Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

A1plus
Վերջապես
 
 
 
Չնայած կիզիչ արեւին բազմաթիվ մարդիկ ՚Ազատությունՙ, ՚Ազատ, անկախ, Հայաստանՙ վանկարկումներով շարունակում են շարժվել Մատենադարանի ուղղությամբ: Այժմ Մատենադարանի ամբողջ տարածքը, Մատենադարանից մինչեւ Կոմիտասի անվան Կոնսերվատորիա տանող մայթերը մարդաշատ են, լեփ-լեցուն են անգամ հարակից սրճարանները:

Հավաքվածները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են` դասախոսներից սկսած մինչեւ հասարակ գյուղացիներ: Քիչ թիվ չի կազմում նաեւ երիտասարդությունը:

Երեւանի պետական համալսարանի ամբիոններից մեկի ողջ դասախոսական կազմը ներկայացել էր հանրահավաքին, իսկ թե ինչո՞ւ, դասախոսները առանց ներկայանալու ՚Ա1+ՙ-ին ասացին. ՚Ի վերջո, արթնացավ ժողովրդի ոգին, ու մենք միահամուռ պետք է հասնենք հաղթանակի: Այս ոգին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաեւ Սերժ Սարգսյանին չի հաջողվի քնեցնել, էլ չեմ ասում սպանել: Նրանք ժողովրդի կոկորդին են հասցրելՙ: Ապա հավելեցին. ՚Մեզ ուսյալ, կիրթ ղեկավարներ են հարկավորՙ:

Կոտայքի մարզից տաքսիով հանրահավաքի եկած Արմեն Աղասյանը իր ներկայությունը մեկնաբանեց. ՚Այսքան մարդ ուղղակի չէր կարող սխալվել: Նրանք իմիտացիա անելով` չեն կարող համոզել, թե երկրի վիճակը լավացնում են: Ասա, լավացնող եք, բա ինչից եք վախենում ու փակել եք մարզային բոլոր ճանապարհները: Էդ վախկոտի պահվածք էՙ:

Ազատամարտիկ Արտաշեսն էլ նշեց. ՚Ես ունեմ գաղափարներ ու մինչեւ վերջ կմնամ դրան հավատարիմ: Եթե ինքս համոզվեմ, որ այս իշխանությունները դրական քայլեր են անում, միայն այդ դեպքում կանտեսեմ կեղծված ընտրությունների արդյունքները, սակայն արդեն իսկ պարզ է , որ որեւէ դրական բան չի արվում, հակառակը` հարյուրավոր քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալՙ:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ժողովուրդը ցնծությամբ դիմավորեց: Մարդիկ վազում էին նրան ընդառաջ, փորձում էին բարեւել:

Մարդիկ սկսեցին միահամուռ վանկարկել. ՚Լեւոն, նախագահՙ: Ծափերով նրան բարձրացրեցին մինչեւ բեմահարթակ եւ անհամբերությամբ սպասում էին նրա ելույթին:

Ի դեպ, շատերը հեռախոսով տեղեկատվություններ են հաղորդում իրենց հարազատներին:

Հանրահավաքը մի քանի րոպե առաջ մեկնարկեց:

Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Crusaderam (21.06.2008)
Դիտումներ: 511 |Գնահատական: 5.0/1 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz