Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

В категории материалов: 59
Ցուցադրված Նյութեր: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 6 »

Сортировать по: Ամսաթիվ · Վերնագիր · Վարկանիշ · Մեկնաբանում · Դիտում
Օգոստոսի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրան ուղեկցող` Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերին և քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոյին: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Վրաստանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի վրա դրա ազդեցության, ինչպես նաև սառեցված հակամարտությունների հնարավոր լուծումների վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների, նրանց դատավարությունների հետ կապված խնդիրներ: Այս մասին ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:
Ընդհանուր | Դիտում: 469 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 25.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

"Никто не может поспорить с тем, что войну на Кавказе развязала Грузия, и сделала она это с целью ликвидации Республики Южная Осетия", - заявил в интервью агентству "А1+" первый президент Армении Левон Тер-Петросян. Он подчеркнул, что война вначале была грузино-осетинской, и лишь потом она превратилась в российско-грузинскую. По его словам, никто не может оспорить также тот факт, что "Россия своим решительным вмешательством спасла югоосетинский народ от геноцида".

"Если бы помощь России запоздала хотя бы на 6 часов, сегодня бы Южной Осетии не существовало", - отметил он. Комментируя утверждения о том, что ответ России был несоразмерно жестким, Тер-Петросян подчеркнул, что не знает в истории случая, когда ответ сверхдержав был бы соразмерен совершенному против них посягательству. "Главное, как я сказал, в том, что Россия, независимо от соразмерности или несоразмерности своего ответа, предотвратила геноцид, угрожавший югоосетинскому народу", - отметил он. Тер-Петросян назвал безосновательными утверждения о том, что президент Грузии Михаил Саакашвили не мог инициировать войну, не получив на то согласия Соединенных Штатов. "Я исключаю возможность того, что такая серьезная страна как Соединенные Штаты Америки подтолкнули бы кого-нибудь на подобную авантюру. Другое дело, что президент Саакашвили мог ошибочно воспринять или расценить некоторые, полученные от Запада дружественные сигналы. Расчет правительства Грузии, по-моему, был, в первую очередь, основан на факторе внезапности, а во-вторых - на необоснованной надежде на то, что дружественные страны, будучи поставлены перед фактом, окажут ему определенную международную поддержку. Таким образом, мы имеем дело с типичным и познавательным примером того, как "желаемое принимается за действительность", - отметил он.

Первый президент Армении также отметил, что целью Грузии являлось не уничтожение югоосетинского народа, а его перемещение, что невозможно было бы сделать в условиях закрытости Рокского тоннеля. "Саакашвили не мог не осознавать, что международная общественность не простила бы ему истребление народа, тогда как к перемещению могли бы отнестись более или менее терпимо, как это произошло в случае с сербами Краины в 1995 году", - считает он.

Подводя итоги войны, Тер-Петросян отметил, что она нанесла тяжелый ущерб югоосетинскому народу и российским миротворцам, однако главной жертвой этой войны стала сама Грузия, которая заплатила за нее не только многочисленными человеческими жизнями, но и потеряла грузинонаселенные островки (анклавы) Южной Осетии и Абхазии и получила десятки тысяч новых беженцев. "Я не сомневаюсь, что в ближайшем будущем никто иной, как грузинский народ потребует ответа у своего правительства. Я с искренней болью воспринимаю национальное бедствие, постигшее братский грузинский народ и желаю ему по-возможности побыстрее восстановить свое достоинство и уверенность. Это пожелание настолько искренне в человеческом смысле, насколько же бесспорно с политической точки зрения, поскольку стабильность Грузии, ее мощь и процветание полностью соответствует интересам Армении", - заявил Левон Тер-Петросян.

Ընդհանուր | Դիտում: 475 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ասում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Հարավային Օսեթիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին նվիրված հարցազրույց է տվել «Ա1+»-ին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Պարոն նախագահ, կարծես թե ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը:

- Չեմ կարող չհամաձայնել ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում. պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն վերածվեց ռուս-վրացականի:

- Այսինքն` դուք ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստանն էր, եւ Ռուսաստանը հարկադրաբա՞ր ներքաշվեց պատերազմի մեջ:

- Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաստերը: Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի հանրապետությունը: Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն իր վճռական միջամտությամբ հարավօսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից: Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա:

- Շատերը, ընդունելով հանդերձ Ռուսաստանի միջամտության հիմնավորվածությունը, միաժամանակ պնդում են, որ նրա պատասխանը համարժեք չէր:

- Պատմության մեջ ես չգիտեմ դեպք, երբ հզորների պատասխանը համարժեք է եղել իրենց դեմ կատարված որեւէ ոտնձգության: Կարեւորը, ինչպես ասացի, այն է, որ Ռուսաստանը, անկախ նրա պատասխանի համարժեք լինելու կամ չլինելու պարագայից, կանխեց հարավօսեթական ժողովրդին սպառնացող ցեղասպանությունը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, թե իբր Սահակաշվիլին չէր կարող նախաձեռնել պատերազմը՝ առանց ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների հավանությունը:

- Այդ պնդումները ես համարում եմ անհիմն եւ անհավատալի, քանի որ բացառված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման լուրջ պետությունը որեւէ մեկին դրդեր այդպիսի արկածախնդրության: Այլ բան է, որ նախագահ Սահակաշվիլին կարող էր սխալ ընկալել կամ մեկնաբանել Արեւմուտքից ստացած որոշ բարեկամական ժեստեր:

- Այդ դեպքում ինչի՞ վրա էր հիմնված Սահակաշվիլիի հաշվարկը: Մի՞թե նա չէր կարող կանխատեսել իր քայլի հետեւանքները, մասնավորապես` ՌԴ-ի հակազդեցությունը:

- Վրաստանի կառավարության հաշվարկը, իմ կարծիքով, հիմնված էր նախեւառաջ հանկարծակիության գործոնի, եւ երկրորդ՝ բարեկամ երկրներին փաստի առջեւ կանգնեցնելու միջոցով հնարավոր միջազգային աջակցություն ստանալու չերաշխավորված ակնկալիքի վրա: Ըստ այդմ, մենք գործ ունենք «ցանկալին իրականություն ընկալելու» (wishful thinking) տիպական եւ ուսանելի օրինակի հետ:

- Եթե, ինչպես դուք նշեցիք, Վրաստանը հույսը դրել էր հանկարծակիության գործոնի վրա, ապա ինչո՞ւ նա չփորձեց, դեսանտ իջեցնելով, փակել Ռոքի թունելը եւ դրանով խափանել ռուսական ուժերի առաջխաղացումը:

- Վրաստանի մտադրությունը ոչ թե հարավօսեթական ժողովրդի բնաջնջումն էր, այլ նրա տեղահանումը, ինչն անհնար էր իրականացնել առանց այդ թունելը բաց պահելու: Սահակաշվիլին չէր կարող չգիտակցել, որ բնաջնջումը չէր ներվի համաշխարհային հանրության կողմից, մինչդեռ տեղահանումը կարող էր այս կամ այն կերպ հանդուրժվել, ինչպես 1995 թվականին հանդուրժվեց Կրաինայի սերբերի պարագայում:

- Կարո՞ղ եք համառոտակի ամփոփել պատերազմի հիմնական արդյունքները:

- Վրաստանի կողմից սանձազերծված պատերազմը ծանր կորուստներ պատճառեց հարավօսեթական ժողովրդին եւ ռուս խաղաղարարներին, բայց այդ պատերազմի գլխավոր զոհը դարձավ ինքը` Վրաստանը, որը բացի իր վճարած բազմահազար մարդկային կյանքերից, կորցրեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի վրացաբնակ կղզյակները (անկլավները) եւ ստացավ տասնյակհազարավոր նոր գաղթականներ: Չեմ կասկածում, որ մոտ ապագայում ոչ այլ ոք, քան վրաց ժողովուրդն է, որ այդ ամենի համար հաշիվ է պահանջելու սեփական կառավարությունից: Ես անկեղծ ցավով եմ արձանագրում եղբայրական վրաց ժողովրդին բաժին ընկած ազգային աղետը եւ նրան մաղթում հնարավորինս արագ վերագտնել իր արժանապատվությունն ու ինքնավստահությունը: Այդ մաղթանքը որքան անկեղծ է մարդկային առումով, նույնքան աներկբա է քաղաքական տեսակետից, քանի որ Վրաստանի կայունությունը, հզորությունը եւ բարգավաճումը միանգամայն համապատասխանում են ՀՀ-ի շահերին:

- Ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի միջնորդական առաքելությունը ռուս-վրացական հակամարտության կարգավորման գործում:

- Դա միանգամայն ժամանակին նախաձեռնված եւ արդյունավետ առաքելություն էր, ինչը, անշուշտ, հեշտացվեց ռուսական կողմի պատրաստակամության եւ վրացական կողմի այլընտրանք չունենալու պատճառով: Սարկոզիի դերակատարությունը կարեւորվում է մանավանդ այն առումով, որ նա ներկայացնում էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Եվրոպական Միության դիրքորոշումը:

- Իսկ ինչպե՞ս այդ համատեքստում կմեկնաբանեք Եվրամիության որոշ երկրների՝ Լեհաստանի, Բալթյան հանրապետությունների, ինչպես նաեւ Ուկրաինայի ղեկավարների միանշանակ աջակցությունը Վրաստանին:

- Թբիլիսիում տեղի ունեցած համերաշխության այդ ցույցը, իհարկե, հուզիչ արարողություն էր, բայց դրան պետք է վերագրել ավելի շուտ բարոյական, քան քաղաքական նշանակություն:

- Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ ռուս-վրացական զինված հակամարտությունը գլոբալ քաղաքականության տեսակետից:

- Հակառակ ռուս-վրացական պատերազմի առաջացրած լայն միջազգային արձագանքին, ակնհայտ է, որ այն ունենալու է զուտ տեղական կամ տարածաշրջանային նշանակություն եւ, ըստ էության, չի ազդելու գերտերությունների ռազմավարական բնույթի ներկա հարաբերությունների վրա: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալվող կոշտ հակառուսական ռիտորիկան բացատրվում է նախընտրական կոնյունկտուրայով, ուստի հիմքեր չկան դա երկարաժամկետ գործոն դիտելու: Հարավային Օսեթիան այն կիզակետը չէ, որ սառը պատերազմի վերակենդանացման ազդակ ծառայի:

- Վրաց-օսեթական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ մյուս չլուծված էթնիկական հակամարտությունների վրա:

- Անտարակույս: Սակայն, ցավոք սրտի, ոչ թե այդ խնդիրների կարգավորման հեշտացման, այլ բարդացման ու երկարաձգման առումով: Պատերազմը մեկ անգամ եւս վերհանեց միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման նկատմամբ գերտերությունների դրսեւորած հակասական մոտեցումը: Մինչեւ աշխարհը չհրաժարվի այս հարցում երկակի ստանդարտների կիրառման պրակտիկայից կամ չգտնի նշված սկզբունքների ներդաշնակեցման բանալին, անհնար է պատկերացնել ազգամիջյան հակամարտությունների արագ լուծումը:

- Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը Հայաստանի վրա:

- Պատերազմը ամենայն ակնհայտությամբ ցույց տվեց, թե որքա՛ն փխրուն եւ խոցելի է Հայաստանի տնտեսությունը: Հարեւան երկրում ընդամենը մի քանի օր տեւած ռազմական գործողություններն անմիջապես խախտեցին Հայաստանի բեռնափոխադրումների կանոնավորությունը եւ որոշակի խուճապ առաջացրին ներքին շուկայում, մասնավորապես` գազի եւ նավթամթերքների մատակարարման բնագավառում: Փոթիի նավահանգստի գործունեության թեկուզ ժամանակավոր խափանումն ու Անդրկովկասյան երկաթուղու կամուրջներից մեկի պայթեցումն սպառնում են ավելի եւս բարդացնել իրավիճակը: Սա պետք է Հայաստանի իշխանություններին ստիպի լրջորեն գնահատել այս դառն իրողությունը եւ համապատասխան եզրակացություններ անել նրանից:

- Ձեր կարծիքով, Հայաստանի կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքեր պատերազմին եւ ի՞նչ քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակում:

- Եթե դուք նկատի ունեք պաշտոնական կամ դիվանագիտական արձագանքը, ապա դրական չեզոքությունը, թերեւս, այն առավելագույնն էր, որ Հայաստանի կառավարությունը կարող էր դրսեւորել երկու բարեկամ պետությունների միջեւ ծագած ռազմական հակամարտության նկատմամբ: Այս առումով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից դժգոհելու հիմքեր չկան: Իսկ գործնականում Հայաստանի կառավարության կողմից պետք է արվեն եւ մասամբ արվում են իրավիճակից բխող որոշ քայլեր՝ մարդասիրական օգնության ցուցաբերում թե՛ օսեթական, թե՛ վրացական կողմերին, կանոնավոր բեռնափոխադրումների իրականացում ավտոշարասյուների միջոցով, մասնակցություն Փոթիի նավահանգստի վերագործարկման եւ Կասպիի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին եւ այլն: Սակայն «համապատասխան եզրակացություններ» ասելով` նույնիսկ այս ամենը չէ, որ ես նկատի ունեի, այլ շատ ավելի էական պահեր, մասնավորապես՝ պատերազմից քաղելիք մեր դասերը:

- Ի՞նչ դասերի մասին է խոսքը:

- Առաջին` Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը եւ նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարեւանից: Դա պետք է նրանց ստիպի իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Երկրորդ` արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետեւ դրա ամենահավանական հետեւանքը ազգային աղետն է: Փոքր պետություններն այդպիսի սխալներ գործելու իրավունք չունեն: Նման շռայլություն թույլատրված է միայն աշխարհի հզորներին, քանի որ նրանց սխալներից սովորաբար տուժում են ոչ թե իրենք, այլ միեւնույն է՝ փոքրերը: Եւ երրորդ` փոքր պետությունները պետք է մեկանգամընդմիշտ հրաժարվեն երրորդ ուժի ապավինելու կործանարար քաղաքականությունից եւ փորձեն իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով ու կարողություններով՝ չխախտելով միջազգային իրավունքի ընդունված կանոնները եւ ժողովուրդների համակեցության նորմերը:

Ընդհանուր | Դիտում: 476 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

2008թ. օգոստոսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղարը:

Ընդհանուր | Դիտում: 431 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես հայտնի է, ամեն կատակ ունի լրջության տարր, կամ ինչպես Միխայիլ Զադորնովն է ասում` ամեն կատակ ունի կատակի բաժին: Օգոստոսի 14-ին Իրավունք դե ֆակտո ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փորձել է կատակել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ընդհանուր | Դիտում: 504 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 14-ին Հայացք ակումբի հյուր, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին լրագրողները ասել են, որ իր ասուլիսից քիչ առաջ, մեկ այլ ակումբում, Գալուստ Սահակյանը խոսելով վրաց-ռուսական պատերազմի ժամանակ Պեկինից Սերժ Սարգսյանի Հայաստան չվերադառնալու մասին, ասել է, թե Հայաստանի վրա հարձակում տեղի չէր ունեցել, որ լիներ Սերժ Սարգսյանի վերադարձի անհրաժեշտություն:
Ընդհանուր | Դիտում: 490 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հայ Ազգային կոնգրեսը օգոստոսի 14-ին հրապարակել է հայտարարություն, որ վերաբերում է կոնգրեսին քաղաքացիների անդամությանը: Ըստ այդմ, կոնգրեսը հայտարարում է, որ անդամակցել կարող է յուրաքանչյուր քաղաքացի, երեք ճանապարհով: Առաջինը կոնգրեսի անդամ որեւէ կուսակցության անդամ դառնալու ճանապարհն է, երկրորդը կոնգրեսին միացած որեւէ Հասարակական կազմակերպության անդամ դառնալու ճանապարահն է, իսկ երրորդը անհատական ճանապարհը: Անհատական ճանապարհով Հայ Ազգային կոնգրեսին անդամակցել հնարավոր է կոնգրեսի տարածքային գրասենյակների եւ լիւազոր ներկայացուցիչների միջոցով: Սակայն առայժմ անհատական անդամակցություն հնարավոր է միայն կենտրոնական գրասենյակում` Կորյունի 19 հասցեով: Լիազոր ներկայացուցիչների եւ տարածքային գրասենյակների մասին կոնգրեսը կհայտարարի լրացուցիչ: Անդամակցությունը սկսում է օգոստոսի 18-ից:

Ինբչպես օգոստոսի 14-ին Հայացք ակումբում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, Հայ Ազգային կոնգրեսի անդամակցություն հնարավոր է նաեւ Հյուսիսային պողոտայում:

Ընդհանուր | Դիտում: 435 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների արտասահմանյան այցերը, ինչպես նաեւ այդ այցերի մասին արտերկրի մամուլի թափանցիկ եւ բաց հրապարակումները վկայում են, որ շարժումը ձեռք է բերում միջազգային լուրջ ճանաչում: Այդ տեսակետը Հայացք ակումբում օգոստոսի 14-ին հայտնել է ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Լրագրողները նրան մասնաորապես հարցրել են, թե ինչ արդյունք է եղել նրա մոսկովյան այցից հետո, որ տեղի էր ունեցել օրերս: Լեւոն Զուրաբյանն ասել է, թե Մոսկվայում հստակ պայմանավորվածություն է եղել չհրապարակել թե այն անձանց, ում հետ ինքը հանդիպել է, եւ թե այն բովանդակությունը, որ եղել է հանդիպումների ընթացքում, այդ իսկ պատճառով ինքը հարգում է այդ պայմանավորվածությունները եւ չի բացահայտում մոսկովյան այցի մանրամասներ:

Ընդհանուր | Դիտում: 443 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել օգոստոսի 13-ին Մատենադարանում հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը: Սակայն հանրահավաքը տեղի չունեցավ, քանի որ ընդդիմությունն անհնար համարեց սեղմ ժամկետում լուծել հանրահավաքի կազմակերպական խնդիրները: Իսկ ահա օգոստոսի 13-ից անմիջապես առաջ եւ անմիջապես հետո բոլոր օրերի հանրահավաքների հայտերը մերժվել են, եւ կրկին այն հայտնի պատճառաբանությամբ, թե ըստ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ տվյալի, այդ հանրահավաքներին սպասվում են անկարգություններ:

Ընդդիմության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը լրագրողներին խորհուրդ է տվել գնալ ԱԱԾ եւ հարցնել, թե ինչու ասենք բոլոր օրերին ԱԱԾ-ն հանրահավաքների վտանգ տեսնում է, իսկ ահա օգոստոսի 13-ին տարօրինակորեն չի տեսել որեւէ վտանգ: Ինքը Լեւոն Զուրաբյանը հակված է հավատալ վարկածին, թե քանի որ ԱԱԾ-ն ընդդիմության հայտերի վերաբերյալ իր եզրակացությունը քաղաքապետարանին ներկայացնում է փաթեթով, այդ փաթեթի մեջ ուղղակի բաց են թողել, մոռացել են օգոստոսի 13-ը:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, թե հանրապետության բնակչությունը հանրահավաքների մասին արդեն տեղեկանում է իշխանության գործողությունից, մասնավորապես այն բանից, որ հանրահավաքների օրերին փակվում են մարզային երթուղիները, որոնք կապ են հաստատում Երեւանի հետ: Երբ այդ երթուղիները փակվում են եւ չի լինում Երեւան եկող տրանսպորտ, ապա մարզերի բնակիչները իմանում են, որ Երեւանում այդ օրը հանրահավաք կա, ասում է Լեւոն Զուրաբյանը, նկատելով, թե դա արդեն գիտական ապացույց է: Նա նշում է, որ օրինակ նույն կերպ օգոստոսի 13-ին փակվել են երթուղիները, թեեւ ընդդիմությունը չէր անցկացնում հանրահավաքը, որը սակայն արտոնված էր: Դա, ըստ Լեւոն Զուրաբյանի, վկայում է իշխանության վախի, սարսափի մասին:

Նա հայտարարել է նաեւ, որ ամեն օր դիմում են քաղաքապետարան հանրահավաքների մասին, եւ չնայած անընդհատ մերժվում են, սակայն շարունակելու են իրենց այդ մարտավարությունը, քանի որ նախ համոզված են, որ այս ռեժիմի դեմ պայքարում պետք է պատրաստ լինել բոլոր հնարավորություններն օգտագործելուն, եւ նաեւ ցանկանում են միջազգային հանրությանը, մասնավորապես Եվրախորհրդին ցույց տալ, որ շարունակվում է ոտնահարվել հանրահավաք անցկացնելու մարդկանց իրավունքը:

Ընդհանուր | Դիտում: 449 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

2008 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 12 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Դատարան է ուղարկվել 84 քրեական գործ՝ 97 անձի վերաբերյալ, որոնցից 67-ով՝ 77 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մնացած քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է:

Ընդհանուր | Դիտում: 418 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz