Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

Հայ ազգի հոգեբանական ճգնաժամը

Հայ ազգի հոգեբանական ճգնաժամը

 

 

Մենք բոլորս էլ` մարդկային արարածներս, նման ենք միմյանց. Բոլորիս երակներով էլ կարմիր արյում է հոսում, ունենք  երկու  ձեռք, երկու աչք, երկու ոտք: Քիչ թե շատ նման ենք ֆիզիոլոտգիական կառուցվածքով: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ ամեն ժողովուրդ ունի միայն իրեն հատուկ ազգային մենտալիտետը (մտածելակերպը), որով տարբերվում է մյուսներից: Իսկ որն է մեր` հայերիս այն ազգային գիծը, որ հենց մեզ է հատուկ և առանց որի չենք պատկերացնում մեր առօրյան:

Մի խելացի մարդ ասել է, որ ռուսների համար առաջին տեղում միշտ եղել է ու կմնա իր ժողովուրդը, երկրորդ տեղում է ընտանիքը, իսկ երրորդ պետությունը: Հրեաների մոտ առաջին տեղում է պետությունը, երկրորդ` ժողովուրդը, իսկ երրորդ` նոր  ընտանիքը: Իսկ հայերի համար առաջին տեղում է ընտանիքը, երկրորդ` ժողովուրդը, վերջին տեղում է ընդամենը պետությունը: Գուցե պատճառը բավականին երկար տարիների ընթացքում Հայաստանի պետականության բացակայությունն է:

 Մեկ այլ հոգեբանական փաստարկ է, որ ճգնաժամերի  ընթացքում հայ  ժողովուրդը իր հարցերի պատասխանները ու սփոփանքը գտել է կամ եկեղեցու կամ հենց իր պետական առաջնորդների մեջ: Դրանք այն երկու ֆունդամենտալ կարևորագույն սյուներն են, որոնք կանխում  են ազգային  անկումը: Եթե հայորդիները իրենց հույսը չեն գտել կառավարության մեջ ապա անպայման գտել են գոնե հոգեվորականության մեջ: Եվ ողջ աշխարհն է իմացել հայ առաքելական եկեղեցու զորության մասին:
  

Կանգնած է արդյոք ընդդիմության մեջքի հետևում հենց ինքը Սատանան դեռ հնարավոր չէ պարզել, սակայն այն, որ հայ ժողովուրդը այսօր զրկված է և պետության և հոգևոր «մարմինների» խոր աջակցությունից դա փաստ է: Սակայն դա դեռևս չի նշանակում, որ մենք` հայ հասարակության լիիրավ անդամները, հիասթափություն ենք ապրել հայ առաքելական եկեղեցուց, քանի որ «անհատ ձեռներեցները» չեն կարող մեզ հուսահատ անել:

 Եվ կրկին անգամ ապացուցվում է այն կարծիքը, որ մեր` հայերիս համար, կարևորագույն տեղում է հենց ընտանիքը, որ ճգնաժամային իրավիճակներում մենք մեր սփոփանքը գտնում ենք հենց ընտանիքի գրկում: Դա ավելի ու ավելի պարզ է դառնում, երբ հիշում ենք փետրվարի 20-29 տևող Ազատության հրապարակի հանրահավաքները, որտեղ շուրջ 24 ժամ իրենց ապաստանն էին գտել հազարավոր ընտանիքներ` հավատալով որ հրապարակի անունը միայն նրանց հաջողության գրավականն է լինելու: Այսօր էլ բազմաթիվ քաղբանտարկյալների կանայք ու երեխաներ իրենց բողոքը ու ընտանիքի հանդեպ ունեցած ողջ հավատարմությունը արտահայտում են հացադուլի միջոցով, մինչդեռ «անհատ ձեռներեցները» վարում են իրենց աշխարհիկ կյանքը:

 Ինչը կարող է դառնալ հուսալքված ժողովրդի լույսը թունելի վերջում: Իհարկե ընտանիքը, քանի որ երկու սյուներից և ոչ մեկը նրա կողքին կանգնած չէ:

 
Հեղինակ ` SnowQueen
Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Crusaderam (08.06.2008) | Автор: SnowQueen
Դիտումներ: 448 |Գնահատական: 5.0/1 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz