւ այդ հայտը: Մեզ համար անընդունելի են այդ մերժումները, ինչով խախտվում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական եւ Մարդու իրավունքների հռչակագրով ամրագրված իրավունքները: Մենք իրացնելու ենք մեր իրավունքները եւ սեպտեմբերի 26-ին մենք անցկացնելու ենք հանրահավաքը:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք որեւէ կերպ առիթ չենք տալու սադրանքների, բայց նաեւ հնարավորություն ունենք վարչախմբի կոշտությունները, մասնավորապես` հանրահավաքների ապօրինի արգելումը փոխհատուցել այս պայմաններում շատ կարեւոր դարձած մի խնդրի լուծմամբ: Դա Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրություններում հաղթանակի արձանագրումն է: Դրա համար Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա թեկնածու Արարատ Զուրաբյանը ունեն բոլոր հնարավորությունները: Հաղթանակը շատ կարեւոր հոգեբանական նշանակություն կունենա եւ էականորեն կփոխի ոչ միայն ներքին քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտը, այլեւ, կարճ ժամանակում, նաեւ ուժերի հարաբերակցությունը: Չենք կասկածում, իհարկե, որ իշխանություններն այս անգամ էլ կփորձեն օգտագործել ապօրինությունների իրենց զինանոցը, սակայն վստահ ենք նաեւ, որ բավարար են նաեւ մեր ուժերը` այդ ապօրինությունները սանձելու, դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու եւ քվեարկության իրական արդյունքներն արձանագրել տալու համար: Այդ հնարավորությունը չի կարելի չօգտագործել: Ուստիեւ, նկատի ունենալով Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների ձեռք բերած բացառիկ քաղաքական կարեւորությունը, Հայ Ազգային Կոնգրեսը ամբողջ հանրապետությունում իր բոլոր կողմնակիցներին կոչ է անում.
  • Կապվեք Կենտրոն համայնքում ապրող ձեր բարեկամների, հարազատների, ընկերների ու ծանոթների հետ ու հորդորեք նրանց մասնակցել սեպտեմբերի 28-ի թաղապետական ընտրություններին ու ձայն տալ Կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանին:
  • Այցելեք թաղապետի մեր թեկնածուի նախընտրական շտաբներ եւ առաջարկեք ձեր օգնությունը:
  • Մասնակցեք Արարատ Զուրաբյանի նախընտրական հանրահավաքին, որը տեղի կունենա ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ին, ժամը 18-ին ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
www.himaam.info
 
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտում: 660 | Ամսաթիվ: 24.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Օրացույց новостей
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz