Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

Հատուկ Նշանակություն

Հատուկ Գնդի Հատուկ Նշանակությունը

 

 

Հատուկ Գունդ” երիտասարդական նախաձեռնության անդամները չեն դավաճանում ավանդույթներին և շարունակում են կատարել իրենց “Հատուկ” Նշանակությունը: Հունիսի 6-ին, ուրբաթ օրը, խմբի անդամները միահամուռ այցելեցին Եռաբլուր ու մեծ անակնկալ մատուցեցին այնտեղ գտնվող հացադուլավորներին: Արդեն իսկ հայտնի է, որ հացադուլավորները այնտեղ փոխարինում են միմյանց ամեն 3 օրը մեկ: Նրանք շատ ուրախ էին արդեն բավականին ակտիվ գործունեություն ծավալող “Հատուկ Գունդ” անունը կրող նախաձեռնության երիտասարդ անդամների այցելությանը:

Այստեղ գնդեցիները հացադուլավորներին են հանձնել իրենց ավանդական թևկապ-դրոշակները, ծխախոտ են բաժանել, իրենց այցելությամբ ու կոչերով, որ երիտասարդությունը շարունակում է պայքարել, հաղորդել են նրանց երիտասարդ անսասան ոգու շունչը, իսկ ամենակարևորը, բավականին հետաքրքիր ժամանակ են անցկացրել` արդեն իսկ հայտնի դարձած քաղաքական բնույթ կրող  բանաստեղծություններն արտասանելով:

Սակայն պետք չէ մոռանալ, որ սա գնդեցիների նախաձեռնած ընդամենը հերթական ակցիան էր:

 Հիրավի, շարժման մեծ, կարելի է ասել կարևորագույն ուժերից մեկը հենց երիտասարդությունն է, որն այս պարագայում լիովին արդարացնում է մեծահասակների սպասելիքներն ու հույսերը:

“Հատուկ Գունդ” երիտասարդական նախաձեռնության անդամները մեծ հարգանքով պահում ու չեն դավաճանում  իրենց արդեն ձևավորված գաղափարներին: Իսկ դրանցից մեկն է` աջակցել հացադուլավորներին իրենց ներկայությամբ և թույլ չտալ, որպեսզի նրանք ընկճվեն: Հունիսի 6-ի ակցիան ավելորդ անգամ ապացույց հանդիսացավ, որ նրանք պատվով են կատարում իրենց Հատուկ Նշանակությունը` հայտնվելով ճիշտ ժամանակ, ճիշտ տեղում:

 Մեր այս անմահ ու հաղթական պայքարի հիշարժան,  փառավոր օրերում բազմաթիվ հայորդիներ իրենք իրենց տալիս են նույն հարցը. երբևէ հայերը նույնքան համախմբված ու միահամուռ եղել են արդյոք պատմության ընթացքում: Այս հարցը թերևս բոլորս էլ ինքներս մեզ տվել ենք վերջին ժամանակներում: Գուցե ճիշտ ժամանակն է, որ այդ հարցը տան իրենք իրենց այն ուժերը, որոնց դեմ էլ հենց պայքարի է ելել ժողովուրդը: Եվ, ով գիտի, գուցե գտնեն պատասխանը: Կամ էլ արդեն գտել են, սակայն չեն ցանկանում ականջ դնել աղաղակող բազմության կոչերին ու չեն ցանկանում հասկանալ, որ իրենց ժամանակը սպառվել է:

Այսպիսով` եկել է մեր ժամը, Հաղթանակի ու Ազատության ժամը:
 
 
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Ավելացլել Է: Crusaderam (07.06.2008) | Автор: Լինա
Դիտումներ: 441 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz