Ցանկ
Բաժիններновостей
Քաղաքականություն [21]
Ընդհանուր
Հատուկ Գունդ [47]
Այն Ամենը, ինչ կապված է Գնդի խնդիրների, ակցիաների կազմակերպումների և այլն ...
Կոչ Շտաբից [8]
Շտաբի Հաղորդագրությունները
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 288
Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 30 » ՀԱԿ Հայտարարություն
ՀԱԿ Հայտարարություն
22:39
"Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում։ Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետևանքները` վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլև այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչև վերջ օգտագործվեց քրեական տարրը և կիրառվեցին քրեորեն հետապնդելի բազմաթիվ միջոցներ։ Քվեարկության մեկնարկից քիչ անց արդեն զինված խմբեր մուտք գործեցին մի քանի ընտրատեղամասեր (Նորագյուղ և Կիլիկիա թաղամասում) և, ոստիկանների հանցավոր աջակցությամբ կամ անտարբերությամբ, ծեծով ու սպառնալիքներով քվեարկության սենյակներից դուրս հանեցին Արարատ Զուրաբյանի վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված անդամներին, ինչպես նաև դիտորդների ու լրագրողների։ Օրվա ընթացքում բազմաթիվ ընտրական տեղամասերում ու նրանց շուրջ վխտում էին այսօրինակ զինված ավազակախմբեր։ Ահաբեկչության այս պայմաններում բնակչության զգալի մասը պարզապես ձեռնպահ մնաց ընտրատեղամասեր գնալուց։ Ընդ որում՝ ոստիկանությունը ոչ միայն որևէ քայլի չդիմեց օրինախախտներին կարգի հրավիրելու համար, այլև ամենուր իր պաշտպանության տակ առավ նրանց ապօրինի գործողությունները։ Մինչդեռ մյուս կողմից, հօգուտ թաղապետի իշխանական թեկնածուի գործի դրվեցին ինչպես բազմիցս կիրառված, այնպես էլ նոր մշակված խախտումների ողջ զինանոցը։

Տարբեր տեղամասերում կատարվել են հետևյալ օրինախախտումները.
- կատարվել են բաց, հանձնաժողովների անդամների կողմից վերահսկվող քվեարկություններ, դրանց դեմ բողոքող վստահված անձինք ոստիկանների օգնությամբ դուրս են հանվել տեղամասերից.
- կեղծվել են ըստ սահմանված ժամերի հաղորդվող մասնակիցների թվաքանակի մասին տեղեկությունները.
- ընտրական տեղամասի շրջակայքում կատարվել է ընտրակաշառքի բաց բաժանում.
- քվեարկել են Կենտրոնի բնակիչ չհամարվող անձանց շրջիկ խմբեր.
- հանձնաժողովների անդամների կողմից արհեստականորեն անվավեր են դարձվել Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ.
- կատարվել են կրկնակի և ուրիշի անձնագրով քվեարկություններ.
- իշխանական թեկնածուի մարդկանց տրվել են Ա. Զուրաբյանի վստահված անձի կեղծ վկայականներ.
- կատարվել են լցոնումներ, ընդ որում՝ որոշ տեղերում ցուցադրաբար ու անթաքույց.
- դրսում մարդկանց բաժանվել են ընտրածրարներ, ընտրողների հետ քվեխցիկ են մտել կողմնակի մարդիկ՝ վերահսկելու ու պարտադրելու նրանց քվեարկությունը.
- խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը.
- զանգվածային քվեարկություններ են կատարվել ցուցակներում գրանցված բազմաթիվ բացակա քաղաքացիների փոխարեն.
- քվեարկության ավարտից հետո ձայները հաշվելու ժամանակ տեղամասերից բռնությամբ հեռացվել են Ա. Զուրաբյանի վստահված անձինք.
- քվեարկության վերջում անհայտացել են ստորագրված ընտրացուցակները.

Կենտրոնի ընտրություններում բացահայտվել են նաև իրենց ցինիզմով աննախադեպ խախտումներ.
- վստահված անձանց և հանձնաժողովների ոչ իշխանական անդամներին ահաբեկելու, նրանց տեղամասերից հեռացնելու կամ մեկուսացնելու համար օգտագործվել են 30-50 մարդուց բաղկացած զինված ավազակախմբեր.
- նույն զինված ավազակախմբերը առևանգել են քվեատուփը, հափշտակել քվեաթերթիկներ ու ցուցադրաբար լցոնումներ կատարել իշխանական թեկնածուի օգտին.
- ոստիկանությունը ամենուր պաշտպանել է ընտրախախտներին, իսկ տեղամասերից մեկում (նախկին Ձերժինսկու անվան դպրոց) Ա. Զուրաբյանի վստահված անձանց ու դիտորդների ծեծը, մեկուսացումը և քվատուփի լցոնումը տեղի է ունեցել Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ու նրան ուղեկցող հատուկջոկատայինների օգնությամբ.
- ընտրատեղամասերից մեկն են ներխուժել երեք տասնյակ մարդիկ ու ապօրինի քվեարկություն կատարել՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ինքը անզոր է նրանց դեմ.
- մի այլ տեղամասում (Կիլիկիա թաղամաս) հարձակում է իրականացվել ԿԸՀ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի վրա, ապա նրա ներկայությամբ կատարվել լցոնում, իսկ ԿԸՀ նախագահը հեռախոսով նրան սպառնացել է՝ չխանգարել հանձնաժողովի «աշխատանքը»։

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Կենտրոն համայնքի թաղապետի այս հերթական խայտառակ ընտրության առիթով հայտարարում է.
Մենք սին հույսեր չունենք, թե հանցավոր վարչախումբը կփորձի որևէ բնագավառում օրինականություն հաստատել, քանզի այն օրենքի դաշտում պարզապես կկազմալուծվի, կոչնչանա։ Մենք շարունակելու ենք մասնակցել այսօրինակ գործընթացներին՝ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներին ինչպես նաև միջազգային հանրությանը ցուցադրելու համար այս ավազակախմբի «խոստումների» սնանկությունը։ Հակառակ դեպքում ապօրինությունները կարճ ժամանակում բոլորի համար կդառնան կյանքի սովորական նորմ, իսկ դրանց հետ համակերպվելը՝ տարածված վարքագիծ։ Իրականում վարչախմբի ամեն մի այսօրինակ «հաղթանակը» նրա խայտառակ պարտությունն է, դրանք գումարվելով մոտեցնում են նրա վախճանը։ Համաժողովրդական պայքարը բերելու է ազատության, ժողովրդավարության ու օրինականության փառահեղ ու վերջնական հաղթանակի։
Մասնակցեք այդ պայքարին, մասնակցեք Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 17-ի առաջիկա հանրահավաքին, և դուք կհամոզվեք դրանում»։

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ

Կատեգորիա: Կոչ Շտաբից | Դիտումներ: 392 | Ավելացլել Է: Shagane |Գնահատական: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացույց новостей
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2017
Хостинг от uCoz