Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

Ոխտագնացություն
Ուխտագնացություն
 
 
 
Մայիսի 18-ը հատկանշական օր էր <<Հատուկ Գունդ>> քաղաքացիական երիտասարդական նախաձեռնության անդամների համար: Ոխտագնացություն դեպի Էջմիածին` ի հիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի և ի երախտագիտություն այն փառավոր ու վսեմ գործի, որ արել է ՎԵՀԱՓԱՌԸ իր ժողովրդի համար կենդանության օրոք:
09:30-ին սկիզբը դրվեց Հյուսիսային պողոտայից` քաղաքական զբոսանքերի յուրատեսակ օրրանից, որտեղ հույսն ու հավատը, հայրենիքի հանդեպ սերն ու մարդկային արժանապատվությունը մեկտեղելու ավանդույթ են դարձրել Համաժողովրդական շարժման <<հերոսները>>:
Հատուկ Գնդի անդամները նախ շարժվեցին դատախազության շենքի մոտ` ողջունելու և իրենց զորակցությունը հայտնելու հացադուլավորներին, որոնց թիվն արդեն հասել էր ինի: Այնուհետև Մաշտոցի պողոտայից նրանք ուղևորվեցին դեպի Էջմիածին: Չհասած Հռիփսիմե եկեղեցի` սկսվեց Հատուկ Գնդի անդամների` հոգևոր խորհուրդ ունեցող քայլերթը, որն ուղեկցվում էր նրանց բռունցքներով` դեպ վեր: Եռագույն ժապավեններ ձեռքերին`ի նշան միասնության, սպիտակ շապիկներ` ի նշան խաղաղության. ահա այն տարբերանշանները, որոնցով դժվար չէ ճանաչել Հատուկ գնդի անդամներին:
<< Մարդիկ սկզբում անտարբեր էին, հետո սկսեցին հարցեր տալ, իսկ վերջում անգամ մեզ հետ բռունզք էին բարձրացնում ճանապարհին: Մի պահ կանգ առանք Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, ծաղիկներ դրեցինք ու շարժվեցինք դեպի Մայր տաճար: Մինչև տաճարի մուտքի մոտ քայլել ենք բռունցքները վեր պարզած: Հետո Վազգեն առաջինի գերեզմանաքարին ծաղիկներ դրեցինք, կանգնեցինք շրաջանձև: Անդամներից մեկը մեր հոգու խոսքը բարձրաձայն կարդաց, հետո հարցրեց ` հայր Մերը գիտեք, մենք էլ պատասխանեցինք` հո ալբանացի չենք: >>,- պատմում է Հատուկ գնդի անդամներից մեկը:

Քանի որ <<Հատուկ Գունդ>> քաղաքացիական երիտասարդական նախաձեռնության անդամեների հոգու խռովքը , հիշատակի խոսքը, ինչպես նաև կոչը պարզապես մտքեր չեն, որոնք կարելի է հակիրճ մեկնաբանել, ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

<< Խոսք ի հիշատակ Վազգեն 1-ի …
Մենք`<<Հատուկ Գունդ>> քաղաքացիական երիտասարդական նախաձեռնության անդամներս,լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, այսօր եկել ենք այստեղ` մեր հարգանքի տուրքը մատուցելու հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Վազգեն 1-ինի հիշատակին: Ամենածանր տարիներին նա միշտ եղել է իր ժողովրդի կողքին`պայքարելով անարդարության, ստի, կեղծիքի ու չարի դեմ: Անուրանալի է Վեհափառի դերը Հայաստանի անկախացման ու պետականության ստեղծման, կայացման գործում: Բավական է հիշել, որ հանուն իր ժողովրդի Վազգեն 1-ինը դիմել էր անգամ ամենածայրահեղ քայլին` հացադուլին: Այսօր Հայաստանում կա 100-ից ավել քաղբանտարկյալ և 10-ից ավելի հացադուլավոր:
Համատարած խախտվում են քաղաքացիների անգամ ամենատարրական իրավունքները: Եվ այս ամենի հետ մեկտեղ կաթողիկոսի բարձրագույն գահը զբաղեցնող անձը զարմանալիորեն լռում է: Մենք, հավատարիմ մնալով Հայ առաքելական եկեղեցուն, խորը վրդովմունքով ու ցավով ենք արձանագրում սա:
Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ փոխանակ, համաձայն իրենց կոչմանը և խղճի թելադրանքի, կանգնեն հալածվող ժողովրդի կողքին, լծվել են քոչարյանասերժական ավազակախմբի պաշտպանության գործին: Այնուամենայնիվ, ուրախությամբ պետք է նշենք, որ եկեղոցու 1000-ավոր սպասավորներ սատարում են Համաժողովրդական շարժմանը և պայքարում հանուն ազատ,անկախ,արժանապատիվ Հայաստանի: Մենք սթափության կոչ ենք անում բարձրաստիճան հոգևորականներին և հիշեցնում, որ նրանք կոչված են ծառայելու միմիայն ժողովրդի և եկեղեցու շահերին>>:

Իսկ այնուհետև տերունական աղոթքը միաձայն ասելուց հետո Հատուկ Գնդի անդամները Մայր տաճարում մոմ վառեցին ` մարտի մեկի զոհերի հիշատակին:
Արդեն ուզում էին վերադառնալ, երբ նկատեցին, որ որոշ մարդիկ շարքով կագնում են `վեհափառին դիմավորելու համար: Անգամ լրագրողներ կային: Հատուկ Գնդի անդամները նույնպես շարքով կագնել էին` բռունցքները դրած կրծքներին, որպեսզի դրոշները երևան: Շարունակելով արտահայտել իրենց խաղաղ բողոքը`սպասում էին հայոց այժմյան կաթողիկոսին, որը, սակայն, այդպես էլ չժամանեց: Երիտասարդները որոշել էին, որ երբ վեհափառը գա, բռունցքները բարձրացնելու են վեր, շրջվելով հեռանալու են ժողովրդին մոռացած և իր պարտքը չգիտակցող կաթողիկոսից: Բավականին երկար սպասելուց հետո նրանց մոտեցան ինչ-որ մարդիկ և հայտնեցին, որ կաթողիկոսը չի գալու, ուստի կարող են հեռանալ:
Օրվա առաքելությունն արդեն իսկ կատարված էր, և, իրենց հոգու, հավատքի, սիրո խունկը տարածելով Մայր տաճարի շուրջը, <<Հատուկ Գունդ>> երիտասարդական նախաձեռնության անդամները վերադարձան Երևան:
Օրն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց. նրանք նորից այցելեցին հացադուլավորներին: Տեսնելով հայ երիտասարդների կամքն ու միասնականությունը` հացադուլավորները կարծես ավելի ոգեշնչվեցին և զինվեցին նոր ուժով ու համբերությամբ:
Հատուկ Գունդը շարունակելու է իր պայքարը տարատեսակ ակցիաների ու ծրագրերի միջոցով միայն օրենքի սահմաններում և միայն խաղաղ ճանապարհով:

Մեր հաղթանակը մեր Ձեռքերում է…
 
Կազմեց` Ծով Անհաղթը
Հատուկ Գունդ
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Ավելացլել Է: Արմինե (20.05.2008)
Դիտումներ: 516 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz