Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գերդաստանը հանդես է եկել բաց նամակով, որում ասվում է. «ՀՀ Աժ պատգամավոր, Ղարաբաղի պատերազմի վետերան Մյասնիկ Մալխասյանը արդեն 6 ամիս է գտնվում է անազատության մեջ: 2008թ. նախագահի ընտրության ժամանակ աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ազատամարտիկին ձերբակալել են ս/թ մարտի 2-ին եւ մեղադրել ՀՀ քրդատօրի 225/3 եւ 300/1 հոդվածներով: ՀՀ գլխավոր դատախազությունն ամեն գնով փորձում է Մյասնիկ Մալխասյանին մեկուսացնել իր ընտրողներից, հասարակության լայն զանգվածների վրա ունեցած նրա ազդեցությունը կասեցնելու նպատակով:
Գաղափարական հակառակորդին վերացնելու նկատառումով Սերժ Սարգսյանի կառավարությունը չի խորշում անգամ ամենաեղկելի ու ստոր միջոցներ կիրառելու գայթակղությունից եւ, ըստ երեւույթին, բռնել է քաղբանտարկյալներին ֆիզիկապես ոչնչացնելու ճանապարհը: Ինչպես արդեն հայտնի է, Արցախի հերոսամարտի այն մասնակիցներին, ովքեր կանգնել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, Սերժ Սարգսյանը հետեւողականորեն ենթարկում է բանտերում կեղեքվելու եւ առանց այդ էլ ռազմի դաշտերում քայքայած նրանց առողջությունը վերջնականապես քայքայելու պատժամիջոցի: Բանտախցում գնտվելու 6 ամիսների ընթացքում Մյասնիկ Մալխասյանի առողջությունը վատթարացել է եւ նա հայտնվել է կրիտիկական վիճակում: Ազատամարտիկը տառապում է Շաքարային դիաբետ հիվանդությամբ, որը սրվել է բանտային պայմաններում եւ այժմ Մյասնիկ Մալխասյանը լաբորատոր հետազոտության եւ ստացիոնար բուժօգնության կարիք ունի: Մարդու իրավունքների Եվրոպական կովենցիան անազատության մեջ գտնվող մարդուն պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու եւ նախաքննության ընթացքում գտնվող վատառողջ եւ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող կալանավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց այլ միջոցով չփոխարինելու հանգամանքը գնահատում է որպես կտտանք եւ խոշտանգում:

Իր կյանքն ու առողջությունը հայրենիքի ապագային ընծայած Մյասնիկ Մալխասյանն այսօր խոշտանգվում է բանտում եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը գրավով կամ այլ միջոցով չփոխարինելու` ՀՀ դատախազության որոշումն, ըստ էության, Մյասնիկ Մալխասյանի մահվան դատավճիռն է, քանի որ նրա առողջությունն օր-օրի վատթարանում է:
Դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պարզապես նախազգուշացնում ենք, որ ֆիզիկական տկարությունը` ծանր ախտանիշով հիվանդությունն օգտագործելով որպես անցանկալի հակառակորդի ոչնչացման միջոց, Դուք Ձեր անունը կհավերժացնեք հայրենիքի դավաճանների սեւ էջերին: Եվ քանի դեռ ուշ չէ, սթափվեք ու հնարավորություն ընձեռեք փրկելու Արցախի պատերազմի հերոսի կյանքը: Մյասնիկ Մալխասյանն իր կյանքը վտանգել է ռազմի դաշտերում նաեւ Ձեր ու Ձեր երեխաների համար»:

Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Shagane (15.08.2008)
Դիտումներ: 476 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz