Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

ՄԻ ՔԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ
Հ.Գ. «Ժառանգության» եւ «Նոր ժամանակների»` Հայ ազգային կոնգրեսից տարանջատվելու գործելակերպը ինձ համար հասկանալի է, եւ «հասկանալի» բառի տակ ոչ մի վատ իմաստ չեմ դնում: Այդ քաղաքական ուժերը հաշվարկում են իրենց լիդերների համար ապագայում ավելի շահեկան դիրք ստանալ: Սա, իհարկե, լրիվ նորմալ մտածելակերպ է, ողջունելի ձգտում: Սակայն Հայաստանում ստեղծված քաղաքական իրողությունների ֆոնին նման է սովորական ինքնախաբեության: Այսօր Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ չի կարող իր գործունեության բնականոն զարգացման հույս ունենալ, քանի դեռ երկրում իշխում է 1998-ին իշխանության եկած կլանը: Ի վերջո, բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե իրենց լիդերը կարող է երբեւէ ավելի բարձր վարկանիշ ունենալ, քան ուներ Կարեն Դեմիրճյանը 1998-ին, քան ուներ Ստեփան Դեմիրճյանը 2003-ին, չարաչար սխալվում են: Եւ եթե Դեմիրճյանների չափ ձայն ստացած թեկնածուները չհռչակվեցին Հայաստանի նախագահ, որեւէ մեկը առանց ավանսով իշխանափոխության ընտրական ապագա ունենալու մասին մտածելիս մոլորվում է: Նման` թեկուզ տեսական հնարավորություն կարող է պահպանվել միայն մի պարագայում, եթե տեղի ունենա ընդդիմադիր ռեսուրսի անմնացորդ մոբիլիզացիա, մի բան, որի հնարավորությունը այսօր ստեղծված է Հայ ազգային կոնգրեսի տեսքով: Եւ ի դեպ, Կոնգրեսը ունի մի շշմեցուցիչ առավելություն. նրա նպատակը ոչ թե որեւէ մեկի ինքնուրույն քաղաքական գործունեությունը սահմանափակելն է, այլ ընդհակառակը` Հայաստանում ինքնուրույն, արժանապատիվ, քաղաքակիրթ քաղաքական գործունեության դաշտ ստեղծելը (առանց այս վարչախմբի տապալման նման դաշտ չի լինելու երբեւէ): Եւ այս ակնհայտ նպատակին զգուշավորությամբ վերաբերվելը, մեղմ ասած, հասկանալի չէ: Ի վերջո, Կոնգրեսի գործունեության արդյունքը պետք է լինի այն, որ երկրի նախագահ դառնա ոչ թե ամենազոռբան եւ ամենահանցավորը, այլ ամենաբարձր վարկանիշ ունեցողն ու ամենաշատ ձայներ ստացածը: Եւ եթե որեւէ մեկը նախագահի կարգավիճակում սեփական երկրին ու ժողովրդին ծառայելու նպատակ ունի, եւ այդ նպատակը լուրջ է, նրա տեղը Հայ ազգային կոնգրեսն է: Հակառակ գործելակերպը կարող է բերել ընդդիմադիր հանգիստ կյանք, բայց սրանից ավել` ոչինչ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Shagane (27.09.2008)
Դիտումներ: 546 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz