Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

A1plus-ի Եթեր վերադարձը
A1plus-ի Եթեր վերադարձը
 
 
՚Ես համոզված եմ, որ ՚Ա1+ՙ-ը կունենա եթեր. հիմա արդեն իրավիճակ է փոխվել, հիմա հնարավոր է, որ իշխանությունները դիրքորոշումը փոխենՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Ֆորումՙ իրավունքի կենտրոնի նախագահ, ՚Ա1+ՙ-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Մեր հարցին, թե այդպիսի իրավունքի վերականգնում ենթադրո՞ւմ է ԵԴ դատավճիռը` Տիգրան Տեր-Եսայանը պատասխանեց.՚Եվրոդատարանը իր որոշումներում չի նշում, որ, ասենք պետք է վերականգնել բնակարանը, կորցրած գույքը, այլ գրվում է՝ իրավունքի ճանաչում: Դրա հետ մեկտեղ աշխատում է մեխանիկական բնույթը, եւ նախարարների կոմիտեն տվյալ պետության կառավարության առջեւ հարց է բարձրացնում, որ տվյալ ֆիզիկական անձի կամ սուբյեկտի իրավունքը պետք է վերականգնվիՙ:

Ի դեպ, ԵԽ նախարարների կոմիտեն դատավճռի կատարման ընթացքում միջանկյալ զեկույցներ է ընդունում` դրանով իսկ հիշեցնելով ու պարտավորեցնելով վերականգնել ոտնահարված իրավունքը:

Արդյո՞ք սա իրավական առումով ավելի ծանրակշիռ փաստաթուղթ է, քան ԵԽԽՎ բանաձեւերը, որոնցում արդեն մի քանի տարի շարունակ կոչ էր արվում ՚Ա1+ՙ-ի եթերի վերականգնման համար պայմաններ ստեղծել. ՚Այո, միանշանակ, իհարկե, սա արդեն դատարանի որոշում է, եւ նման որոշում ամբողջ Եվրադատարանի նախադեպերում չկա, սա իր բնույթով ու բովանդակությամբ առաջինն է, այսինքն, եթե Մարդու իրավունքների ԵԴ վարույթում լինեն նմանատիպ գործեր՝ հղում է արվելու ՚Ա1+-ի գործինՙ:

Տիգրան Տեր-Եսայանը հակասական տրամադրությունների մեջ էր. ՚Հաղթանակը հաղթանակ. մենք` եւ ՚Ա1+ՙ-ի կոլեկտիվն ու ղեկավարությունը գիտեինք, որ ՚Ա1+ՙ-ի իրավունքները ոտնահարվել են, բայց կարելի էր ոչ թե սպասել Եվրոդատարանի վճռին, այլ հենց մեր դատական ատյանները այս հարցը լուծեին. ես ափսոսում եմ, որովհետեւ կազմակերպությունը տարիներով դատական պրոցեսի մեջ լինելով շատ բան կորցրեց, իսկ ավելի մեծ բան կորցրեց հասարակությունը, որովհետեւ տեղեկատվություն ստանալը դա հասարակության իրավունքն է, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր եթերում: Ցավալի է: Ուրախալի լուր է, բայց հետեւություններ անել պետք էՙ,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը:

Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Crusaderam (17.06.2008)
Դիտումներ: 503 |Գնահատական: 5.0/1 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz