Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Հատուկ Գունդ

Արդեն 18 տարվա «Ազատ, անկախ Հայաստան»
Ինչպես գիտենք, 1990 թվականի օգոստոսի 23-ը Հայ ժողովրդի պետականության սկզբնավորումն է։ Հենց այդ օրը հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայսստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան, որն այդուհետ ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։
Արդեն տասնութ տարի է, ինչ մենք ունենք անկախություն և պետք է, որ այս հիշարժան օրը բոլորիս համար լիներ տոն, մինչդեռ օրերս անկախության բերկրանքը այնուամենայնիվ խառնվեց բողոքի ակցիային, երթին ի պահանջ Քաղբանտարկյալների ազատության։ Երթին մասնկացում էին թե՛ Հատուկ գունդը, թե՛ երիտասարադական այլ կազմակերպություններ և նախաձեռնություններ։ Իսկ հետո երիտասարդները դիմավորեցին դեռ մի քանի օր առաջ ընդհատակում, այժմ ազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանին, որն, ինչպես գիտենք տասնութ տարի առաջ հնչեցրեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։
Հռչակագիրը կարծես թե մեր երկրի անձնագիրն է, որում առկա յուրաքանչյուր կետ անժխտելի է, սակայն վերջին իրադարձությունները, երկրի հիմքերը խարխլող իշխանական դաշտում առկա վայրիվերումները, խոսքի ազատության, մարդկային տարրական, եթե կուզեք, սահմանադրական իրավունքների դեմ ուղղված պետական օրգանների ոտնձգությունները ակամա հուշում են, որ անկախությունը դարձել է ոչ թե դրոշմ, այլ պիտակ։ Մասնավորապես մեջբերում եմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի երրորդ կետից մի հատված՝ թողնելով առանց մեկնաբանության. «Հայոց պետականության կրողը Հայստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականցնում է անմիջական և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա»։
Հատուկ գունդը, շարունակելով գործել, բացառապես օրենքի սահմաններում և ծառայելով պետության և վերջինիս կրողի՝ ժողովրդի շահերին, հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներին և դատապարտելով երկրում առկա ապօրինությունները, բռնություններն ու հայլուրնման հերհյուրանքները, հայտարարում է, որ իր պայքարը շարունակվելու է մինչև մեր անկախ պետականության վերականգնումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահով երթը դեպի պայծառ, հպարտ և արժանապատիվ ապագա...
Ուստի պայքար, պայքար մինչև վերջ։
Կատեգորիա: Հատուկ Գունդ | Ավելացլել Է: Ալիզե (27.08.2008) | Автор: Ծով Անհաղթ
Դիտումներ: 492 |Գնահատական: 5.0/1 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz