Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Կոչ Շտաբից

Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը

Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում խոսվում է Հարավային Օսիայում ծավալվող իրադարձությունների մասին.

«Արդեն երրորդ օրն է, ինչ վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում տեղի են ունենում ըստ էության պատերազմական գործողություններ։ Ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, զոհերի թիվը, մեծագույն մասը քաղաքացիական բնակչութունից, տարբեր տվյալներով անցնում է 2000-ի սահմանը։

Հայաստանի Համաժողովրդական շարժումն իր խորն անհանգստությունն ու ցավակցությունն է հայտնում ծավալված ողբերգական դեպքերի ու մարդկային զոհերի առիթով՝ համարելով որ այդօրինակ հակամարտությունները պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Պատերազմական գործողությունները դուրս են եկել հակամարտության գոտու սահմաններից։ Վտանգի տակ են Հայաստանի Հանրապետություն մտնող կարևոր ճանապարհները և կոմունիկացիաները, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի անվտանգության համար։ Անապահով վիճակում են հայտնվել վրացական հանգստավայրերում և այլ վայրերում գտնվող Հայաստանի 10.000-ից ավելի քաղաքացիներ, ինչպես նաև ողջ վրացահայությունը։

Այս պայմաններում, երբ յուրաքանչյուրը ժամը կարող է ճակատագրական լինել, ՀՀ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը իր շքախմբով անվրդով շարունակում է օլիմպիական հանգիստը և զվարճանքները Չինաստանում։ Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարի համար արտառոց այս պահվածքը, ցավոք, բնական ու բնութագրական է նրա համար։ Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի՝ ազգային անվտանգության և երկրի քաղաքացիների ճակատագրի նկատմամբ դրսևորած հանցավոր անտարբերությունը։ Երկրի իշխանություններից պահանջում ենք իրավիճակից թելադրված համարժեք միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ ռուսական և վրացական իշխանությունների հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ անցկացնել՝ Հայաստանի անխափան մատակարարումն ապահովող կոմունիկացիաների գործունեությունը չվտանգելու նպատակով»։
Կատեգորիա: Կոչ Շտաբից | Ավելացլել Է: Crusaderam (10.08.2008)
Դիտումներ: 441 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz