Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Թերթերը Մեր Մասին

A1plus

Մի Աքսորեք Ժիրայր Սեֆիլյանին


Այսօր Գլխավոր դատախազության առաջ ՚թխվեցինՙ 301, 300 եւ 225 հոդվածները: Թխվածք պատրաստողը ոչ թե խոհարար էր, այլ ՚Հատուկ գունդՙ երիտասարդական նախաձեռնության անդամ մի աղջիկ, որը կրում էր դատավորի հագուստ: ՚Փող են տվել, որոշակի մարդկանց համար գործ եմ թխում, կթխեմ, կտեսնենք: Դուք էլ կդատվեք, ինչը ընդունված է մեր երկրումՙ,-խմորով իր պատրաստածը այդ կերպ մեկնաբանեց նա: Իսկ նախաձեռնության անդամների մի մասը այդ ընթացքում սապոնե պղպջակներ էին փչում, օդ թողնում, որ պայթեն, մյուս մասը`՚Մեր հաղթանակը մեր ձեռքերում էՙ, ՚Մի դատի, որ չդատվեսՙ, ՚Արդարությունը բռնապետների ձեռքերում էՙ ցուցապաստառներն էին ծածանում:

՚Հավաքվել ենք Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար: Նա այսօր ամոթաբար նստած է ճաղերի հետեւում, ինչի՞ համար, ինչ-որ մի քանի երույթների համար, որ ոչ մեկն էլ չգիտի, թե ինչու: Հիմքեր չկար: Մի քանի օրից պարոն Սեֆիլյանը ազատվելու է եւ չենք ուզում, որ նրան արտաքսեն: Նա մեծ ուժ է, հզոր մարդ, որ կօգնի մեր շարժմանը եւ կմոտեցնի մեր հաղթանակըՙ,- բողոքի ակցիային իր ներկայությունը պատճառաբանեց ՚Հատուկ գունդՙ երիտասարդական նախաձեռնության անդամ Վահագն Նահապետյանը, իսկ նույն նախաձեռնությունից Լուսինեն էլ նշեց, թե բողոքում են, քանի որ դատավարություններին մասնակցում են եւ ՚ծիծաղելի է, թե ինչ գործեր են թխումՙ:

Երիտասարդները դեռ նոր էին հասցրել դատախազության մայթերից մեկի վրա շարել իրենց թխվածքներից երկուսը, ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ Արմեն Հովակիմյանը( ինչպես ինքը ներկայացավ-խմբ) մոտեցավ նրանց եւ արգելեց. ՚Մաքրեք , ազիզ ջան: Հենց հիմա ու անցեք հաջորդ մայթՙ: Իսկ ինչն էր պատճառը` Արմեն Հովակիմյանը մեկնաբանեց, թե փնթիություն են անում, ինչը ընդունելի չէ:

Ի դեպ, ՚Հատուկ գունդըՙ այսօր կոալիցիայի չորս կուսակցություններին հանձնել էր նամակ, որով պահանջում էին չարտաքսել Ժիրայր Սեֆիլյանին: Նույնը փորձեցին անել նաեւ Գլխավոր դատախազությունում: Գրեթե 1 ժամ սպասեցին, որ ինչ-որ մեկը կիջնի եւ կընդունի այն, սակայն երբ տեսան, որ իջնող չկա, նետեցին Գլխավոր դատախազին ուղղված նամակների տուփի մեջ: ՚Մենք ՚Հատուկ գունդՙ անդամներս առանձնակի դաժանությամբ ու չարամտորեն հայտնում ենք, որ գլխավոր դատախազի կողմից ազգային հերոսների ու ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ՚տաղանդավորՙ կերպով ՚թխածՙ քրեական գործերը դատարաններում նույնքան ՚տաղանդավորՙ մեղադրող կողմի ու ՚օրինապաշտՙ դատավորների շնորհիվ պղպջակների պես պայթում են, ուստի պահանջում ենք անհապաղ ձերբազատվել պետության հիմքերը խաթարող վերոնշյալ պաշտոնյաներից ու առանց ձեւականությունների բանտերը լցնել 2 միլիոն քաղաքացիներովՙ,- գրված էր նամակում:

Նշենք, որ այս ակցիան կազմակերպվել էր ՚Հիմաՙ շարժման հետ համատեղ: ՚Հիմաՙ-ի ներկայացուցիչներից մեկը պատմեց,ո ր միջադեպ է եղել ՕԵԿ-ում` նամակն հանձնելիս: Կուսակցության պահակակետի աշխատողը ոչ միայն կոպտել է, այլեւ , ՚Հիմաՙ -ի ներկայացուցիչների ասելով, խլել իրենց լուսանկարչական ապարատը եւ ջնջել այն լուսանկարները, որոնք արվել են այդտեղ :

Կատեգորիա: Թերթերը Մեր Մասին | Ավելացլել Է: Crusaderam (07.06.2008)
Դիտումներ: 480 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz