Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՚ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱՙ
Դա այդպես չէ: Դա սխալ է: Ոստիկանությունը ժողովրդին վրա չի կրակել: Դա Ռոբերտ Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը բարդել ոստիկանների վրա: Այսինքն՝ նա կրկնակի ստորություն է գործում. առաջինը կրակել է. իսկ երկրորդը՝ իր հանցանքը բարդում է ուրիշների վրա: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակելՙ:

Տեր-Պետրոսյանը վստահ է, որ մարտի 1-ին ժողովրդի վրա չի կրակել նաեւ բանակը. ՚Այդ դեպքում դուք կարող եք հարց տալ՝ ո՞վ է կրակել: Սա շատ փորձված մեթոդ է, որը Ռոբերտ Քոչարյանից առաջ կիրառել են երիտթուրքերը Օսմանյան Թուրքիայում եւ կիառել է Հիտլերը՝ Գերմանիայում: Այսպիսի ստոր արարաքների համար միշտ օգտագործվել են քրեական տարրերը եւ վարձու մարդասպանները: Երիտթուրքերը Հայոց ցեղասպանությունից առաջ բանտերից ազատեցին բոլոր մարդասպաններին, բոլոր քրեական հանցագործներին եւ կազմեցին հատուկ ջոկատներ, որոնք իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը:

Նույնը կատարեց Հիտլերը Գերմանիայում. նա բանտերից ազատեց բոլոր հանցագործներին եւ մարդասպաներին, որոնց կազմած հատուկ ջոկատները իրականացրեցին հրեա ժողովրդի ցեղասպանությունը կամ, ինչպես ասում են ողջակիզումը՝ Հոլոքոստըՙ:

Տեր-Պետրոսյանը որեւէ տարբերություն չի տեսնում երիտթուրքերի, Հիտլերի եւ Ռոբերտ Քոչարյանի ձեռագրերի միջեւ. ՚Նույն բանը կատարել է Ռոբերտ Քոչարյանը; Այդ մարդասպանները քրեական տարրեր են, նախկինում բազմիցս դատված: Մենք նաեւ գիտենք, թե որ շրջանակներից են ընտրված՝ դրանց մի մասը Ղարաբաղից են, իսկ մյուս մասը մեր հայտնի օլիգարխների սափրագլուխներն են: Եւ թող վստահ լինեն, որ նրանցից ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից: Ես ուզեցի այս ճշտումը կատարել, որպեսզի մեր ժողովրդի մեջ որեւէ դժգոհություն կամ ատելություն չառաջանա դեպի մեր ոստիկանությունը, դեպի մեր բանակը: Նրանք, այո, կատարել են հրամաններ՝ մահակներով, բայց ժողովրդի վրա չեն կրակելՙ: Տեր-Պետրոսյանն այսօր վստահեցրեց, որ ոստիկանների եւ բանակի 90 տոկոսն այսօր կիսում է այն բոլոր հույզերը, որոնցով ժողովուրդը տառապում է:

Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Shagane (28.06.2008)
Դիտումներ: 400 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz