Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

В категории материалов: 59
Ցուցադրված Նյութեր: 41-50
Էջեր: « 1 2 3 4 5 6 »

Сортировать по: Ամսաթիվ · Վերնագիր · Վարկանիշ · Մեկնաբանում · Դիտում
Հայաստանի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում օրենքը չի գործում, արդարադատություն գոյություն չունի: Այդ մասին հայտարարել եմ փետրվարի 22-ի Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում, հայտարարում եմ այսօր, երբ ինձ առաջադրված ապօրինի ու անհեթեթ մեղադրանքների ծավալը փոփոխվել է:
Ի սկզբանե ակնհայտ էր (նույնիսկ էշի համար), որ ես և եղբայրս զոհեր ենք և ոչ երբեք հանցագործներ:

Բայց քանի որ ինձ ֆիզիկապես վերացնելու հրահանգը տրված էր երկրի քաղաքական ղեկավարության կողմից, ինչը ինձ համար անհայտ պատճառներով նրանց չհաջողվեց իրականացնել (ամենահավանականը` Աստված ինձ պահեց), Ջհանգիրյանը պետք է ներկայացվեր առնվազն որպես հանցագործ և մեկուսացվեր, իսկ թե կոնկրետ ինչ մեղադրանքներով, որ հոդվածներով, դա արդեն պատվիրատուի համար էական չէր: Կարևորը, որ Ջհագիրյանի մեկուսացումը լիներ երկարաժամկետ, ինչը նրանց առայժմ հաջողվում է:

Սակայն նրանք սխալվում են մի հարցում, լավ չեն ճանաչում Ջհանգիրյանին (վստահ եմ նաև մնացած մեր քաղաքական պատանդներին):
Ինչ հոդվածով էլ ինձ փորձեն մեղադրել, ինչքան էլ մնամ ապօրինի անազատության մեջ, ես չեմ ընկրկելու ոչ մի ուժի առաջ: Չկա ոչ մի այդպիսի ուժ, որ կկոտրի իմ կամքը, կստիպի փոխել իմ կարծիքը:

Ես չեմ էլ կասկածում, որ թե ես, թե բոլոր քաղաքական հայացքների համար բռնադատվածները գործող իրավական համակարգում արդարություն և արդարադատություն չենք գտնելու:

Ընդհանուր | Դիտում: 467 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 1.0/1 | Մեկնաբանություններ (0)

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսին սատարելու մասին: «Մենք` Համաժողովրդական շարժման արդյունքում սեփական երկրին տեր կանգնելու մեծ վճռականությամբ լցված երիտասարդներս, հայտարարում ենք, որ օրինականության և Սահմանադրության պարբերական ու լկտի խախտումների արդյունքում ստեղծված այս անընդունելի վիճակից մեր պետությունը դուրս հանելու միակ ելքը տեսնում ենք Համաժողովրդական շարժման բռնած ճիշտ և հետևողական պայքարի մեջ: Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետությունում բեկումնային բարեփոխումների անցկացման, այդ գործում երիտասարդների դերի բարձրացման անհրաժեշտությամբ և երիտասարդ ուժերին առանցքային դերակատարություն տալու Համաժողովրդական շարժման առաջնորդների հաստատակամությամբ` հայտարարում ենք, որ սատարում ենք Հայ ազգային կոնգրեսին` համարելով այն Համաժողովրդական շարժման էվոլյուցիոն և հաղթական հանգուցակետ, և միանում ենք այդ կառույցին` պայքարի այս վերջին փուլը հաղթանակի հասցնելու և արժանապատիվ և ազատ Հայաստան կերտելու համար», ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:
Ընդհանուր | Դիտում: 552 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գերդաստանը հանդես է եկել բաց նամակով, որում ասվում է. «ՀՀ Աժ պատգամավոր, Ղարաբաղի պատերազմի վետերան Մյասնիկ Մալխասյանը արդեն 6 ամիս է գտնվում է անազատության մեջ: 2008թ. նախագահի ընտրության ժամանակ աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ազատամարտիկին ձերբակալել են ս/թ մարտի 2-ին եւ մեղադրել ՀՀ քրդատօրի 225/3 եւ 300/1 հոդվածներով: ՀՀ գլխավոր դատախազությունն ամեն գնով փորձում է Մյասնիկ Մալխասյանին մեկուսացնել իր ընտրողներից, հասարակության լայն զանգվածների վրա ունեցած նրա ազդեցությունը կասեցնելու նպատակով:
Գաղափարական հակառակորդին վերացնելու նկատառումով Սերժ Սարգսյանի կառավարությունը չի խորշում անգամ ամենաեղկելի ու ստոր միջոցներ կիրառելու գայթակղությունից եւ, ըստ երեւույթին, բռնել է քաղբանտարկյալներին ֆիզիկապես ոչնչացնելու ճանապարհը: Ինչպես արդեն հայտնի է, Արցախի հերոսամարտի այն մասնակիցներին, ովքեր կանգնել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, Սերժ Սարգսյանը հետեւողականորեն ենթարկում է բանտերում կեղեքվելու եւ առանց այդ էլ ռազմի դաշտերում քայքայած նրանց առողջությունը վերջնականապես քայքայելու պատժամիջոցի: Բանտախցում գնտվելու 6 ամիսների ընթացքում Մյասնիկ Մալխասյանի առողջությունը վատթարացել է եւ նա հայտնվել է կրիտիկական վիճակում: Ազատամարտիկը տառապում է Շաքարային դիաբետ հիվանդությամբ, որը սրվել է բանտային պայմաններում եւ այժմ Մյասնիկ Մալխասյանը լաբորատոր հետազոտության եւ ստացիոնար բուժօգնության կարիք ունի: Մարդու իրավունքների Եվրոպական կովենցիան անազատության մեջ գտնվող մարդուն պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու եւ նախաքննության ընթացքում գտնվող վատառողջ եւ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող կալանավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց այլ միջոցով չփոխարինելու հանգամանքը գնահատում է որպես կտտանք եւ խոշտանգում:
Ընդհանուր | Դիտում: 473 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժումը սեպտեմբերի 5–ի հանրահավաքից 20 օր առաջ իրազեկում կներկայացնի քաղաքապետարան՝ սեպտեմբերյան հանրահավաքը Ազատության հրապարակում, ինչպես նաև՝ Մատենադարանի տարածքում անցկացնելու համար։

Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարել է Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով Tert.am–ի հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունն արդեն իրազեկում ներկայացրել է քաղաքապետան և ի՞նչ պատասխան է ստացել։

Ընդդիմության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը քաղաքապետարան է ներկայացրել մի շարք իրազեկումներ՝ օգոստոսի տարբեր օրերին հանրահավաքներ անցկացնելու համար, որոնք բոլորը մերժվել են։ Քաղաքապետարանը արտոնել էր ընդդիմության միայն օգոստոսի 13–ի, այսինքն՝ երեկվա հանրահավաքը, ինչը սակայն չի կայացել։ «Մենք դա ծաղր ենք համարում։ Ընդամենը մեկ օր առաջ ենք պատասխանը ստացել, որ հանրահավաքն արտոնվել է, և, բնականաբար, մեկ օրում չէինք կարող հասցնել պատրաստվել», նշել է Լևոն Զուրաբյանը։

Ընդհանուր | Դիտում: 411 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 15.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Լևոն Տեր -  Պետրոսյանի ելույթը 01,08,2008

Սիրելի հայրենակիցներ,

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ նպատակների իրագործումը նախ եւ առաջ պահանջում է ամենայն անաչառությամբ գնահատել Հայաստանի ներկա մտահոգիչ քաղաքական իրավիճակը եւ փորձել նախանշել այն հաղթահարելու իրատեսական ուղիները, ցանկացած հանգուցալուծման ելակետ ընդունելով երկրին ու ժողովրդին չվնասելու սկզբունքը:
Ընդհանուր | Դիտում: 372 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 04.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հայ Ազգային Կոնգրես - Փաստաթուղթ

Նկատի ունենալով, որ Հայաստանի Համաժողովրդական շարժումը, ձեւավորված լինելով որպես նախընտրական միավորում, ավարտել է իր անմիջական դերակա­տարությունը,

Մեկնելով այն իրողությունից, որ իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, եւ որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ,

Հաշվի առնելով, որ ետընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մտահոգիչ մարտահրավերների առջեւ,
Ընդհանուր | Դիտում: 398 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 04.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

«Այսօր, ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցում էին ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել մի քանի քաղաքացի: Վարձու այս քրեականների հարձակման ողջ ընթացքում դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ոստիկանությունն իրեն պահել է դիտողի դերում` չձեռնարկելով որևէ համարժեք քայլ, ավելին` հովանավորել է նրանց և, ըստ ականատեսների, միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են նկարահանել այդ ամենը:
Ընդհանուր | Դիտում: 372 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 02.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Երթ
 
 
Այսօր  ուղիղ 20:00 սկսվեց երթը ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի, սակայն հենց սկզբից ոստիկանները խոչընդոտեցին այդ երթի կատարամանը, ամեն ձև փորձում էին փակել մարդկանց երթը դեպի նախագահի նստավայր, հենց Թումանյան - Մաշտոց խաչմերուկից ոստիկանները փակեցին ճանապարհը, և երթի մասնակիցները որոշեցին հասնել Սարյան փողոց և այնտեղից մտնել Բաղրամյան, սակայն ոստիկանները այստեղ սրամտություն արեցին, վազեցին և Բաղրամյանից մտան Սարյան, որպեսզի փակեն ժողովրդի ճանապարհը:
Ընդհանուր | Դիտում: 488 | Հեղինակ: CrusaderAM | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 02.07.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

՚Լեւոն նախագահՙ, ՚Սերժիկ, հեռացիրՙ վանկարկումներով, այսօր ՀՀ տարբեր մարզերից Գյումրի ժամանած քաղաքացիները դիմավորեցին ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին:

՚Մենք չենք եկել ձեզ ոգեւորելու, մենք չենք եկել ձեզ խրախուսելու, մենք չենք եկել ձեզ վճռականության կոչելու, որովհետեւ դուք դրա կարիքը չունեք: Հակառակը` մենք եկել ենք, որ դուք մեզ ոգեւորեք, դուք մեզ խրախուսեք, մեզ վճռականության կոչեք, որովհետեւ ընտրություններից հետո դուք ապացուցեիք, որ Գյումրին Հայաստանի քաղաքական տեսակետից ամենաակտիվ քաղաքն էՙ-Տեր-Պետրոսյանի այս խոսքերն ավելի ոգեւորեցին Գյումրիի հարպարակում հավաքվածներին: Շարունակելով իր խոսքը` առաջին նախագահն ասաց. ՚3 ամիս է անցել մարտի 1-ի սպանդից եւ դուք ոչ մի օր չեք դադարեցրել պայքարը՝ հանուն ձեր իրավունքներիՙ:

Տեր-Պետրոսյանն իր ելույթի մի հատվածը հատկացրեց մարտի 1-ին եւ դրա պատասխանատուներին. ՚2003թ. ընտրությունները, 1998թ. ընտրությունները կեղծված էին նույնքան, որքան կեղծված էին 2008թ. ընտրությունները: Այս 3 ընտրություններում էլ ժողովրդի ձայները գողացված են, բայց 2008թ. տարբերվում է առաջին 2 ընտրություններից, որովհետեւ իշխանությունները ոչ միայն կեղծեցին ընտրությունները, բռնություններ գործադրեցին, այլ սրանց վրա գումարեցին նաեւ մարտի 1-ի եղեռնագործությունը սեփական ժողովրդի դեմ: Սա նոր երեւույթ է: Այդ երեք ընտրություններում այս իշխանությունների ատելության կուտակումն է մեր ժողովրդի դեմ, որը նրանք արտահայտեցին կրակոցներով: Կատարված է հրեշավոր ոճրագործություն: Պատասխանատուներն, իսկապես, հայտնի են եւ նրանց անուններն այստեղ թվարկվեցինՙ:

Տեր-Պետրոսյանը համամիտ էր այսօրվա հանրահավաքում հրապարակված մարտի 1-ի պատասխատունների ցանկի հետ, սակայն հարկ համարեց մեկ ճշտում անել.՚Մեկ ճշտում. խոսվեց, որ այդ ոճրագործությանը մասնակցելէ նաեւ ոստիկանությունը:

Ընդհանուր | Դիտում: 397 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 28.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Գագիկ Ջհանգիրյանի փաստաբանների հայտարարությունը
2008թ. փետրվարի 27-ից, երբ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նա պահվել է ՀՀ ԱՆ ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկում: 2008թ. մարտի 7-ին Գագիկ Ջհանգիրյանը անհասկանալի պատճառներով տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկ:

2008թ. հունիսի 18-ին ՀՀ ԱՆ ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկում Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույց է տվել ՚Ա1+ՙ լրատվական գործակալությանն ու ՚Չորրորդ իշխանությունՙ օրաթերթին:
Сегодня 13:19

Հաջորդ օրն իսկ` 2008թ. հունիսի 19-ին, Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ ԱՆ ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկ: Այն դեպքում, որ Գ.Ջհանգիրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.06.2008թ. կայացված որոշման համաձայն Գ.Ջհանգիրյանը պետք է կալանքի տակ պահվեր ՀՀ ԱՆ ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ ԱՆ ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկում Գագիկ Ջհանգիրյանը գտնվում էր Սմբատ Այվազյանի հետ նույն կալանախցում: Սակայն այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանն ու Սմբատ Այվազյանը ուղերձ են հղել 2008թ. հունիսի 28-ին Գյումրիում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին, 2008թ. հունիսի 26-ին Գագիկ Ջհանգիրյանը տեղափոխվել է այլ կալանախուց եւ պահվում է Սմբատ Այվազյանից առանձին: Փաստորեն յուրաքանչյուր անգամ, երբ Գագիկ Ջհանգիրյանը որեւէ հայտարարություն է անում, նրան կամ մեկ քրեակատարողական հիմնարկից մյուսը կամ այլ կալանախուց են տեղափոխում:

Ընդհանուր | Դիտում: 458 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 28.06.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz