Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

Ռոբերտի անձնական օգտագործման կոմսոմոլները
ԱՀԱ խնդրեմ ...
 
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ չեն կարող բռնապետություն հաստատել: Նրանց այս գործում օգնում են տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, չինովնիկներ, քաղաքական գործիչներ, պալատական մտավորականներ, որոնց միավորում են անդեմությունը, ստորաքարշությունը, «շեֆերին» քծնելու անսպառ կարողությունը:

Մեր խորագրի անցած շաբաթվա «հերոսը» «Միասին» շարժումն է, որի շարքերում համախմբված «կոմսոմոլները» օրեր առաջ կուրծք էին ծեծում` ապացուցելու համար, որ Հայաստանում կրիմինալ չկա, հետեւաբար` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սրբեր են:

Դավաճանությունը կրեդո դարձրածները

Այսպիսի` «վերեւից» ուղղորդվող երիտասարդական շարժումներ գործում են գրեթե բոլոր ավտորիտար երկրներում: «Միասին»-ը Պուտինի ստեղծած «ԹՎպրՑպ»-ի հայկական տարբերակն է:

Թե՛ Մոսկվայում, թե՛ Երեւանում պալատական երիտասարդները կատարում են վարչախմբերի ամենակեղտոտ պատվերները: Օրինակ, նորաթուխ «Միասին»-ը ոչ միայն խոսում է ընդդիմության դեմ, այլեւ հայտնի է նաեւ նրանով, որ մի գռեհիկ հայտարարություն էլ արել է Մեծ Տանն Կիլիկիո Արամ Կաթողիկոսի դեմ` Հայաստանի վարչախմբի հասցեին նրա ասած մեկ-երկու «կծու» խոսքի համար:

Ի դեպ, շատ հետաքրքիր է այս կազմակերպության կազմը: «Միասին»-ը ծնվել է Հայաստանի երիտասարդական կուսակցության ընդերքում, որի նախագահ Սարգիս Ասատրյանն առավոտյան մասնակցում է «Հակակրիմինալ»-ի նիստերին, իսկ երեկոյան` «մերկացնում» կրիմինալի դեմ խոսողներին: Կարծիք կա, որ այս երիտասարդը դատախազ Աղվան Հովսեփյանի կամակատարն է:

Մյուս «կարկառունները»` Վահան Բաբայանն ու Էդգար Հակոբյանը, հասցրել են դավաճանել երկուական կուսակցությունների: Դեռեւս ամիսներ առաջ սրանք «կոմսոմոլի» հավակնություններ ունեին ընդդիմադիր դաշտում եւ բարձրագոչ հայտարարություններ էին անում Քոչարյանի դեմ, այսօր օգտվում են նրա տված փշրանքներից: Իրավ որ` «Միասին»-ը մարդկային նկարագիր չունեցող, դավաճանությունը կրեդո դարձրած մի քանի բախտախնդիր երիտասարդների նախաձեռնություն է:

 

Հիշենք նրանց

Կասկած չկա` վարչախումբը սրանց օգտագործելու է ու մի կողմ շպրտի, եւ այս երիտասարդները` որպես փոխհատուցում դարձյալ «գործուղվելու» են ընդդիմադիր դաշտ: Մի անգամ «Հանրապետությունը», «Ազգային Միաբանությունը», «Ժառանգությունը» հյուրընկալել են սրանց, մյուսները թող հիշեն այս անունները` նույն սխալը չկրկնելու համար:
 
 
Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Crusaderam (15.06.2008)
Դիտումներ: 583 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz