Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Թերթերը Մեր Մասին

Ժամանակ Երևան
Ազատ, Անկախ ՕՊԵՐԱ  !
 
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում, չնայած անբարենպաստ եղանակին, երեկ եւս անցավ ավանդական ռեժիմով: Հավաքվածների ուշադրության կենտրոնում երեկ «Հատուկ գունդ» երիտասարդական շարժման ակտիվիստներն էին:

Նրանք երեկ ցերեկը մայրաքաղաքի կենտրոնից հունիսի 20-ին կայանալիք Համաժողովրդական Շարժման հանրահավաքի մասին իրազեկման երթ էին կազմակերպել, սակայն «Հատուկ գնդի» երիտասարդներին անմիջապես մոտեցել են ոստիկանության աշխատակիցները, պահանջել...թաքցնել եռագույն դրոշները եւ ցուցապաստառները` ցնցող պատճառաբանությամբ, թե` «դրոշը կոչ է եւ երթի նշան»: Երիտասարդները, սակայն, շարունակել են հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանել անցորդներին, այնուհետեւ փորձել են մտնել Ազատության հրապարակ, որտեղ նախատեսել էին ակցիա անցկացնել` «Հանրահավաքին մնացել է 8 օր» նախադասությունը ներկայացնելով հրապարակում, սակայն ոստիկանները փակել էին Ազատության հրապարակը` արգելելով նրանց մուտքը: Այնուհետեւ երիտասարդները շարժվեցին Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոցների հատված, որտեղ սկսեցին վանկարկել` «Ազատ, անկախ օպերա»: Քիչ անց նրանց միացան «Հյուսիսայինում» հավաքվածները: Իսկ ժամը 20-ից հետո «քաղաքական զբոսանքի» մասնակիցները եւ «Հատուկ գունդ» երիտասարդական շարժման ակտիվիստները` «Ազատություն» վանկարկելով եւ ոստիկանության արգելած ցուցապաստառներով երթով շարժվեցին դեպի ՀՀՇ գրասենյակ:

Կատեգորիա: Թերթերը Մեր Մասին | Ավելացլել Է: Crusaderam (13.06.2008)
Դիտումներ: 524 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz