Այս քայլերի նպատակը կարող է լինել հետեւյալը` հասկանալով, որ այս ամիսների կալանքը որեւէ կերպ չի ազդել Գագիկ Ջհանգիրյանի կամքի վրա, փորձ է արվում նման կերպ հոգեբանական ճնշում գործադրել Գագիկ Ջհանգիրյանի վրա, ինչը նույնպես դատապարտված է անհաջողության: Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց մեր միջոցով հանրությանը փոխանցել իր բառերը` ՚Այդ ՚վշտինՙ մի կերպ կդիմանամ, ոգիս անկոտրում է, համոզմունքներիս եւ համաժողովրդական շարժման գաղափարներին դավաճանող չեմ: Ինքնազգազողությունս լավ է, առողջական խնդիրներ չունեմ, ունեմ բազմաթիվ հետաձգված ծրագրեր, որոնք Աստծու օրհնությամբ եւ ժողովրդի օգնությամբ մոտ ապագայում կիրականացնեմՙ: Ակնկալում ենք, որ այս հայտարարությունից հետո եւս մեկ անգամ Գագիկ Ջհանգիրյանին կտեղափոխեն, ինչին նա արդեն պատրաստ է: Փաստաբաններ Լուսինե Սահակյան Երվանդ Վարոսյան Տիգրան Սաֆարյան
|