Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված

Բաժնի Նյութերը: 101
Ցուցադրված Նյութեր: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 ... 10 11 »

Ըստ Գործարարություն 2009` ՄՖԿ և Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող զեկույցների տարեկան շարքի վեցերորդ զեկույցի, գործարարության կարգավորման ուղղությամբ բարեփոխումներն այս տարի հասել են ռեկորդային ցուցանիշների, ընդ որում` հինգերորդ տարին անընդմեջ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն առաջատար է աշխարհի տարածաշրջանների թվում: 2007թ. հունիսի և 2008թ. հունիսի միջև ընկած ժամանակահատվածում, տարածաշրջանի 25 երկրներից 23-ում իրականացվել են կարգավորման ոլորտի 62 բարեփոխումներ կամ աշխարհում բացահայտված 239 բարեփոխումների 25 տոկոսից ավելին, որոնց շնորհիվ գործարարությամբ զբաղվելն ավելի դյուրին է դառնում:

Կարգավորման ոլորտում ամենամեծ թվով բարեփոխումներ իրականացնող 10 տնտեսություններից չորսը գտնվում է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, և միտումը տեղաշարժվում է արևելքի ուղղությամբ` նոր երկրներով ցանկի համալրմանը զուգահեռ: Լավագույն տասնյակը, ըստ հերթականության, հետևյալն է` Ադրբեջան, Ալբանիա, Ղրղզստան, Բելառուս, Սենեգալ, Բուրկինա Ֆասո, Բոտսվանա, Կոլումբիա, Դոմինիկյան Հանրապետություն և Եգիպտոս:

«Գործարարություն» հետազոտության միջոցով տնտեսությունները գնահատվում են ըստ գործարարության կարգավորման տասը ցուցանիշների: «Գործարարությունը» քանակական գնահատական է տալիս բիզնես սկսելու, շինարարական թույլտվությունների, աշխատակիցներ վարձելու, գույքի գրանցման, վարկ ստանալու, ներդրողների պաշտպանության, սահմանային առևտրի, պայմանագրերի կիրարկման և բիզնեսը փակելու կանոնակարգերին, որոնք տարածվում են տվյալ պետության փոքր և միջին ձեռնարկությունների վրա:

«Գործարարություն» հետազոտությամբ, գործարար միջավայրի` ընկերությունների և ներդրողների համար կարևորվող բոլոր կողմերը չէ, որ գնահատվում են. օրինակ չեն գնահատվում` անվտանգությունը, մակրոտնտեսական կայունությունը, ներդրողների կողմից կոռուպցիայի ընկալումները, բնակչության աշխատանքային հմտությունները, հաստատությունների հիմնական հզորությունը կամ ենթակառուցվածքի որակը:

Ադրբեջանը` գործարարության գծով կանոնակարգերի հարցում ամենամեծ առաջընթացն արձանագրած երկիրը, ըստ գործարարության հարմարավետության համաշխարհային գնահատականների` 97-րդ տեղից բարձրացել է 33-ը: Այս երկիրը բարեփոխումներ է իրականացրել ուսումնասիրվող 10 ոլորտներից յոթում - բիզնեսի բացման, պայմանագրերի կիրարկման և գույքի գրանցման գործընթացի արագ իրականացում, հարկային վարչարարության բեռի թեթևացում և զբաղվածության մասով սահմանափակումների կրճատում, ինչպես նաև ներդրողների պաշտպանության և վարկային տեղեկությունների ամրապնդում:

181 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 44 տեղը` ի տարբերություն անցյալ տարի 178 երկրների թվում զբաղեցրած 41-րդ տեղի: Տարվա ընթացքում Հայաստանում դատական համակարգը վերակազմակերպվել է և կատարելագործվել է դատավարական օրենսգիրքը: Սկզբնական ջանքերն ապացուցման վրա կենտրոնացնելու վերաբերյալ նոր պահանջները հեշտացրել են պայմանագրերի կիրարկումը` մեկ ընթացակարգ վերացնելով և առևտրային վեճերի կարգավորման համար պահանջվող ժամանակը կրճատելով: Հայաստանը զգալի կրճատել է նաև Երևանում շինարարական թույլտվությունների ստացման ծախսը` վերացնելով նախագծման իրավունքի ձեռքբերման համար վճարվող նվիրատվության պարտադիր վճարները:

«Այնուհանդերձ, չնայած այս քայլերին, գործարարության միջավայրի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին են հարկերի վճարման և սահմանային առևտրի իրականացման դյուրինությունը, Հայաստանի գնահատականը շարունակել է շատ ցածր լինել` ընդգծելով Հայաստանի մրցունակությունը և ներդրումային գրավչությունն ամրապնդելու համար հավանակնոտ բարեփոխումների հետամուտ լինելու կարևորությունը», նշեց Արիստոմենե Վարուդակիսը, ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը:

«Գործարարություն 2009» հետազոտությամբ 181 երկրներ գնահատվում են ըստ գործարարությամբ զբաղվելու հարմարավետության: Առաջատար 25 երկրները, ըստ հերթականության, հետևյալն են` Սինգապուր, Նոր Զելանդիա, Միացյալ Նահանգներ, Հոնգ Կոնգ (Չինաստան), Դանիա, Միացյալ Թագավորություն, Իռլանդիա, Կանադա, Ավստրալիա, Նորվեգիա, Իսլանդիա, Ճապոնիա, Թայլանդ, Ֆինլանդիա, Վրաստան, Սաուդյան Արաբիա, Շվեդիա, Բահրեյն, Բելգիա, Մալազիա, Շվեյցարիա, Էստոնիա, Կորեա, Մաուրիտիուս և Գերմանիա: Բացի Վրաստանից և Էստոնիայից, աշխարհի երկրների լավագույն քառորդում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներ են` Լիտվան (28), Լատվիան (29), Ադրբեջանը (33), Սլովակիան (36), Հունգարիան (41), Հայաստանը (44) և Բուլղարիան (45):

Ընդհանուր | Դիտում: 460 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 10.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ստամբուլի ՚Ալի Սամի Յենՙ մարզադաշտում կայացավ Թուրքիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումը: ՚Եվրո-2009ՙ-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանը զիջեց 0:4 հաշվով:

Հանդիպումից առաջ Հայաստանի օրհներգն ՚Ալի Սամի Յենՙ մարզադաշտում հնչեց թուրք ֆուտբոլասերների սուլոցների ուղեկցությամբ:

Առաջին կեսում թուրքերի առավելությունը բացահայտ էր, սակայն որոշ ժամանակ հայ երիտասարդներին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Հաշիվը բացվեց 26-րդ րոպեին, երբ տուգանայինի խաղարկումից հետո Կարադենիսն օգտվելով մեր ընտրանու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի անվստահ խաղից, գլխի հարվածով գրավեց դարպասը: 8 րոպե անց արդեն Գյունորը կրկին տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ գլխի դիպուկ հարվածով: Հաշիվը կրկնապատկելուց հետո եւս Թուրքիայի հավաքականը շարունակում էր գրոհել, եւ 45-րդ րոպեին Կարադենիզը շրջադարձ հարվածով 3-րդ գնդակը ուղարկեց Հայաստանի դարպասը:

2-րդ կեսը եւս անցավ թուրքերի առավելությամբ, սակայն այս անգամ տանտերերը հաջողության հասան մեկ անգամ. 56-րդ րոպեին աչքի ընկավ Հուրմասին:

2-րդ ընտրական խմբի մյուս խաղում Չեխիայի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Ուկրաինային: Թուրքիան այս խմբում 19 միավորով գրավեց 1-ին հորիզոնականը, իսկ ուկրաինացիները 15 միավորով զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Հայաստանը 10 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:

Ընդհանուր | Դիտում: 454 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 10.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ժամը 22-ից հետո գիշերային լռության կանոնները խախտելու համար խնդրում ենք 10 րոպեի ընթացքում ազատել Ազատության պողոտանՙ,- ուղիղ ժամը 22.03-ին Հյուսիսային պողոտայում հայտնվեց մի ոստիկան եւ բարձրախոսով սա հայտարարեց: Քանի որ նա շփոթեց եւ Հյուսիսային պողոտայի փոխարեն ասաց Ազատության պողոտա բառը, ընդորում` երկու ան•ամ, պողոտայում •տնվողները նրա խոսքին սուլոցներով արձա•անքեցին

: Քիչ անց Հյուսիսային պողոտա ներխուժեցին մի քանի տասնյակ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ, որոնք պատ կազմած Ազատության հրապարակի կողմից սկսեցին մարդկանց հրել եւ հեռացնել Հյուսիսային պողոտայից: Մի քանի ոստիկան մտան հացադուլավոր կանանց ձեռքները եւ հրելով հանեցին պողոտայից: Նրանց նստեցրին ոստիկանական մեքենան: Ավելի ուշ պարզվեց, որ կանանց նրանք բաց են թողել ՚Այրարատՙ կինոթատրոնի մոտ:

՚Սա ինչ է, 37 թիվն էՙ,-զայրացած ասում էր մի կին: ՚Ավելի վատՙ,-արձագանքեց մի տղամարդ, որն իր կնոջ հետ զբոսնում էր Հյուսիսային պողոտայում եւ նրանց եւս դուրս հանեցին պողոտայից: Մի երիտասարդ` քաղաքացիական հագուստներով, մոտեցավ ՚Ա1+ՙ-ի լրագրողին եւ պահանջեց ջնջել բջջային հեռախոսով նկարածը: Սակայն այդ պահին կողքից աղմուկ բարձրացավ, եւ նա •նաց այդ ուղղությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հրել են ՚Ժամանակ Երեւանՙ թերթի լրագրողին, խլել նրա ‎ֆոտոխցիկը:

Ի դեպ, Հյուսիսային պողոտայում ժամը 21-ից արդեն անջատել էին լուսավորությունը: Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր ոստիկաններով, եւ Հյուսիսային պողոտայում գտնվողներն արդեն ենթադրում էին, որ ինչ-որ բան է լինելու: Այս պահին ոստիկանները շրջապատել են Հյուսիսային պողոտայի սկզբնամասը եւ որեւէ մեկին թույլ չեն տալիս մտնել այնտեղ:

Ընդհանուր | Դիտում: 461 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 10.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ուրբաթ» մամուլի ակումբում այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել բժշկական օգնության կարիք ունեցող քաղբանտարկյալների ցուցակը։ Նա նշել է, որ բժշկական օգնության կարիք ունեն 13 քաղբանտարկյալներ, որոնցից ոչ մեկին, սակայն, բուժօգնություն չի տրամադրվում։

Զուրաբյանի ներկայացրած ցուցակում են Մյասնիկ Մալխասյանը, Կարեն Թալիկյանը, Ժորա Սափեյանը, Սամվել Կարապետյանը, Աղասի Մկրտչյանը, Մկրտիչ Սափեյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը, Աշոտ Զաքարյանը, Սասուն Միքայելյանը, Քրիստափոր Էլազյանը, Գևորգ Մանուկյանը և Արման Բաբաջանյանը, որին սակայն, ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Բուժօգնության կարիք ունեցող քաղբանտարկյալների նկատմամբ իշխանության վերաբերմունքը Լևոն Զուրաբյանը հավասարազոր է համարել նրանց ուղղակիորեն խոշտանգելուն։ Քաղբանտարկյալների նկատմամբ իշխանություների վերաբերմունքի մասին Զուրաբյանը նաև հայտարարություն է ներկայացրել՝ նշելով, որ քաղբանտարակյալների առկայությունը, նրանց գործը դատարաններ չուղարկելը, հանրահավաքների և խոսքի ազատության ոտնահարումը հայ ժողովուրդը չի ընդունի և ընդդիմության առաջիկա հանրահավաքին դրանց դեմ վճռական պայքարի փուլ կսկսվի։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հերթական հանրահավաքը հայտարարված էր սեպտեմբերի 5–ին, սակայն օգոստոսի 28–ին Հայ ազգային կոնգրեսն այն հետաձգելու հայտարարությամբ հանդես եկավ՝ հանրահավաքի հետաձգումը պատճառաբանելով նրանով, որ սեպտեմբերի 6–ին կայանալու է Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

Ընդհանուր | Դիտում: 477 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 06.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամների հեռախոսահամարները գաղտնալսվել են նախորդ տարվա սեպտեմբերից սկսած եւ մինչեւ հիմա էլ գաղտնալսվում են: Այդ մասին սեպեմբերի 5-ին հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, նշելով, թե ինքը վստահ է, որ օրինակ իր հեռախոսը մինչեւ հիմա գաղտնալսվում է:

Լեւոն Զուրաբյանը նշել է, թե փաստացի ստացվում է, որ ազգային անվտանգության ծառայությունը, որ կոչված է երկիրը արտաքին վտանգից պաշտպանելուն, իրականում իր ամբողջ ներուժը կենտրոնացնում է ընդդիմությանը չեզոքացնելուն, երկրից ընդդիմությունը վերացնելուն:

Ընդհանուր | Դիտում: 471 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 05.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիս էր հրավիրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ընթացքում նա ներկայացրել է իր տրամադրության տակ հայտնված երեք փաստաթուղթ, որոնք, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կրկին վկայում են ներկայիս իշխանության այն հրեշավոր հանցանքները, որ նա գործում է հասարակության եւ պետության հանդեպ, ինչպես նաեւ ի ցույց դնում Հայաստանի իրավապահ եւ արդարադատության համակարգերում տիրող իրական մակարդակը:

Առաջին փաստաթուղթը, որ ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, եղել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանների դատավոր Ժորա Վարդանյանի վճիռը, որոնք նա փետրվարի 19-ին, այսինքն նախագահի ընտրության օրը, Ազգային անվտանգության ծառայությանը թույլատրել է գաղտնալսել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը, էլփոստը, հետեւել Արզումանյանի տեղաշարժին: Ժորա Վարդանյանի այդ որոշմամբ, փաստացի, իշխանության վերահսկողության տակ է հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջ նախընտրական շտաբի անցուդարձը: Այդ մասին նշելով, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե հիմք ունի ասելու, որ գաղտնալսել եւ հետեւել են շտաբի բոլոր աշխատակիցներին, իսկ Ալիկ Արզումանյանի հեռախոսը գաղտնալսել են անգամ մինչեւ դատարանի որոշումը, քանի որ ԱԱԾ-ն ֆիքսել է մի հեռախոսահամար, որից օգտվել է Արզումանյանը, ինչը չէին կարող անել առանց գաղտնալսելու:

Դատավորի այդ որոշումը համարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների կոպիտ ոտնահարում, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավիճակը համեմատել է 1972 թվականին ԱՄՆ Ուոթերգեյթյան սկանդալին,. Երբ պարզվեց, որ նախագահ Նիքսոնը նախագահի ընտրությանը հրահանգել է գաղտնալսել իր մրցակցի շտաբի հեռախոսները: Դրանից հետո ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալի հետեւանքով Նիքսոնը հրաժարական տվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե միգուցե երկրները, իրավիճակները տարբեր են, սակայն համեմատությունը միանգամայն տեղին է, քանի որ խոսքը նույն երեույթի մասին է:

Տեր-Պետրոսյանի խոսքով, հետաքրքիր է, թե եթե իր շտաբի պետի հեռախոսի գաղտնալսման փաստի մասին հայտնի լիներ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսին, ապա ինչպես կվարվեր Արենսը ընտրությունը գնահատելու հարցում: Նույն կերպ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է Սահմանադրական դատարանի մասին, ասելով, թե հետաքրքիր է ինչ որոշում կկայացներ դատարանը, եթե ժամանակին տեղեկանար նախագահի ընտրության օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հեռախոսը գաղտնալսելու մասին: Տեր Պետրոսյանն Արենսի մասով ասել է, թե տրամաբանական կլիներ, որ այժմ, Արենսը այդ մասին տեղեկանալով, ուղղակի պատռի Հայաստանի նախագահի ընտրությանը տված իր գնահատականը:

Հաջորդ փաստաթուղթը, որ ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա Հատուկ քննչական ծառայության քննիչ Վահագն Հարությունյանի մարտի 1-ի որոշումն է, որ վերաբերում է նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությանը: Այդ որոշման մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնացնում է երկու ուշագրավ պահ: Մեկն ըստ նրա, այն է, որ Վահագն Հարությունյանի որոշման մեջ նշվում է, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունն Ազատության հրապարակում իր գործողությունը սկսել է ժամը առավոտյան 6-ի սահմանում: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե դա արձանագրվում է Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշման մեջ, ինչը չափազանց կարեւոր փաստաթուղթ է, հետեւաբար, ոստիկանության այն ղեկավարները, որոնք մարտի 1-ի հարցերի հանձնաժողովում նշել են, թե ոստիկանությունը գործողությունը սկսել է ժամը 7-ին, ուղղակի ստում են, ու անհրաժեշտ է, որ նրանք ստելու համար ենթարկվեն պատասխանատվության:

Դրանից բացի, Վահագն Հարությունյանի որոշման մեջ նշված է նաեւ, որ ոստիկանությունն Ազատության հրապարակ առավոտյան գնացել է անօրինական ցույցը հարկադիր դադարեցնելու նպատակով: Լեւոն Տեր-Պետրոսյանն այստեղ էլ ուշադրություն է հրավիրում քննիչի որոշման եւ հետագայում ոստիկանության տարածած թեզի հակասության վրա, քանի որ ոստիկանությունը հետագայում հայտարարում էր, թե Ազատության հրապարակ է գնացել զննության նպատակով: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ իշխանությունը թերեւս զննության վարկածը “մոգոնել” է ավելի ուշ, երբ հաջողացրել է թփերի տակ զենքեր տեղադրել, որոնք հետո վերագրի ընդդիմությանը:

Երրորդ փաստաթուղթը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որ նա ներկայացրել է ասուլիսի ընթացքում, առերեւույթ այդքան էլ կապ չունի ներկայիս իրավիճակին եւ խնդիրներին, քանի որ փաստաբանական կոլեգիայի մի հարցման պատասխան է, որ ստացվել է հասցեների հանրապետական բյուրոյից, կապված Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրի տեղեկանքի հետ, որով նա 1998 թվականին առաջադրվել է Հայաստանի նախագահի թեկնածու: Ըստ այդմ, հասցեների հանրապետական բյուրոն այդ տեղեկանքի մասին հարցմանն ի պատասխան նշել է, թե այն հասցեում, որ նշված է որպես Ռոբերտ Քոչարյանի Երեւանի գրանցման վայր, իրականում Ռոբերտ Սեդրակի Քոչարյան անուն ազգանունով մարդ չի գրանցված: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե 1998 թվականի այդ փաստաթուղթը երեք օր է, ինչ հայտնվել է իր տրամադրության տակ, ու թվում է, թե կապ չունի ներկա իրողությունների հետ, անցած փուլ է, սակայն երբ 1998 թվականի եւ 2008 թվականի իրադարձությունները տեղավորում ենք իշխանության նույն իրավագիտակցական մակարդակի ծիրում, ապա արձանագրում ենք, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է հասարակության հանդեպ նույն “բեսպրեդելը”: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է “բեսպրեդել” բառի իր թարգմանական տարբերակը, նշելով, որ թեեւ բառարանում նման բառ չկա, սակայն ինքը ներկաների ճաշակի դատին է հանձնում սահմանազանցություն բառը, առաջարկելով դրանով փոխարինել “բեսպրեդել” հասկացությունը:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը դրանց ազդեցության մասին դժվարանում է կանխատեսումներ անել, սակայն նշում է, որ որեւէ նորմալ երկրում այդ փաստաթղթերի հրապարակումը ուղղակի պետք է մեծ աղմուկի պատճառ դառնար եւ իշխանությանը ստիպեր հրաժարական տալ: Փաստաթղթերը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ներկայացնելու է նաեւ միջազգային կառույցներին: Առաջին նախագահն ասում է, թե այդ փաստաթղթերը միջազգային կառույցների ներկայացուցիչների վրա բավական մեծ տպավորություն են թողնում, քան որ նրանք պարզապես իրենց այցերի ընթացքում ունկնդրում են իշխանության եւ ընդդիմության կարծիքները:

Ընդհանուր | Դիտում: 496 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 02.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Արդյոք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ապագա քաղաքական գործունեության ընթացքում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում է իր մրցակիցը: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին Lragir.am-ն այդ հարցն է ուղղել առաջին նախագահին:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան ասել է, թե ինքը տասը տարի չէր զբաղվում քաղաքականությամբ, զբաղվում էր գիտությամբ, եւ որեւէ մեկի մրցակից չէր համարվում: Տեր-Պետրոսյանը նշել է, թե քաղաքական մրցակից համարվելու համար պետք է լինել քաղաքականության մեջ եւ մասնակցել ընտրության: “Ես չգիտեմ, թե Ռոբերտ Քոչարյանը հիմա ինչով է զբաղված”, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասելով, թե Քոչարյանն այժմ քաղաքականության մեջ չէ: Ըստ առաջին նախագահի, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, իսկ ինքն էլ մնա քաղաքականության մեջ, ապա այդ ժամանակ իրենք կլինեն մրցակիցներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ չի բացառել Ռոբերտ Քոչարյանի հետ դաշնակից լինելու պարագան, ինչին հաջորդած դահլիճի ծիծաղից հետո նկատել է, թե իր այդ խոսքն իհարկե կատակ էր: Բայց այդուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե քաղաքականության մեջ նման վայրիվերումները բացառել պետք չէ, քանի որ օրինակներ կան, երբ երեկվա մրցակիցներն ու հակառակորդները դաշինքներ են կազմել:

Այդուհանդերձ, շարունակելով Lragir.am-ի հարցը, Չորրորդ իշխանություն թերթի թղակիցը Լեւոն Տեր-Պետրոսյանին խնդրել է մեկնաբանել օրեցօր հաճախակիացող խոսակցությունն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը շատ մոտ ապագայում վերադառնալու է իշխանության ղեկին: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ խոսակցությունը համարել է ասեկոսեներ, եւ ասել, թե չունի ասեկոսեները մեկնաբանելու սովորություն, եւ երբ Քոչարյանը գա քաղաքականություն, այն ժամանակ էլ կխոսի այդ մասին:

Ընդհանուր | Դիտում: 489 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 02.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Դատելով համաշխարհային գործընթացներից, որ այդ թվում ծավալվում են նաեւ Կովկասում, կարելի է ասել, որ սառեցված հակամարտությունները լուծվում են մեկը մյուսի հետեւից: Այդ միտքը սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով տարածաշրջանի իրադարձություններին եւ Ղարաբաղի հակամարտության վրա դրանց հնարավոր անդրադարձին: Սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ այդ մեկը մյուսի հետեւից լուծման մասին վկայող գործընթացը, որի օրինակներն են Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան, ամենեւին չի ենթադրում, որ մնացյալ սառեցված հակամարտությունների լուծումն էլ նույքան մոտ է եւ դյուրին, ինչպես Ղարաբաղը կամ Մերձդնեստրի հակամարտությունը:

Ավելին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե գուցե Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի այդ հակամարտությունների լուծումը ավելի դժվարացնի մյուս հակամարտությունների, այդ թվում եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Իսկ կարգավորումը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, տեղի է ունենում ոչ ազգերի ինքնորոշման, եւ ոչ էլ տարածքային ամբողջության, այլ գերտերությունների նպատակահարմարության ծիրում, ըստ գերտերությունների շահի: Ինչպես այդ շահը պահանջի, այդպես էլ կկիրառվի կամ տարածքային ամբողջության, կամ ազգի ինքնորոշման սկզբունքը, համարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ավելացնում, որ միջազգային իրավունք կոչվածն ընդամենն աշխարհի հզորների իրավունքն է, եւ 4-5 զորեղ պետություն են որոշում աշխարհի կարգը:

Թե ինչպես կդասավորվի Ղարաբաղի բախտը այդ գործընթացում, Լեւոն Տեր-Պետրոսյանի համար անորոշ է:

Լրագրողների խնդրանքով Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է նաեւ վրաց-ռուսական բախման օրերին իր տված հարցազրույցը, ասելով, թե իրականում այդ հարցազրույցի մեջ ինքը պրոռուսական կամ հակաարեւմտյան եւ հակավրացական տեսակետ չի հայտնել, այլ ընդամենն արձանագրել է փաստը: Իսկ փաստը, ըստ Տեր-Պետրոսյանի, այն է, որ հարձակվել է Վրաստանը, փորձելով Օսիայի հարցը լուծել օսերի տեղահանությամբ, իսկ Ռուսաստանն էլ միակ ուժն էր, որ կարող էր կանխել դա եւ կանխել է:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, թե ինքն այդ առումով ազատ եւ անկաշկանդ կարող էր արտահայտել իր տեսակետը, քանի որ իշխանություն չէ, իսկ իշխանությանը հասկանում է եւ որեւէ բանի համար այդ առումով չի մեղադրում, քանի որ թե Ռուսաստանը, թե Վրաստանը մեր բարեկամն են, ու պետք չէ փչացնել նրանցից որեւէ մեկի հետ մեր հարաբերությունը: “Եթե ես լինեի իշխանության, գուցե ես էլ զգուշավոր լինեի”, նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է արեւմտյան արժեքներից իր հրաժարմանը կամ հիասթափությանը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե արժեքն այլ բան է, քաղաքական կողմնորոշումն այլ, եւ այդ արժեքները նախ արեւմտյան չեն, այլ արդեն համամարդկային եւ օրինակ դրանց տանող ճանապարհը որդեգրելով, Հայաստանը դա չի անում ասենք եվրոպասիրությունից ելնելով, այլ անում է, որովհետեւ դա իրեն է պետք` Հայաստանին:

Ընդհանուր | Դիտում: 438 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 02.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազնիվ իշխանությունը երբեք չի կառչում իշխանական լծակներից, դա անում է միայն հանցավոր իշխանությունը, սեպտեմբերի 2-ին հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ներքաղաքական իրավիճակի, իր գլխավորած շարժման խնդիրների մասին եւ գնահատել իշխանության կեցվածքը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իշխանությունը փակուղում է, ունի հասարակության հետ հարաբերվելու խնդիր: “Միթե իշխանությունը չի հասկանում դա”, հարցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, իհարկե իր գլխավորած շարժումն էլ խնդիր ունի,եւ այդ իմաստով գուցե փակուղային իրավիճակը երկուստեք է, մասնավորապես այն առումով, որ շարժման 76 անդամներ, այդ թվում եւ ակտիվիստներ ու լիդերներ, գտնվում են բանտում, ինչը համաժողովրդական շարժմանը ստիպում է անել քայլեր, որոնք ամենեւին էլ անհրաժեշտ չէին իրենց քաղաքական նպատակների համատեքստում: Այդ քայլերի թվում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է նստացույցերը, հացադուլները, ասելով, որ իրենք դա անում են, քանի որ իշխանությունը պատանդ է վերցրել իրենց ընկերներին եւ իրենց էլ ստիպում է անել քայլեր, որոնք չեն մտնում իրենց քաղաքական նպատակների մեջ:

Այդ իմաստով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե իր գլխավորած համաժողովրդական շարժումը լուրջ շարժում է եւ դրա հիմնական նպատակն էր այս իշխանության դեմ լուրջ ծրագրային պայքար մղել, մամուլի, երթերի, ցույցերի, իսկ եթե “մի հազար տարի հետո նաեւ հնարավորություն տրվեր` հեռուստատեսությամբ ելույթ ունենալ”, ապա նաեւ հեռուստաեթերի միջոցով հանրությանը սեփական մոտեցումների եւ ծրագրերի իրավացիութայն մեջ համոզելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ իրենք գիտակցում են, որ որպես կայուն ընդդիմություն, պետք է իշխանության հետ պայքարեն հանրության կարծիքը շահելու համար: Սակայն այս իշխանությանը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դա պետք չէ, քանի որ նա ընտրությանը ոչ թե հասարակական կարծիքով է հաղթում, ձայն ստանում, այլ ասենք “Թոխմախի Մհերին եւ Նեմեց Ռուբոյին իշխանության համար ցանկալի արդյունքի անհրաժեշտ պատվերներ տալով”: Իսկ եթե դա էլ չբավարարի, ապա մարտի 1 կանեն, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ավելացնում, որ իրենք համառ են լինելու, երբեք չեն դիմելու բռնության, չեն գնալու ուժային որեւէ ճանապարհով, այլ ինչպես 1988 թվականի շարժումը, մինչեւ վերջ մնալու են օրենսդրության շրջանակում, ինչպիսին էլ այդ օրենսդրությունը լինի, եւ հասնելու են իրենց նպատակին:

Ընդհանուր | Դիտում: 435 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 02.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի հասարակությունը միշտ էլ պատրաստ է եղել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերության հաստատմանը: Այդ կարծիքը սեպտեմբերի 2-ին հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչու իր նախագահության շրջանում Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման փորձն արժանանում էր հասարակության սուր արձագանքին, իսկ այժմ, երբ կարգավորման փորձ է անում ներկայիս իշխանությունը, հասարակական կարծիքը հանգիստ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը հասարակական կարծիքը միշտ էլ հանգիստ եւ պատրաստ է եղել, այդ թվում եւ իր նախագահության տարիներին, պարզապես այն ժամանակ եղել են որոշ ընդդիմադիրների ծայրահեղական արձագանքներ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքն օրինակ կարող է միայն ողջունել Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրելու քայլը, հատկապես որ առիթն էլ բավական հարմար է, հատուկ քաղաքական ինտրիգ չկա, մարզական միջոցառում է, որը կարող է նպաստել երկու երկրների միջեւ հարաբերության սառույցը հալեցնելուն: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե իր համար օրինակ զարմանալի է, որ թուրք որեւէ բարձրաստիճան պաշտոնյան մինչեւ հիմա ոչ մի անգամ չի եղել Հայաստանում, այն դեպքում, երբ Հայաստանի նախագահները չորս անգամ եղել են Թուրքիայում` երեք անգամ ինքը, մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դա նորմալ հարեւանություն չէ, երբ Հայաստանի նախագահները չորս անգամ եղել են Թուրքիայում, իսկ Թուրքիայի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի եղել Հայաստանում:

Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ Կովկասյան Ալյանսի վերաբերյալ թուրքական առաջարկին, որ կարող է քննարկվել նաեւ Հայաստանում: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առաջարկը նմանեցրել է սեւծովյան տնտեսական գործակցության առաջարկին, որ 16 տարի առաջ արեց նույն Թուրքիան, որը սակայն, Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, փաստացի մնացել է անկատար: Եթե Կովկասյան Ալյանսի մասին առաջարկն էլ պետք է արժանանա նույն ճակատագրին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելորդ է համարում դրա հետ ինչ որ հույսեր կապելը: Հայաստանի առաջին նախագահը նշել է, թե Թուրքիան, եւ այլ ազդեցիկ տերություններ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս նման քաղաքական նախաձեռնություններով, եւ կյանքը ցույց կտա, թե որքան կենսունակ է հերթականը: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ամեն դեպքում այդօրինակ առաջարկները դրական են եւ նպաստում են ճգնաժամային եւ լարված իրավիճակների լիցքաթափմանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձել է նաեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ նա արել էր Մոսկվայում: Ըստ Տեր-Պետրոսյանի, դա իհարկե սխալ էր, հատկապես այն առումով, որ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի ստեղծումը պայմանավորել էր սահմանների բացումով: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, սահմանների բացումով հանձնաժողովի ստեղծում պայմանավորելն ուղղակի նշանակում է ցեղասպանության հարցը դարձնել սակարկության առարկա: Սակայն Տեր-Պետրոսյանը նաեւ նկատել է, որ Սերժ Սարգսյանը հետագայում փաստացի հրաժարվել է իր այդ մտքից եւ այլեւս չի խոսել պատմաբանների հանձնաժողովի մասին, ոչ Ուոլ Սթրիթ Ջորնալում տպագրած իր հոդվածի, ոչ էլ թուրքական Ռադիկալ թերթին տված հարցազրույցի ժամանակ: Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է, թե պատմաբանների հանձնաժողովի մասին Սերժ Սարգսյանի մոտ երեւի թե սայթաքում է եղել, ինչն էլ նա հետո պարզապես այլեւս չի հիշատակել:

Ընդհանուր | Դիտում: 459 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 02.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz