Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

Հունիս 1 - Կիրակնօրյա Տոնակատարություն
Հունիս 1
Կիրակի օրը Հյուսիսայինում խիստ բազմամարդ էր: Մարդիկ նշում էին միանգամից երկու տոն` երեխաների պաշտպանության օրն ու Նիկոլ Փաշինյանի ծննդյան 33-ամյակը: «Հատուկ գունդ» երիտասարդական շարժումը տոնական օրվան պատրաստվել էր հիմնովին` փուչիկներ, գունավոր գլխարկներ, նվերներ ու քաղաքական պամֆլետներ, որոնք բաժանվեցին երեխաներին, իսկ ամենակարեւորը` տորթ, որի վրա գրված էր «1+1+1+1...=33»:

«Մենք երեխաներին պատրաստվում ենք նվիրել նվեր-տուփեր` թվով 33 հատ, որոնց մեջ կա մեկական կոնֆետ ու թուղթ` վրան գրված «ազատություն»: Մենք շուտով հաղթելու ենք ու ազատություն ենք նվիրելու Հայաստանի բոլոր երեխաներին ու մեծերին», - ասաց հատուկգնդեցի Շահանեն: Տոնական տորթի մոմերը փչեցին երեխաները, որից հետո Նիկոլի հորաքույրը կտրեց այն ու բաժանեց երեխաներին: Գնդեցիները որոշեցին տորթ հյուրասիրել նաեւ Հյուսիսայինի ոստիկաններին, որոնք, սակայն, առանձնակի դաժանությամբ մերժեցին համտեսել տորթը: Մարդիկ շնորհավորում էին երեխաներին` խոստանալով, որ շուտով նրանք ապրելու են որակապես այլ Հայաստանում, որտեղ երեխաների իրավունքները կլինեն պաշտպանված: Իսկ Նիկոլին մաղթում էին առողջություն ու շուտափույթ վերադարձ` երկրի հակառակ կողմից: Երեխաները մեծ ոգեւորությամբ գոռում էին Շարժման մշտական կարգախոսները, որոնց ավելացել էր եւս մեկը` «Նի-կոլ Փա-շին-յան»:

Նրանք պողոտայում նաեւ նկարում էին կավիճներով` հիմնականում խաղաղության աղավնի եւ ճաղերի ետեւում գտնվող հերոսներ ու քաղբանտարկյալներ: Պողոտայում էր Երվանդ Մանարյանը, որը մեծ ուրախությամբ լուսանկարվեց երեխաների հետ:

Տոնին լրջորեն եւ հիմնավոր պատրաստվել էր նաեւ «Հայոց կանանց շարժում»-ը, որի ներկայացուցիչները խմորեղեններ էին բերել ու հյուրասիրում էին երեխաներին, անցորդներին: Իսկ «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը թղթե տորթ էր պատրաստել, որը զվարճացրեց հատկապես հայրենի ոստիկաններին: Տոնը եզրափակվեց հատուկգնդեցիների կողմից կազմակերպված հրավառությամբ, որից հետո քաղաքացիները շարժվեցին դեպի ՀՀՇ վարչության շենք` իրենց զորակցությունը հայտնելու հացադուլավորներին:

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Ավելացլել Է: Crusaderam (04.06.2008)
Դիտումներ: 442 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz