Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

Ազատություն

<Ազատությունը> Ազատության Հրապարակում.

 

Ձմեռ. Ազատության հրապարակ. հենց այս տարվա սկզբից Ազատության հրապարակը պարբերաբար լեփ-լեցուն էր մարդկանց բազմություններով. Այստեղ իրար հետևից տեղի էին ունենում նախագահի թեկնածուների  հանրահավաքները. Տարբեր քաղաքական գաղափարներ, տարբեր քաղաքական պատկերացումներ և տարբեր, տարբեր, տարբեր… սակայն այս ամենը միավորում էր միայն ՀԱՅ լինելը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը:

Անցան նախագահի ընտրությունները, սակայն հենց հաջորդ օրվանից 9 օր շարունակ դեռևս Ազատության հրապարակը լի էր մարդկանցով: Մարդիկ, ովքեր չհանդուրժելով նման ստոր վերաբերմունքը սեփական ազգի նկատմամբ , համախմբվել էին մեկ անձի շուրջ` հեռվում նշմարելով արդարություն:

Գարուն.

Ազատության հրապարակ. ՋԱՐԴ…… 

Ապրիլ.  Ազատության Հրապարակ, կրկին զինվորներ, սակայն այս անգամ նրանք չէին պատրաստվում ՋԱՐԴ կազմակերպել, այդ օրը նրանք տոնում էին նույն այդ ջարդը կազմակերպողի արյունոտ <թագադրումը>:

 

Ամառ. Օպերայի հիասքանչ շինություն, ազատության հրապարակ և մի շարք սրճարաններ, բայց ամենից ուշադրությունը գրավում էին հրապարակում ամառվա արևի շոգից ճտճտացող բատուտները  և մանկական ատրակցիոնները, որոնք, բնականաբար դրվել էին  ոչ պատահական:Այս քաղաքական պատկերը ապահովում էին հեռվում երևացող ոստիկանական մեքենաները  և հրապարակի  շուրջը  քայլող պարեկները, որոնք ամեն վայրկյան սպասում էին  նորից անգամ բռնանալու ազատ քաղաքացու կամքի վրա: Այս ամենը դեռևս ոչինչ էր երկու հիանալի արձանների կարգավիճակի  հետ համեմատած:  Ա. Սպենդարյան  և Հովհ. Թումանյան` հերթական քաղ.բանտարկյալներ, մեղադրվում էին նրանք  9 օր շարունակ Ազատության Հրապարակում նստացույց անելու  համար: Գտնվելով կալանքի տակ և ենթարկվելով պարբերաբար խոշտանգումների`  երկու ամիս անց վճռվեց աքսորել  նրանց Ազատության Հրապարակից:

Սակայն դեռևս  անկոտրում էր մնում  հայ քաղաքացու`  իր իրավունքների և ազատությունների համար պայքարող ոգին այս պատկերի ետևի կողմում `  Հյուսիսայի պողոտայում: Ամեն երեկո Հյուսիսային պողոտան լի էր ազատ քաղաքացիներով, ովքեր  գալիս էին մի քանի բառ փոխանակելու  իրենց պայքարակիցների հետ, գալիս էին ցույց տալու իշխանությանը, որ չեն համակերպվելու  այդ դառը իրողությանը, գալիս էին հիշելու այն սքանչելի 9-օրյա նստացույցը, որն ավարտվեց ողբերգությամբ:

Աշուն. Ինչ պատկեր ունենք ԱՅԺՄ Հյուսիսային պողոտայից. Օպերայի հիասքանչ շինություն, մի շարք դատարկ սրճարաններ, իսկ ուր է հրապարկը ?  դրա փոխարեն մեր աչքերը հառուն են ինչ-որ ցանկապատի, որի հետևում պարզ չէ թե ինչ է տեղի ունենում:

Այս անգամ < մեր > իշխանությունները որոշեցին  քաղաքական բատուտների և ատրակցիոնների փոխարեն քանդել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Հրապարակը և  դրա փոխարեն գետնի տակ կառուցել  ավտոկայանատեղի `  խալխլելով ազատության հիմքերը… չէ որ դա խորհրդանիշ է, չէ որ դա այն <պատերազմի> դաշտն էր, որտեղ մենք ձեռք բերեցինք Ազատություն, որտեղ Հայը կրկին ստացավ սեփական պետություն և տարածք ` անկախ ուրիշի կամքից:

Այս ամենը իհարկե որևէ կերպ չի անհանգստացնում <մեր> ներկայիս իշխանություններին, քանզի նրանք առաջնորդվում են միայն Նյութական Շահով կամ պարզապես վախենալով այդ ուժկու զորությունից, որ իրենից ներկայացնում է Ազատ մարդը,  փորձում են ինչ – որ կերպ վերցնել նրանից իր կամքը արտահայտելու միջոցը, բայց դե իհարկե դա նրանց երբեք չի հաջողվի:

 

 

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Ավելացլել Է: Crusaderam (22.10.2008)
Դիտումներ: 592 | Մեկնաբանություններ: 1 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz