Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված

Բաժնի Նյութերը: 101
Ցուցադրված Նյութեր: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 10 11 »

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու տարրական իրավունքները, մասնավորապես, շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները: Կոչ ենք անում և պահանջում արդարադատության նախարար Գ. Դանիելյանից խստորեն պահպանել և հետամուտ լինել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պահպանմանը: Ցանկացած սադրանք, որը կկազմակերպվի և կիրականացվի քրեակատարողական հիմնարկներում, տարբեր հանցագործ խամաճիկների ձեռքով, մեր կողմից հետամուտ է լինելու:

Քրեակատարողական հիմնարկներում ՀՀ օրենքների չիրագործման, մարդու իրավունքների ոտնահարման պատասխանատուն նախարար Գ. Դանիելյանն է:

Այս ամենն ապացուցվում է վերջերս հանրության մեջ շրջանառվող տեսաերիզով, որտեղ պարզ երևում է քրեակատարողական հիմնարկներում տիրող մթնոլորտը և բարքերը: Պահանջում ենք նախարար Գ. Դանիելյանից, որպեսզի վերջինս իր իրավասության տակ գտնվող կալանավայրերում շտապ միջոցներ ձեռնարկի՚ կարգուկանոն հաստատելու և ՀՀ օրենքները պատշաճ կիրառելու համար:

ՀՀՇ վարչության նախագահ, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Արարատ Զուրաբյան

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ նախկին պատգամավոր, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Գուրգեն Եղիազարյան

ԱԺ նախկին փոխնախագահ, 300 և 225-րդ հոդվածներով ցայսօր մեղադրվող Կարապետ Ռուբինյան

ՀՀՇ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Երջանիկ Աբգարյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Հանրապետություն կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Խաչիկ Սիմոնյան

Կոչ Շտաբից | Դիտում: 505 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 29.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազատ , անկախ Հայաստան...
Հատուկ Գունդ | Դիտում: 496 | Հեղինակ: Ծով Անհաղթ | Ավելացրած է: Ալիզե | Ամսաթիվ: 27.08.2008 | Գնահատականը: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Ակցիա` ընդդեմ Մկների ժողովի, արտահերթ ընտրությունների պահանջով: Լուսաբանում է A1+ ը
Թերթերը Մեր Մասին | Դիտում: 544 | Հեղինակ: A1+ | Ավելացրած է: NoPASARAN | Ամսաթիվ: 26.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Թերեւս շատ հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի իշխանությունն այժմ առնվազն երկբեւեռ է, քանի որ առնվազն հոգեբանական առումով ակնհայտ է Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն իշխանության մեջ: Հենց միայն այն, որ իշխանական քաղաքականության ամենի մի դրվագում հանրության տարբեր խավեր եւ խմբեր փորձում են նկատել, թե ինչքան էր Ռոբերտ Քոչարյանի եւ ինչքան Սերժ Սարգսյանի ազդեցությունը, վճռորոշությունը, բավական է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը պահպանի համակարգում իր ազդեցությունը: Քանի դեռ կան մտածողներ, որ նա դեռ կա, Քոչարյանը կլինի: Հետեւաբար Սերժ Սարգսյանի առաջ ինքնաբերաբար խնդիր է առաջանում` անել այնպես, որ հնարավորինս քչերը մտածեն, իսկ ժամանակի ընթացքում էլ ոչ ոք չմտածի, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է լինել իշխանական որեւէ որոշման հիմքում:

Այդ իմաստով կարծես թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի անելիքը հստակ է: Մեկը փորձում է հնարավորինս հաճախ հիշեցնել իր մասին, մյուսը փորձում է հնարավորինս արագ մոռացության մատնել նրան: Հարց է առաջանում, թե ինչ պետք է անի այդ իրավիճակի, այդ իրողության առաջ կանգնած ընդդիմությունը: Ընդդիմություն ասելով ներկայում նկատի է առնվում թերեւս միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը, քանի որ համենայն դեպս առ այսօր չկան որեւէ այլ իրական ընդդիմության գոյության փաստական կամ իրեղեն ապացույցներ:

Ինչպես որ ակնհայտ է իշխանության միջի երկբեւեռ պայքարը, գրեթե նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ պայքարից, ներիշխանական այդ առնվազն մրցակցությունից փորձում է օգտվել ընդդիմությունը: Այդ իմաստով նույնիսկ կարելի է ասել, որ ընդդիմությունն ունի որոշ առավելություն: Բանն այն է, որ լինելով Հայաստանի նախագահ, եւ փաստացի հրաժարական տալով հենց ներիշխանական հակասությունների իրավիճակում, գուցե դրանց հետեւանքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտե, պատկերացնում է, թե հակասությունների, բազմաբեւեռության իրավիճակում հայտնված իշխանության համակարգում ինչ սողանցքներ են առաջանում, որոնցից կարելի է օգտվել այդ համակարգը կազմաքանդելու համար: Մյուս կողմից, սակայն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ հենց այդ ներիշխանական բազմաբեւեռության հողի վրա են եկել իշխանության, եւ իրենք էլ թերեւս լավ են պատկերացնում, թե իշխանությունը ինչ սողանցքներ պետք է փակ պահեր, թույլ չտար դրանց առաջացումը, որպեսզի թեկուզ հենց իրենք չկարողանային լուծել իշխանության գալու խնդիր:

Եթե իշխանության կառուցվածքի, դրա նրբերանգների մասին պատկերացումներով Լեւոն Տեր-Պետրոսյանն առավելություն ունի, ապա թերեւս ոչ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, այլ պարզապես մնացյալ բոլոր այն ուժերի, որոնք տարբեր ժամանակներում փորձել են Հայաստանում ընդդիմություն լինել եւ դառնալ իշխանության տեր: Դա է պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության դեմ պայքարում հաջողվեց ավելին, քան որեւէ մեկին մինչ այժմ: Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները, ինչի մասին շատ է խոսվում, հատկապես իշխանական ճամբարից, իրականում թերեւս ունեն զուտ տեխնիկական նշանակություն: Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջողության առաջին եւ գլխավոր գրավականն այն էր, կամ գուցե եւ դեռ է, որ նա շատ լավ պատկերացրեց այն իրավիճակը, որ առկա է Հայաստանում` թե իշխանության, թե հասարակության, թե ընդդիմության դաշտում:

Հետեւաբար, այն պարագայում, երբ իշխանության մեջ ընթանում է ազդեցության պայքար, երբ հասարակության մեջ առաջացել են հարցեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա հաջող եւ արդյունավետ ընթացքի կապակցությամբ, Տեր-Պետրոսյանի համար կենսական անհրաժեշտություն է դառնում իրավիճակին համարժեք մտածողության եւ պատկերացման առկայությունը: Երբ հիմնական մրցակցի, այսինքն իշխանության ճամբարում մեղմ ասած որոշակի խառնաշփոթ է բուրգի գագաթի կապակցությամբ, մեծանում է գայթակղությունը, որ իշխանության դեմ քաղաքական պայքարը կարող է տեղավորվել բացառապես հայտնի ասույթի տրամաբանության մեջ` “երբ երկու շուն կռվեն, ճամփորդի գործը կհաջողի”:

Մինչդեռ դա կլինի ներքաղաքական պայքարի բավական պարզունակ տրամաբանություն, նկատի ունենալով շահերի այն պարզ համակարգը, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հաջողվել է ձեւավորել երկրում: Իհարկե, նրանք այժմ իրենք են հայտնվել իրենց ձեւավորած համակարգի ցանցում, բայց ընդդիմության խնդիրն էլ հենց այն է, որ ցանցում չդառնա երրորդը: Դրա համար թերեւս անհրաժեշտ է, որ ընդդիմությունն էլ պահի, կամ շարունակի իր պարզ հարաբերությունը հասարակության հետ: Մինչդեռ նկատելի է հասարակության հետ հարաբերության առումով պարզության կորուստը: Ընդդիմությունը հասարակության համար դառնում է ավելի ու ավելի անհասկանալի, թողնում է անելանելի վիճակում հայտնվածի տպավորություն: Առայժմ գուցե տպավորություն, որը տեւական լինելու դեպքում կարող է վերածվել համոզմունքի: Ընդդիմությունը կարծես թե տարվում է իշխանական բեւեռների եւ աշխարհաքաղաքական գործընթացների միջեւ մանեւրելու խնդրով, որն իհարկե կարեւոր է, սակայն դառնում է անիմաստ, եթե կորում է այդ ամենի կարեւորագույն հենքը` հասարակությունը:

Ընդհանուր | Դիտում: 442 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 26.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 25-ին ժամը 10։30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ՝ միասին մոտ 100 հոգի, և այնտեղից առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր ստենդները եւ պաստառները` ջարդելով և պատառոտելով դրանք։ Այս ամենն ուղեկցվել է լկտի պահվածքով և փողոցային հայհոյանքներով։

Գտնվելով ներքին բզկտոցների ու ճգնաժամի մեջ, վարչախումբը սարսափած է Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող նստացույցի աճող հեղինակությունից և արդյունավետությունից, պատանդ պահելով 76 քաղբանտարկյալների` այժմ իշխանությունները վախկոտաբար կռվի են բռնվել նրանց նկարների եւ հանրությանը ներկայացվող ճշմարիտ տեղեկատվության հետ։

Սեպտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, Հյուսիսային պողոտայում լայն թափով շարունակվում է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամագրումը և Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքը։ Իշխանությունները հասկանում են, որ հասարակության ակտիվացումը, քաղաքական դատավարությունների փլուզումները, երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը, գործարարության դեմ սանձազերծված աննախադեպ տեռորը անխուսափելի են դարձնում Հայ Ազգային Կոնգրեսի` սեպտեմբերի 5-ին նշանակված հանրահավաքի հուժկու բնույթը, ուստիև ստիպված են դիմել ճարահատ բռնությունների և ապօրինությունների։

Օգտնվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է Վրաստանի վրա, վարչախումբը փորձ է անում վերացնել մարդու ազատությունների եւ ժողովրդավարության արտահայտման վերջին հնարավորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսն իր տարակուսնքն է հայտնում այս եւ նմանօրինակ դեպքերում միջազգային պատկան կառույցների լռության առթիվ։

Մենք բոլորին զսպվածության ու համբերության կոչ ենք անում, դա մեր ամենահզոր զենքն է։ Նաեւ հայտարարում ենք, որ վարչախմբի այս անհավասարակշիռ քայլերը, ըստ էության՝ մանր խուլիգանությունները, չեն կարող կոտրել ՀԱԿ-ի և նրան սատարող հարյուր հազարավոր քաղաքացիների կամքը` պայքարը հասցնելու վերջնական հանգրվանին և ազատվելու այս հակաժողովրդական ռեժիմից։

Կոչ Շտաբից | Դիտում: 477 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 26.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Այսոր վաղ առավոտյան մոտ 50 վոստիկաններ հարցակվել են Հյուսիսաին պողոտայում շուրջօրյա նստացուցի մասնակիցների վրա, գազանաբար կորտրել և տարել են բոլոր ցուցապաստառները, հարցակվել են խաղաղ մարդկանց վրա, ամեն ինչ փշրել են և մեքենայով տարել Անլռելի Զանգակատնից: Իսկ Հյուսիսաինի նստացուիցի մասնակիցները հուզված հավաստիացնում են, որ նրանք չեն ընկրկելու որևէ ուժի առաջ:
Սա ապացուցում Է որ քոչարյանասեռժական բորենիները վախեցել են և փրփուրներից են կաղվում:Անգամ սարսափում են ցուցապաստառից, որտեղ Ռ. Քոչարյանին Հաագայի դատարան ուղարկելու ստորագրահավաքն է կատարվում:
“ Հատուկ Գունդ” Ե/Ն դատապարտում է նրանց այս արարքը և վստահեցնում, որ ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՊԵԼԻ:
ՈՒՍՏԻ ՊԱՅՔԱ`Ր, ՊԱՅՔԱ`Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
Հատուկ Գունդ | Դիտում: 494 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 25.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ի զօրակցություն եւ ի օգնություն քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին

Սիրելի Հայրենակից

Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի նախաձեռնությամբª Վելց Ֆարգո (Wells Fargo) բանկում բացվել է (“Political Prisoners 2008”) ՙՔաղաքական Բանտարկյալներ-2008՚ հաշվեհամար N 3240539928 որին կարող եք փոխանցել ձեր նյութական օժանդակությունը:

Վերոնշյալ հաշվեհամարում հավաքված գումարները ամբողջությամբ փոխանցվելու են Երեւան, Հայաստանի քաղբանտարկյալների ընտանիքների օգնության համար գործող Արշավիր Բոզինյանի հաշվեհամարին:

Ձեր, տուրքերից զերձ (tax-deductible), նվիրատվությունները կարող եք կատարել անձամբ` Վելց Ֆարգո բանկի ցանկացած բաժանմունքում, ինչպես նաեւ ուղարկել կամ անձամբ բերել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոն, հասցեն` 440 W. Colorado, Suite 110, Glendale CA 91204. Հեռ. 818-548-1915

Ընդհանուր | Դիտում: 413 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 25.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրան ուղեկցող` Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերին և քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոյին: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Վրաստանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի վրա դրա ազդեցության, ինչպես նաև սառեցված հակամարտությունների հնարավոր լուծումների վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների, նրանց դատավարությունների հետ կապված խնդիրներ: Այս մասին ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:
Ընդհանուր | Դիտում: 472 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 25.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ազգային ժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նստաշրջանում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին մի օրինագիծ։ Այն նախատեսում է լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալի շեշտակի ավելացում. 240 մլն խորանարդ մետրի փոխարեն 360 մլն խորանարդ մետր: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Սեւանի վրա. հունիսի 10-ին արդեն իսկ նմանօրինակ մի որոշմամբ լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալը 170 միլիոն խ.մ-ից ավելացվել է՝ հասցնելով 240 միլիոնի։ Օրինագիծը լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության, Սեւանի բնապահպանական խնդիրներով մտահոգված կազմակերպությունների շրջանում: Խնդիրն իրականում շատ ավելի կարեւոր է։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

• Սեւանա լիճը, հայ ժողովրդի ամենամեծ հարստություններից մեկն է։ Նրա մակարդակի իջեցումը հանցագործություն է։ Անգամ Խորհրդային Միությունը գիտակցեց ժամանակին կատարած իր սխալը եւ բազմածախս թունելներ կառուցեց լճի մակարդակը բարձրացնելու համար։ Քաղցրահամ ջրի համաշխարհային մասշտաբով անգամ աննախադեպ մեծ այս պաշարը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, մանավանդ, երբ աշխարհում աստիճանաբար հիմնական խնդիրներից մեկն է դառնում խմելու ջրի հիմնահարցը։ Այսինքն՝ Սեւանին առանչվող ցանկացած հարց կամ նախագիծ պետք է ստորադասվի նրա մակարդակի պահպանման եւ բարձրացման հիմնական խնդրին՝ բացառությամբ էքստրեմալ պայմաններում դրանից օգտվելու անհրաժեշտության։

• ԱԺ ներկայացված օրինագծում հիմնավորումները մտացածին են։ Իսպառ բացակայում են բնապահպանական խնդիրներին վերաբերող փորձագիտական գնահատականները: Անընդունելի է ազգային ռազմավարական կարևորության նման հարցի լուծումը առանց լուրջ մասնագիտական և հասարակական բաց քննարկումների: Սեւանի մակարդակի բարձրացման ծրագրից փաստացի հրաժարումը, բազմաթիվ մասնագետների գնահատականներով, կործանարար հետեանքներ կունենա բնապահպանական խնդիրների առումով:

• Ընդհանուր առմամբ մութ են մնում հսկայածավալ ջրի բացթողմամբ Սեւանի մակարդակը մոտ 40 սմ-ով իջեցնելու այս ծրագիրը։ Հիդրոկայաններում էժան էլեկտրաէներգիա ստանալով բյուջեի պակասը լրացնելու առումով այն չնչին արդյունք կարող է տալ։ Գյուղատնտեսության մեջ ոռոգման ջրի օգտագործման պիկը վաղուց անցել է։ Մնում է ենթադրել, որ հանցավոր այս քայլը կատարվում է ինչ-որ մարդկանց կամ մարդկանց խմբերի անհատական շահերից ելնելով։

• Սևանի նախագծային մակարդակով բարձրացմանը չեն կարող խոչընդոտել առափնյա կառույցների գոյությունը, որոնք կարող են հայտնվել ջրի տակ։ Եթե դրանց համար ժամանակին կատարվել են ապօրինի հողահատկացումներ, ապա պատասխան պետք է տան մեղավորները, իսկ օրինական շինությունների դիմաց դրանց տերերը պետք է համարժեք փոխհատուցում ստանան։ Ոչ մեկի անձնական շահը կամ բիզնեսը չի կարող գերադասվել համաժողովրդական հարստությանը՝ Սեւանա լճին ու նրա հետ կապված բնապահպանական խնդիրներին։

Ելնելով վերոշարադրյալից` Հայ Ազգային Կոնգրեսը իշխանություններից պահանջում է դադարեցնել նշված օրինագծի քննարկումը խորհրդարանում, Սեւանա լճին վերաբերող որեւէ օրինագիծ շրջանառության մեջ դնել միմիայն լուրջ բնապահպանակն փորձագիտության հիման վրա եւ հասարակական շահագրգիռ ու բաց քննարկումից հետո:

Կոչ Շտաբից | Դիտում: 523 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

"Никто не может поспорить с тем, что войну на Кавказе развязала Грузия, и сделала она это с целью ликвидации Республики Южная Осетия", - заявил в интервью агентству "А1+" первый президент Армении Левон Тер-Петросян. Он подчеркнул, что война вначале была грузино-осетинской, и лишь потом она превратилась в российско-грузинскую. По его словам, никто не может оспорить также тот факт, что "Россия своим решительным вмешательством спасла югоосетинский народ от геноцида".

"Если бы помощь России запоздала хотя бы на 6 часов, сегодня бы Южной Осетии не существовало", - отметил он. Комментируя утверждения о том, что ответ России был несоразмерно жестким, Тер-Петросян подчеркнул, что не знает в истории случая, когда ответ сверхдержав был бы соразмерен совершенному против них посягательству. "Главное, как я сказал, в том, что Россия, независимо от соразмерности или несоразмерности своего ответа, предотвратила геноцид, угрожавший югоосетинскому народу", - отметил он. Тер-Петросян назвал безосновательными утверждения о том, что президент Грузии Михаил Саакашвили не мог инициировать войну, не получив на то согласия Соединенных Штатов. "Я исключаю возможность того, что такая серьезная страна как Соединенные Штаты Америки подтолкнули бы кого-нибудь на подобную авантюру. Другое дело, что президент Саакашвили мог ошибочно воспринять или расценить некоторые, полученные от Запада дружественные сигналы. Расчет правительства Грузии, по-моему, был, в первую очередь, основан на факторе внезапности, а во-вторых - на необоснованной надежде на то, что дружественные страны, будучи поставлены перед фактом, окажут ему определенную международную поддержку. Таким образом, мы имеем дело с типичным и познавательным примером того, как "желаемое принимается за действительность", - отметил он.

Первый президент Армении также отметил, что целью Грузии являлось не уничтожение югоосетинского народа, а его перемещение, что невозможно было бы сделать в условиях закрытости Рокского тоннеля. "Саакашвили не мог не осознавать, что международная общественность не простила бы ему истребление народа, тогда как к перемещению могли бы отнестись более или менее терпимо, как это произошло в случае с сербами Краины в 1995 году", - считает он.

Подводя итоги войны, Тер-Петросян отметил, что она нанесла тяжелый ущерб югоосетинскому народу и российским миротворцам, однако главной жертвой этой войны стала сама Грузия, которая заплатила за нее не только многочисленными человеческими жизнями, но и потеряла грузинонаселенные островки (анклавы) Южной Осетии и Абхазии и получила десятки тысяч новых беженцев. "Я не сомневаюсь, что в ближайшем будущем никто иной, как грузинский народ потребует ответа у своего правительства. Я с искренней болью воспринимаю национальное бедствие, постигшее братский грузинский народ и желаю ему по-возможности побыстрее восстановить свое достоинство и уверенность. Это пожелание настолько искренне в человеческом смысле, насколько же бесспорно с политической точки зрения, поскольку стабильность Грузии, ее мощь и процветание полностью соответствует интересам Армении", - заявил Левон Тер-Петросян.

Ընդհանուր | Դիտում: 477 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 22.08.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz