Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ 2008 թվականի նախագահական ընտրությունների համատարած կեղծումից հետո վարչախումբն իրականացրեց մարտի 1-ի ոճրագործությունը և օրենսդրության կոպիտ խախտումներով` արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանից կորզեց ՀՀ Նախագահի պաշտոնը իր նախընտրելի թեկնածուին նվիրելու մասին որոշում, կարծիքներ էին հնչում, որ Համաժողովրդական շարժումն այլևս ի զորու չէ դիմակայել իշխանությունը բռնազավթած հանցագործներին:

     Իրականում, այդ հակաօրինականությունների շարքը էլ ավելի վճռական և կազմակերպված դարձրեց հայ հասարակությանը, որն իր քաղաքացիական  բարձր գիտակցությամբ արժանանում է թե գերտերությունների, և թե ժողովրդավարական արժեքների իրական դրոշակակիրը հանդիսացող միջազգային կառույցների լուրջ ուշադրությանը:

     Հայաստանում ընթացող հետմարտիմեկյան զարգացումները միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ հայ հասարակությունն իր կազմակերպվածությամբ և պահանջներով էապես տարբերվում է հանցագործ վարչախմբի կողմից տարիներ շարունակ ներկայացվող կառավարելի ամբոխից և այդ հասարակության յուրաքանչյուր անդամ հանդես է գալիս իր երկրի տերը դառնալու համոզմունքով և կեցվածքով:

      Որպես ասվածի վառ ապացույց նշենք միայն ամառային շոգ ամիսներին կազմակերպված մասսայական հացադուլները, տևական նստացույցերը և բազմահազարանոց հանրահավաքներն ու երթերը: Չափազանցություն չի լինի եթե ասենք, որ օգոստոսի 1-ի հանրահավաքի և երթի բազմամարդությունը տարվա այդ շրջանի համար աննախադեպ էր:

     Հետընտրական ողջ ժամանակահատվածում Համաժողովրդական շարժմանն  անմնացորդ մասնակցության արդյունքում, որպես քաղաքական գործիչ ես ինձ  դրել եմ շատ ավելի պարտավորված կարգավիճակի մեջ: Եվ դա մեծապես պայմանավորված է Համաժողովրդական շարժման ողջ ծանրությունն իր ուսերին հավատարմորեն տանող հասարակության առավել ակտիվ հատվածի կողմից իմ հանդեպ դրսևորած անկեղծ վստահությամբ:

       Եւ քանի որ հասարակության վստահության տրամաբանությունը ենթադրում    է նրա իղձերին ու նպատակներին անվերապահորեն հավատարիմ մնալուն որևէ այլընտրանքի բացառում, իսկ հայ հասարակության բացարձակ մեծամասնությունն այսօր հանդես է գալիս «Հայ Ազգային Կոնգրեսի» կողմից ստանձնած առաքելությանը սատարելու ճանապարհով հասնել երկրում սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման, ես   հ ա յ տ ա ր ա ր ու մ   ե մ.

-    հավատարիմ մնալով «Նոր Ժամանակներ» կուսակցության գաղափարաբանության հիմքում դրված հիմնարար սկզբունքների, արժեքային համակարգի և գիտակրթական հայեցակարգի ողջ տրամաբանությանը;

-    որպես քաղաքական գործիչ համոզված լինելով, որ Հայաստանում ընթացող ներքաղաական զարգացումները մեր հասարակության և պետության համար ցանկալի ելքեր կունենան բացառապես «Հայ Ազգային Կոնգրեսի» կայացման և հզորացման պարագայում,
             այս պահից ինձ հայտարարում եմ  «Հայ Ազգային Կոնգրեսի» անդամ:

 ՀՐԱՉՅԱ  ՍԱՐԳՍՅԱՆ

Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Crusaderam (14.09.2008)
Դիտումներ: 406 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz