Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

Հանրահավաք !
Այսօր համաժողովրդական շարժման հանրահավաքն ավարտվեց երթով, որի ավարտը նախատեսված էր Հյուսիսային պողոտայում, որտեղ եւ 28 օրյա նստացույց են պատրաստվում անել Շարժման մասնակիցները:

Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները Մաշտոցի պողոտա- Գրիգոր Լուսավորիչ- Հանրապետության հրապարակ-Հյուսասային պողոտա երթուղով` ՚Լեւոն-նախագահՙ ՚Սերժիկ հեռացիրՙ վանկարկումներով, երթ իրականացրին:

Երթին միանում էին նաեւ պատահական անցորդներ, որոց ոգեւորում էր երթի հզորությունը: Լուսավորիչ փողոցի ՚Ձկան խանութՙ- Մյասնիկյանի արձան հատվածում երթի մի քանի տասնյակ հազար մասնակիցներն անցան քար լռությամբ` բռունցքները պարզած` ի հիշատակ մարտի 1-ին զոհերի:

Ու մինչ երթի մասնակիցները կհասնեին Հյուսիսային պողոտա, ոստիկանները մեկ հրահանգով մի քանի շարք կազմեցին եւ փակեցին Հյուսիսային պողոտայի մուտքը` Թումանյան փողոցի կողմից: Եվ թեեւ Հյուսիսային պողոտայում այս պահին ոստիկան չկա, ՚Ազատությանՙ հրապարակը շարունակում է շրջափակված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ հրապարակի մեջտեղում կանգնած էր ջրցան մեքենան: Համաժողովրդական շարժման մասնակիցները մինչեւ կեսգիշեր մնացին պողոտայում, նրանցից ոմանք, ովքեր նստացույցի մասնակից են, մնացին պողոտայում գիշերելու:

Կատեգորիա: Հատուկ Գունդ | Ավելացլել Է: Crusaderam (05.07.2008)
Դիտումներ: 391 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz