Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

Ընդդիմությունը Սրբագրումներ Է Կատարում
Ընդդիմությունը Սրբագրումներ Է Կատարում
 
Չնայած սեպտեմբերի 15-ի հանրահավաքը արտոնված էր, այնուամենայնիվ, Երեւանի փողոցները լցված էին աննախադեպ քանակի ոստիկաններով:

Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր հայտարարեց, թե իրենց տվյալներով` Երեւան են բերվել ոստիկանական ստորաբաժանումներ բոլոր մարզերից, բացառությամբ Սյունիքի մարզի, որոնք դրսեւորել են ագրեսիվ պահվածք:

՚Հանրահավաքին նախորդեց բռնությունների դեպքեր, հարձակումներ երիտասարդ ակտիվիստների վրա, բռնությունների կիրառում, ակնհայտ ագրեսիվ պահվածք: Այդ օրը մեզ պարզ դարձավ մի բան, որ իշխանությունները մտադրված են գնալ սադրանքի եւ իրականացնել քաղաքացիների ջարդ բառիս բուն իմաստով: Մենք, իհարկե, չգնացինք պրովոկացիայի, Համաժողովրդական շարժումը բավարարվեց միայն հանրահավաքով եւ երթ չանցկացնեց` դրանով խափանվեց ոստիկանության ծրագիրըՙ,- հայտարարեց Արման Մուսինյանը, ապա ավելացրեց, թե դա վկայում է այն մասին, որ. ՚Հայաստանում ահաբեկչությունը դրվում է պետական հիմքերի վրա. նույնիսկ արտոնված միջոցառումների ժամանակ պետական մարմինները իրենց դնում են օրենքից դուրսՙ:

Արման Մուսինյանը վստահեցրեց, որ դա իրենց պարտավորեցնում է ՚որոշակի սրբագրումներ կատարել ռազմավարության մեջՙ, սակայն պնդեց, որ դա ամենեւին չի նշանակում ակտիվության պակասեցում, բայց. ՚Քանի որ մեր դիմաց կանգնած ուժը ցուցադրում է ահաբեկչական վարքագիծ, մենք պարտավոր ենք որոշակի սրբագրումներ կատարել` հիմքում ունենալով մեր քաղաքացիների անվտանգությունը, բայց կրկնում եմ` մեր ակտիվությունը չի պակասելու, լինելու է միայն օրինական դաշտումՙ: Իսկ թե ինչ սրբագրումներ են, Արման Մուսինյանը դրանց մասին խոստացավ խոսել հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ: Արտաքին քաղաքական գործընթացների մասին խոսելով` Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակը նշեց, թե իրենց տպավորությամբ` Սերժ Սարգսյանը, չունենալով որեւէ ռեսուրս երկրի ներսում, Հայաստանի շահերի հաշվին գործարքների է գնում միջազգային հանրության հետ` ինչ-որ կերպ պահելով իր իշխանությունը:

՚Համաժողովրդական շարժումը մտահոգված է մի շարք իրողություններով: Ըստ էության` երեք հիմնական հայտարարություններ են շրջանառվում տեղեկատվական հոսքերով` մեկը, որ կարող է փոխվել ԵԱՀԿ Մինսի խմբի ֆորմատը, եւ Թուրքիան ստանձնում է միջնորդի դեր, երկրորդ` Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանձնել գրավյալ տարածքները, երրրորդ` ՀՀ կառավարությունը համաձայնվել է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին,- թվարկեց Արման Մուսինյանը,-Այդ երեք հայտարարություններից առ այսօր իշխանությունները արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին վերաբերվող տեղեկատվությանը` գտնելով, որ Մինսկի խմբի ֆորմատը փոխելու կարիք չկա: Իհարկե, կարիք չկա, սակայն այստեղ այլ խնդիր կա` հայտարարությունն արվել է, բայց իրականում փաստվել է, որ Նյու Յորքում առաջիկա շաբաթվա մեջ կկայանա եռակողմ հանդիպում, նույնիսկ տեղեկություններ կան, որ նախնական ոչինչ չպարտավորեցնող փաստաթղթեր ստորագրվեն, ինչը վկայում է, որ Թուրքիան ակտիվ դերակատարություն է ստանձնել ԼՂՀ լուծման բանակցություններում: Մյուս երկու հարցերում ընդհանրապես լռություն է պահպանումՙ

Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Crusaderam (21.09.2008)
Դիտումներ: 429 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz