Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Թերթերը Մեր Մասին

A1plus
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
 
 
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի` մեկուսարանից ազատ արձակումն այսօր վերածվեց մեծ տոնակատարության:

՚Մենք միասին շարունակելու ենք մեր պայքարը: Մենք ամեն ինչ պետք է անենք, միասին պայքարենք, որ անազատության մեջ բոլոր գտնվողները մեկ րոպե առաջ ազատ արձակվենՙ, - հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Հենց ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկի մոտ Սեֆիլյանի համակիրները նրան ՀՀ քաղաքացիությունն ՚շնորհեցինՙ եւ հանձնեցին անսովոր չափսերի ՀՀ քաղաքացու անձնագիր, որոնք իրենք էին պատրաստել: Սեֆիլյանը ստորագրեց այդ անձնագրի վրա:

Առաջին անգամ ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկի մոտ աղավնիներ երկինք բաց թողնվեցին: Արարողությունը հուզել էր նաեւ քրեակատարողական հիմնարկի աշախատակիցներին: Ի դեպ, նրանք Սեֆիլյանին ազատ արձակեցին խոստացած ժամից մի փոքր շուտ` 9.40-ին սահմաններում:

Ազգային - ազատագրական երգերով եւ ՚Ազատ, անկախ Հայաստանՙ վանկարկումներով հավաքվածները Սեֆիլյանին ուղեկցեցին Եռաբլուր` հացադուլ հայտարարած մարտական ընկերների մոտ:

Իսկ մինչ այդ ՚Ա1+ՙ-ը զրուցեց Ժիրայր Սեֆիլյանի հետ: ՚Այսօր ես շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին հերթին բոլոր այն լրագրողներին, որոնք ի հեճուկս իշխանությունների` կարողացան մեր խոսքը հասցնել ժողովրդին: Անշուշտ, շատ բաններ ունեմ ասելու քաղաքական զարգացումների վերաբերյալ, սակայն այդ մասին կխոսեմ մոտ օրերս ` ասուլիս հրավիրելովՙ, - խոստացավ Սեֆիլյանը:

Սեֆիլյանին ջերմ ընդունելություն էր սպասվում նաեւ Եռաբլուրում: Նա ծանոթացավ հացադուլավորների վիճակին եւ զրուցեց նրանց հետ:

՚Կարծում եմ, որ մեր պայքարը տվել է իր արդյունքը` իշխանափոխությունը մեծ մասամբ կատարված է: Կարծում եմ նաեւ, որ հունիսի 20-ի հանրահավաքը կունենա իր վճռական դերակատարությունըՙ,- ասաց նա եւ իր շուրջ հավաքվածներին խորհուրդ տվեց կոնկրետ ժամկետներ չնշել հաղթանակի համար. ՚Ես չեմ կարծում, որ հունիսի 20-ով խնդիրը կլուծվի: Պայքարը կարող է 2 օր տեւել, կարող է 20 շաբաթ կամ 10 ամիս տեւել: Միեւնույն է` մենք շարունակելու ենք պայքարըՙ:

Իսկ իրեն շրջապատած փոքրիկների համար նա ավելի պատկերավոր նկարագրեց.՚Հրեշը եկել է ու նստել մեր երկրի զարգացման աղբյուրի վրա: Մենք պետք է հեռացնենք այդ հրեշինՙ:

Ինչ վերաբերում է հացադուլն իբրեւ պայքարի միջոց ընտրելուն, ապա Սեֆիլյանն ասաց. ՚Ես կարծում եմ, որ հացադուլը պայքարի լավագույն ձեւը չէ, սակայն եթե մարդիկ կան, ովքեր այս ձեւն են ընտրում եւ գնում նման ծայրահեղ քայլի, ես հարգում եմ նրանց ընտրությունը եւ չի բացառվում, որ ես էլ, չընդունելով պայքարի այս ձեւը, միանամ նրանց: 2 օրից ես բոլոր պայքարողների տրամադրության տակ եմՙ,- ասաց նա

Սեֆիլյանի այցելությունից ոգեւորված` Եռաբլուրի հացադուլավորները ՚Ա1+ՙ-ին ասացին. ՚Մենք Սեֆիլյանի խոսքում որեւէ փոփոխություն չտեսանք: Ինչպիսին կար, այնպիսին մնացել է: Անազատությունը որեւէ կերպ չի ազդել նրա հայացքների վրա: Եթե մենք մտադիր էինք մինչեւ հունիսի 20-ը հացադուլ հայտարարել, ապա հիմա պատրաստ ենք ավելի երկար մնալ այստեղՙ:

Սեֆիլյանին այսօր Եռաբլուրում դիմավորեց նաեւ հաշմանդամ-ազատամարտիկ հրազդանցի Արշավիր Բոզինյանը.՚Մեզ համար իսկապես մեծ ուրախություն է մեր մարտական ընկերոջը մեր կողքին տեսնելը: Հույս ունեմ, որ մեր ուրախ օրերը կշարունակվեն նաեւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելով: Թող իշխանությունները մտածեն, որ իրենց օրերը կարճանում են, իսկ մեր երկարումՙ: Նա այսօր դադարեցրել է երեք օր առաջ սկսած հացադուլը:

Հացադուլավորների հետ զրուցելուց հետո Ժիրայր Սեֆիլյանն այսօր այցելեց նաեւ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ իր մարտական ընկերների շիրիմներին: Եռաբլուրում Սեֆիլյանը հրաժեշտ տվեց բոլորին եւ տուն գնաց, որտեղ նրան սպասում էին երկու որդիները, որոնցից 2- ամյա Վահագնին Սեֆիլյանը չի տեսել մոտ մեկ ու կես տարի:

Ի դեպ, այսօր ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկի մոտ, Եռաբլուրում ներկանները Սեֆիլյանից նաեւ հետաքրրքվեցին, թե արդյոք նա չի պատրաստվում հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ. ՚Եթե Տեր-Պետրոսյանը ժամանակ ունենա, իհարկե, մեծ սիրով կհանդիպեմՙ:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սե‎ֆ‎իլյանը անազատության մեջ անցկացրեց մեկ ու կես տարի անօրինական զենք կրելու մեղադրանքով: Իսկ ՚անօրինականՙ զենքը նրան պարգեւել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` հայրենիքին մատուցած ծառայության համար:

Կատեգորիա: Թերթերը Մեր Մասին | Ավելացլել Է: Crusaderam (10.06.2008)
Դիտումներ: 459 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz