Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Թերթերը Մեր Մասին

Ժամանակ Երևան
«Մեր պայքարն անկասելի է, հաղթանակն՝ անխուսափելի»
 
 

Երեկ «Հատուկ գունդ» երիտասարդական կազմակերպությունը յուրահատուկ բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` «Արդարադատությունը բռնապետերի ձեռքերում է» պաստառով: Պաստառի վրա պատկերված էին ըստ հերթականության` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի դեմքերը: Նրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար իր հրամաններն էր տալիս` սպանել, ծեծել, ձերբակալել: Հովսեփյանի ձեռքում արդարադատության նժարներն են, որի երկու թեւերից էլ արյուն էր կաթկթում: Երիտասարդների կարծիքով մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրամանը տվել է Քոչարյանը: Ակցիան ուղեկցվում էր օճառի պղպջակներ բաց թողնելով, իսկ աղջիկներից մեկը այգու նստարանի վրա խմոր էր հունցում ու գնդերի բաժանում: Մեր հարցին, թե ի՞նչ են ուզում ասել իրենց ակցիայով, նրանք պատասխանեցին. «Խմորի այս մեծ գունդը խորհրդանշում է մարտի 1-ի առիթով թխված գործը, իսկ նրանից պոկած այս փոքր գնդերը առանձին գործեր են: Այս մեկը՝ Սասուն Միքայելյանի գործն է, սա` Մյասնիկ Մալխասյանինը եւ այլն: Իսկ պղպջակներ բաց թողնելով ուզում ենք ասել, որ այդ գործերը օճառի պղպջակների նման պայթում են դատարաններում. «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի, ուրեմն` պայքար, պայքար, մինչեւ վերջ»` եզրափակեցին երիտասարդները:

Նամակներ` դիրքորոշման ակնկալիքով

Երեկ «Հիմա» եւ «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունները նամակներ հանձնեցին կոալիցիոն չորս կուսակցություններին` պահանջելով հրապարակավ իրենց կարծիքն ու դիրքորոշումն արտահայտել Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ քաղաքական հետապնդումների, ապօրինի ազատազրկման, քաղաքացիության մերժման եւ հնարավոր արտաքսման վերաբերյալ: Երիտասարդները խմբերով շարժվեցին նախ դեպի ՀՅԴ կենտրոնական գրասենյակ: Այնուհետեւ եղան ՀՀԿ-ում, որտեղ նամակ ընդունող երիտասարդը, որին խնդրեցին դուրս գալ նամակը ստանալու, մտահոգություն հայտնեց, թե «իհարկե պատրաստ եմ դուրս գալու, բայց կարո՞ղ է ինձ դատեն սրա համար», որին ի պատասխան «Հիմայի» երիտասարդը պատասխանեց. «Դատողները դուք եք, մենք չենք»` նկատի ունենալով իր կուսակիցների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումները:

Իսկ ամենազավեշտալի դեպքը տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցությունում, ուր իրեն ամենակարող համարող պահակախմբի մի հաղթանդամ ներկայացուցիչ` Արթուր անունով, փորձեց ուժով եւ սպառնալիքով երիտասարդներին դուրս հանել մուտքից, որոնք մտել էին ճշտելու, թե ու՞մ եւ ինչպե՞ս պետք է հանձնվի բաց նամակը, սակայն չէին հասցրել անգամ ներկայանալ: Ներկայացուցիչը բառիս բուն իմաստով քայլելով երիտասարդների վրայով` իրեն գցեց ներս եւ սկսեց գոռալով դուրս «հրավիրել» նրանց` կրկնելով, թե «բռջով» ներս մտնել չի կարելի: Ի պատասխան աղջիկներից մեկի հարցին, թե ի՞նչ իրավունքով է իրենց վրա գոռում, ասաց. «Իմ իրավունքները ըստե էնքա՛ն շատ են, որ ըստե մենակ ես իրավունք ունեմ գոռամ ու ինչ կուզեմ կանեմ»: Այնուհետեւ նկատելով, որ իրեն նկարում են` բռնի ուժով ներս քաշեց նկարող երիտասարդին եւ ստիպեց ջնջել նկարածը: Ներկայացուցչի գոռում-գոչյունները «բռջով» ներս մտնելու եւ ընդունարանից «մաքրվելու» մասին տեւեցին մոտ 15 րոպե, որի ընթացքում նրա վարքով անհանգստացած մի քանի ՕԵԿ-ականներ չէին կարողանում խլացնել վերջինիս ձայնը եւ ներկայացնել նամակատարին:

Սակայն որոշ ժամանակ անց ՕԵԿ-ականները հանդարտեցրին կատաղած թիկնապահին, ընդունեցին նամակը եւ միաժամանակ ներողություն խնդրեցին ակցիայի մասնակիցներից: Ահա եւ «Օրինաց երկրի» պատկերացումները օրենքի եւ իրավունքի մասին: Սրանից եզրակացությունը մեկն էր` ՕԵԿ-ն իր արժանի տեղն է զբաղեցրել ԻՇԽԱՆԱԿԱՆ կոալիցիայում:

Նամակ հանձնվեց նաեւ ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակին:

Կատեգորիա: Թերթերը Մեր Մասին | Ավելացլել Է: Crusaderam (07.06.2008)
Դիտումներ: 839 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz