Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Թերթերը Մեր Մասին

«Մտնելու ենք»: «Հաղթելու ենք»
 «Մտնելու ենք»: «Հաղթելու ենք»
 
Երեկ Հյուսիսային պողոտայում ցնծություն էր... ՀՀՇ վարչության անդամներ` Դավիթ Առաքելյանը, Մասիս Այվազյանը եւ Միսակ Հովակիմյանն ու Ավետիք Ներսիսյանը «Հյուսիսային» եկան:

«Քաղաքական զբոսանքի» մասնակիցները մի քանի րոպե շարունակ ծափահարում եւ «Հաղթանակ», «Ազատություն», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն` նախագահ» էին վանկարկում, շնորհավորում արդեն ազատության մեջ գտնվողներին` շամպայնով: Մասիս Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովրդի այս ուժն ու կամքը զգում էին, երբ անազատության մեջ էին, զգում էին պայքարի ոգին: Հարցին, թե Համաժողովրդական Շարժման ապագան ինչպե՞ս է տեսնում, Մ.Այվազյանը պատասխանեց` «Փայլուն...»:

Երեկ «Հյուսիսայինում» էին նաեւ «Հատուկ գունդ» երիտասարդական շարժման ակտիվիստները, ովքեր դարձյալ իրենց դրոշներով եւ «Հունիսի 20-ին հանրահավաք, Ազատության հրապարակ. Մենք վերադառնում ենք» ցուցապաստառով ակցիան անցկացրին: «Հատուկ գնդից» յուրաքանչյուրը` «Մնացել է 7 օր» տառերն էր խորհրդանշում: Երիտասարդները շարքով կանգնեցին Ազատության հրապարակի դիմացի մայթին` Հյուսիսային պողոտայի կողմից եւ սկսեցին վանկարկել` «Ազատ, անկախ օպերա», «Մտնելու ենք», «Հաղթելու ենք», «Լեւոն` նախագահ», «Սերժիկ, հեռացիր»: Ոստիկանության աշխատակիցները տեսնելով երիտասարդներին` նախ անմիջապես փակեցին Ազատության հրապարակի մուտքը, թեեւ «Հատուկ գնդեցիները» մտադրություն չունեին մտնել Ազատության հրապարակ: Երիտասարդներին միացան «քաղաքական զբոսանքի» մասնակիցները եւ ուժգնացան` «Լեւոն` նախագահ», «Սերժիկ, հեռացիր», «Հաղթելու ենք» վանկարկումները, որոնց ազդանշաններով միանում էին նաեւ Թումանյան փողոցով անցնող վարորդները: Սա էլ նկատելով` ոստիկանները արդեն հայտնվեցին Հյուսիսային պողոտայի մայթում, իսկ հավաքվածները շարունակեցին ավելի ուժգին վանկարկել` «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան»: Ոստիկաններին մի քանի րոպե լարված պահելուց հետո հավաքվածները «Հյուսիսայինից» երթով շարժվեցին դեպի ՀՀՇ:

Կատեգորիա: Թերթերը Մեր Մասին | Ավելացլել Է: Crusaderam (16.06.2008)
Դիտումներ: 463 |Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz