Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Ինչ կարծիքի եք Հատուկ Գնդի մասին ?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 209
Գլխավոր » հոդված

Բաժնի Նյութերը: 101
Ցուցադրված Նյութեր: 11-20
Էջեր: « 1 2 3 4 ... 10 11 »

«Այս պահին մենք երեք խնդիր ունենք՝ քաղբանտարկյալների ազատում, մարտի 1-ի իրադարձությունների ամբողջական բացահայտում և «Կենտրոն» համայնքի ազատագրում։ «Կենտրոնի» ազատագրմամբ մենք կարևոր քայլ կանենք և կունենանք ազատագրված «Կենտրոն» Հայաստանում», – այսօր Հյուսիսային պողոտայում կայացած «Կենտրոն» համայնքի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Դավիթ Շահնազարյանը։

Նա հերքել է Համաժողովրդական շարժման մարելու մասին բոլոր տեղեկությունները ու նշել, որ շարժումը միշտ էլ կարող է հուժկու հանրահավաքներ իրականացնել, սակայն իրենք, ի տարբերություն իշխանությունների, իրավունք չունեն սխալվելու։ Նա, ինչպես և Արամ Սարգսյանը, ընդգծել է, որ շարժումը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով անելու է իր անելիքները։

«Շարժումը հասնելու է իր նպատակին՝ ժողովրդավարության հաստատման և իշխանությունների ընտրության», – ասել է Շահնազարյանը։

Շարժման ներկայացուցիչը հավելել է, որ այդ նպատակներին հասնելուց հետո իրենք ունեն ևս մեկ նպատակ՝ մարդու իրավունքների և ազատությունների վերկանգնումը Հայաստանում։

Ընդհանուր | Դիտում: 463 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 27.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

«Այս պայքարը չի մարում, այն նոր է սկսվում և ունենալու է հաղթանակի հանգրվաններ. «Կենտրոնում» ունենալու ենք հաղթանակ», – այսօր Հյուսիսային պողոտայում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Կենտրոն» համայնքի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը։

Նա ասել է, որ այսօր ժողովուրդը կամային նոր հատկություններ է դրսևորում, որով կերտելու է իր հաղթանակը և հասնելու է հաջողության։ Արարատ Զուրաբյանը, ինչպես հայտարարել էր ավելի վաղ, «Կենտրոն» համայնքում հաղթանակը նվիրելու է քաղբանտարկյալներին։

«Հյուսիսային պողոտան վերածվելու է հաղթանակի պողոտայի», – հավելել է նա։

Ընդհանուր | Դիտում: 451 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 27.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային պողոտայում կայացավ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած Երեւանի կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի նախընտրական հանդիպում-հանրահավաքը իր ընտրողների հետ, որին մասնակցում էր մի քանի հազար քաղաքացի, ովքեր ամբողջությամբ զբաղեցրել էին Հյուսիսային պողոտայի փոքրիկ հրապարակն ու հարակից մասերը:

Հյուսիսային պողոտան իր ելույթի ընթացքում Ազատության պողոտա վերանվանեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ասելով, որ իշխանությունը փակելով Ազատության հրապարակը, անկարող է փակել ժողովրդի ազատատենչ ոգու եւ կամքի ճանապարհը: Դավիթ Շահնազարյանի խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակը ժամանակավորապես ոչ նպատակահարմար է դարձրել ընդդիմության պայքարի ակտիվ գործողությունները, սակայն դա չի նշանակում, թե պայքարն ընդհատվել է կամ Շարժումը մարել: Իսկ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ երկրում անպայման լինելու է իշխանափոխություն` ճիշտ օրը, ճիշտ տեղում եւ ճիշտ ձեւով:

Հանրահավաքին կեսից միացել էր եւ ելույթ ունեցավ նաեւ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով սակայն կարճ խոսեց, եւ ասելով, թե դա ոչ թե կոնգրեսի հանրահավաքն է, այլ Արարատ Զուրաբյանի նախընտրական հանդիպումն ընտրողների հետ, խոսեց միայն այդ թեմայով, շրջանցելով համաժողովրդական Շարժման վերաբերյալ թեմաները: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խոստացավ խոսել հոկտեմբերի 17-ի հանրահավաքում, ասելով, որ կոնգրեսի թեմաները շոշափվում են կոնգրեսի հանրահավաքային շարժմանը:

Իսկ քանի որ հավաքը նախընտրական հանդիպում ձեւաչափով էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե ինքն էլ դրան մասնակցում է որպես Կենտրոնի բնակիչ: Առաջին նախագահը նշել է, թե ինքը մի քիչ երկընտրանքի մեջ էր թաղապետի թեկնածուների միջեւ ընտրության հարցում, բայց մասնակցելով հավաքին եւ տեսնելով ժողովրդի վճռականությունը, որոշում կայացրեց ձայնը տալ Արարատ Զուրաբյանին: Հետո նշելով, որ դա կատակ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը լրջորեն ասել է, որ պետական կյանքում ամեն ընտրություն կարեւոր է, հետեւաբար Կենտրոն համայնքի ընտրությունն էլ կարեւոր է համաժողովրդական Շարժման համար: Ի դեպ, դա ասում էին նաեւ բոլոր ելույթ ունեցողները, այդ թվում ինքը` թեկնածու Արարատ Զուրաբյանը, ով հայտարարեց, թե իր հաղթանակը լինելու է ժողովրդի հաղթանակը, իսկ ընտրվելուց հետո բնակիչների ընդունելություն նա կազմակերպելու է հենց այդ` Հյուսիսային-Ազատության պողոտայում:

Իսկ Լեվոն Տեր-Պետրոսյանը, ավարտելով իր կարճ խոսքը, հավաքվածներին դիմեց երեք կոչով` միահամուռ մասնակցել սեպտեմբերի 28-ի ընտրությանը եւ քվեարկել Արարատ Զուրաբյանի օգտին, ակտիվ անդամագրվել Կոնգրեսին, որովհետեւ դա է հանրապետության առողջ սերուցքը, եւ հարյուր հազարներով մասնակցել հոկտեմբերի 17-ի հանրահավաքին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակցության առումով ասաց, թե թախանձագին խնդրում է եւ պահանջում մասնակցել հարյուր հազարներով: Նա հայտարարեց, որ այդ օրն ինքը իհարկե տակտիկական բացահայտումներ չի անի, սակայն ազնվաբար խոստացավ, որ կանդրադառնա ընդդիմության հետագա ստրատեգիային:

Դրանով հանրահավաքը ավարտվեց, թաղապետի թեկնածուն բարի գիշեր մաղթեց ընտրողներին, իսկ հանրահավաքը վարող Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հանրահավաքից հետո շարունակվելու է ավանդական քաղաքական զբոսանքը:

Ընդհանուր | Դիտում: 457 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 27.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ելույթ ունենալով Հայ Ազգային կոնգրեսի Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքին, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մասնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցել սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությանը եւ ձայն տալ թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանին: Լեւոն Զուրաբյանն ասել է նաեւ, որ հոկտեմբերի 17-ին Հայ Ազգային կոնգրեսը հրավիրում է «հզոր հանրահավաք, եւ լինելու է հզոր երթ», որի ժամանակ ամփոփվելու է Շարժման անցած ուղին մարտի 21-ից մինչ այժմ եւ խոսվելու է հետագա անելիքների մասին:
Ընդհանուր | Դիտում: 441 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 27.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ինչպես հայտնի է, Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուն է Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությանը: Սեպտեմբերի 26-ին, Փաստարկ ակումբում, Արարատ Զուրաբյանը խոսելով իր հաղթանակի հավանականության մասին, ասել է, թե պահանջվածից 2 անգամ ավելի թվով համակիրներ ունի, եւ եթե հաջողվի ընտրությանը գոնե հիսուն տոկոսով պահել ստացած ձայները, ապա կտոնի տպավորիչ հաղթանակ:

Այդ կապակցությամբ հարց է ուղղվել Արարատ Զուրաբյանին, թե իսկ եթե չհաջողվի պահել ձայները, այդ դեպքում արդյոք ընդդիմությունը ռիսկի չի դիմում հիասթափեցնել իր համախոհներին, արձանագրելով հերթական պարտությունը: Արարատ Զուրաբյանն ասել է, թե ընդդիմությունը երբեք չի պարտվել. կարեւորը համայնքում, կամ թեկուզ համապետական ընտրություններում տարած հաղթանակը չէ, քանի որ արդեն մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանում ընդդիմությունն արձանագրել է ամենից կարեւոր հաղթանակը` հասարակության վերափոխումը: Ըստ Արարատ Զուրաբյանի, այսօր հանրապետությունում կան հազարավոր մարդիկ, որ պատրաստ են իրենց իրավունքները պաշտպանել հետեւողականորեն, եւ դա է ամենից մեծ հաղթանակը, որին հասել է ընդդիմությունը:

Ըստ ՀՀՇ վարչության նախագահի, եթե հասարակությունը մեկ տարի առաջ չէր հավատում, որ կարող է լինել մի ուժ, որն ունակ լինի հաղթել ներկայիս իշխանությանը, ապա այսօր հասարակությունը տեսնում է, որ այդ ուժը կա:

Ընդհանուր | Դիտում: 444 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 27.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ընդդիմությունը Սրբագրումներ Է Կատարում
 
Չնայած սեպտեմբերի 15-ի հանրահավաքը արտոնված էր, այնուամենայնիվ, Երեւանի փողոցները լցված էին աննախադեպ քանակի ոստիկաններով:

Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր հայտարարեց, թե իրենց տվյալներով` Երեւան են բերվել ոստիկանական ստորաբաժանումներ բոլոր մարզերից, բացառությամբ Սյունիքի մարզի, որոնք դրսեւորել են ագրեսիվ պահվածք:

՚Հանրահավաքին նախորդեց բռնությունների դեպքեր, հարձակումներ երիտասարդ ակտիվիստների վրա, բռնությունների կիրառում, ակնհայտ ագրեսիվ պահվածք: Այդ օրը մեզ պարզ դարձավ մի բան, որ իշխանությունները մտադրված են գնալ սադրանքի եւ իրականացնել քաղաքացիների ջարդ բառիս բուն իմաստով: Մենք, իհարկե, չգնացինք պրովոկացիայի, Համաժողովրդական շարժումը բավարարվեց միայն հանրահավաքով եւ երթ չանցկացնեց` դրանով խափանվեց ոստիկանության ծրագիրըՙ,- հայտարարեց Արման Մուսինյանը, ապա ավելացրեց, թե դա վկայում է այն մասին, որ. ՚Հայաստանում ահաբեկչությունը դրվում է պետական հիմքերի վրա. նույնիսկ արտոնված միջոցառումների ժամանակ պետական մարմինները իրենց դնում են օրենքից դուրսՙ:

Ընդհանուր | Դիտում: 426 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 21.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2008
 
 
Սիրելի հայրենակիցներ,
ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:
Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել Համաժողովրդական շարժման, այսինքն` մեր եւ ձեր շարժման հետագա անելիքը, հետագա գործողությունները: Այս իմաստով ամենագլխավոր փաստը, որ սկզբից եւեթ պետք է արձանագրել, այն է, որ կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի շնորհիվ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի պաշտոնակալությամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված ավազակապետական համակարգի բնույթը բոլորովին չի փոխվել: Այսինքն, առաջին` ռեժիմը շարունակում է մնալ հակակշիռներից զուրկ, անվերահսկելի, հետեւաբար լիովին սանձարձակ իշխանական նույն բուրգը: Երկրորդ` երկիրը շարունակում է կառավարվել ոչ թե շուկայական տնտեսության, այլ գողական աշխարհի օրենքներով, որոնք ավելի են խորացել: Այսինքն` բեսպրեդելը, սահմանազանցությունը հասել է իր կատարելության մակարդակին: Երրորդ` ազգային հարստությունը պետական մեքենայի կողմից շարունակվում է թալանվել, հափշտակվել, կողոպտվել` նույն եւ ավելի ծավալներով, քան նախորդ 10 տարիներին: Եւ չորրորդ` նույնքան ու թերեւս ավելի արտահայտված են մնում ժողովրդավարության սահմանափակումները եւ բռնապետության միտումների հաստատումը: Առայժմ որեւէ դրական տեղաշարժ չի նկատվում` ո՛չ տնտեսական զարգացման, ո՛չ էլ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ոլորտում, եթե չասենք` նկատվում է անընդհատ վատթարացման միտում: Պետական ռեկետը շարունակում է մնալ իշխանության գործունեության գլխավոր սկզբունքը: Չկա որեւէ բարձրագույն պետական պաշտոնյա, որը սեփական բիզնես կամ խոշոր սեփականություն չունենա: Չկա այդպիսի պաշտոնյա: Այդպիսի երկիր աշխարհում գոյություն չունի: Եթե ձեզանից մեկը թվարկի 3, 5, 10, 20 բացառություն, ապա դրանով նա ավելի եւս կհաստատի, կամրապնդի իմ այս պնդումը:
Ընդհանուր | Դիտում: 377 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 19.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ 2008 թվականի նախագահական ընտրությունների համատարած կեղծումից հետո վարչախումբն իրականացրեց մարտի 1-ի ոճրագործությունը և օրենսդրության կոպիտ խախտումներով` արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանից կորզեց ՀՀ Նախագահի պաշտոնը իր նախընտրելի թեկնածուին նվիրելու մասին որոշում, կարծիքներ էին հնչում, որ Համաժողովրդական շարժումն այլևս ի զորու չէ դիմակայել իշխանությունը բռնազավթած հանցագործներին:
Ընդհանուր | Դիտում: 403 | Ավելացրած է: Crusaderam | Ամսաթիվ: 14.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մարտի 1-ի իրադարձությունների հանրային ուսումնասիրության հանձնաժողովը, որ ձեւավորել է ընդդիմությունը, սեպտեմբերի 10-ին ներկայացրել է իր աշխատանքի նախնական եզրակացությունը: Դրանից առաջ, հանձնաժողովի համակարգող Սուրեն Աբրահամյանը հայտարարել է, թե եզրակացությունը սենսացիա չի պարունակում, այլ մինչեւ այժմ հայտնի փաստերի համախմբում է, որի ներկայացման կարիքը առաջացրել էին այն տարբեր գնահատականներն ու մեկնաբանությունները, որ վերջին շրջանում հնչել են մարտի 1-ի դեպքերի հետ կապված:

Սուրեն Աբրահամյանը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից մինչեւ մարտի 1-ի առավոտյան իրադարձությունները, ընդդիմության դեմ կիրառված ամեն ինչ կատարվել է իշխանության ծրագրած սցենարով, որի նպատակը եղել է իշխանության վերարտադրությունն ամեն գնով իրականացնելը, ընդուպ Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների ջարդը: Իսկ ահա մարտի 1-ի առավոտյան ջարդից հետո, ըստ հանձնաժողովի եզրակացության, երբ ցուցարարներն ու այլ քաղաքացիներ, բիրտ ուժի կիրառումից վիրավորված, իքնաբուխ հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ, իրադարձությունները դուրս են եկել իշխանության վերահսկողությունից: Սուրեն Աբրահամյանը նշում է, թե ի պատիվ ընդդիմության, հաջողվել է այդ ինքնաբուխ եւ անկանխատեսելի ցույցը տեղափոխել միանգամայն հանգիստ հուն, իսկ ցուցարարները պահանջում էին միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը, ով այդ պահին եղել է փաստացի տնային կալանքի տակ:

Այդ իրավիճակում, իշխանության գործողությունը, մարտի 1-ի հարցերի ուսումնասիրման հանրային հանձնաժողովի նախնական եզրակացությունը, որակում է անտրամաբանական, ինչի շարունակությունը եղել է սեփական քաղաքացիների դեմ կազմակերպված իշխանական սպանդը: Հանրային ուսումնասիրության հանձնաժողովի համակարգող Սուրեն Աբրահամյանը նշել է, թե դա Ռոբերտ Քոչարյանի նախընտրած ձեռագիրն է, որն իր քաղաքական ընդդիմախոսների հետ միշտ հարաբերվել է ուժով, իրավապահ համակարգը ծառայեցնելով իր քաղաքական նպատակներին եւ դարձնելով քաղաքական գործընթացի կողմ:

Մարտի 1-ի իրադարձությունների հանրային ուսումնասիրության հանձնաժողովը ներկաներին մատուցել է նաեւ DVD-ներ, որոնք վերաբերել են այն ամբողջ գործընթացին, ինչը հանգեցրեց մարտի 1-ի արյունահեղությանը: Այդ տեսասկավառակները պատմում են սեպտեմբերի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացումից ի վեր ընդդիմության դեմ կիրառված բռնությունների մասին, որ սկսվեցին հոկտեմբերի 23-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների ծեծից, այն բանի համար, որ նրանք հանրությանը իրազեկում են հոկտեմբերի 26-ին կայանալիք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքի մասին: Հետո պատկերվում են կադրեր մարտի 1-ի առավոտյան խաղաղ ցուցարարների ջարդից եւ նրանց հետապնդումներից, թե ինչպես են իբրեւ թե խուղարկության եկած ոստիկաններն ու դիմակավորված անձինք ծեծում եւ Ազատության հրապարակից մինչեւ կրկես հետապնդում քաղաքացիներին: Հետո պատկերված են մարտի 1-ի օրվա երկրորդ կեսի իրադարձությունները, այն, թե ինչպես են ոստիկանները, կրևկին դիմակավորված եւ նաեւ քաղաքացիական հագուստով անձինք կրակում խաղաղ ցուցարարների վրա, ինչպես է ոստիկանության մեքենան վրաերթի ենթարկում քաղաքացուն, ինչպես են հրազեն կիրառում, ինչպես է իշխանությունը, դեռեւս արտակարգ դրությունից առաջ, ի հեճուկս Սահմանադրության, որն արգելում է բանակի կիրառումը ներքաղաքական գործընթացներում, գործի դնում Հայաստանի բանակը:

Այդ ամենը ցուցադրելուց հետո Սուրեն Աբրահամյանը հայտարարել է, որ իրենց ունեցած տեղեկությունները, փաստերը, տրամադրելու են թե տեղի, թե միջազգային կառույցներին: Սուրեն Աբրահամյանը նշել է, թե ներկայացված նախնական եզրակացությունը ընդհանրական գնահատական է, եւ մի որոշ ժամանակ հետ իրենց անպայման կներկայացնեն փաստերն արդեն հստակ ժամանակագրությամբ: Իհարկե, այդ ամենի հարցում հանձնաժողովը հանդիպում է դժվարության, քանի որ տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություններ տալու իրենց խնդրանքները իշխանության համապատասխան մարմինները թողնում են անպատասխան:

Ընդհանուր | Դիտում: 462 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 10.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբերի 7-ին Երեւանի Արաբկիր համայնքում տեղի ունեցած թաղապետի ընտրությունը դարձավ այն բանի ապացույցը, որ այս տարվա նախագահի ընտրությունից հետո ընտրությունների ինստիտուտը Հայաստանում կազմալուծվել է: Ընտրողների մեծամասնության պասիվությունը, քրեական տարրերի զանգվածային ներգրավումը քվեարկության վերահսկողության գործընթացին վկայում են, որ երկրում տեղի է ունեցել ընտրությունների «սեփականաշնորհում»: Հետայսու պետական պաշտոնյայի «ընտրության» իրավունքը պատկանում է անձանց նեղ շրջանակի, իսկ այդ իրավունքի պաշտպանության մեթոդոլոգիան հիմնվում է բիրտ ուժի վրա:

Հանգամանքը, որ ոստիկանությունը բավական յուրօրինակ պահվածք է ունեցել եւ որեւէ կերպ չի դիմակայել քրեական խմբավորումների գործունեությանը, ցուցանում է, որ Հայաստանի ոստիկանությունը նույնպես զրկվել է պետական պաշտոնյաների «ընտրության» գործընթացին միջամտելու իրավունքից: Ավելին, դա է վկայում նաեւ Հայաստանի համար աննախադեպ իրավիճակը, երբ նման իրավունքից զրկվում է նույնիսկ համայնքի գործող ղեկավարը: Այդ ղեկավարի` Հովիկ Շահինյանի հետընտրական հայտարարությունը իրավիճակի յուրօրինակ արձանագրումն է` «Սեպտեմբերի 7-ը ցույց տվեց, որ ընտրություններն առանց մարդկային զոհերի անցկացնելն արդեն հաղթանակ է»:

Եւ իսկապես, նման ընտրություններին շարքային քաղաքացիների մասնակցության միակ ձեւը պոտենցիալ զոհի դերն է: Եւ եթե զոհեր չկան, կարելի է պնդել, որ հասարակությունը հաղթել է: Հայաստանում պետական իշխանության ձեւավորման գործընթացին մասնակցելու այլ ձեւերի մասին հասարակությունն արդեն երազել էլ չի կարող: Չի կարող երազել նաեւ «ընտրված» պաշտոնատարների բռնություններից պաշտպանվածության մասին: Ինչպես ասում են` հասանք:

Այլ կերպ չէր կարող լինել երկրում, որտեղ նույնիսկ նախագահի աթոռն այս տարի նվաճվեց քաղաքացիների դեմ բաց «ճակատամարտում»: Եթե իշխանությունը չերկնչեց Երեւանի կենտրոնում անզեն քաղաքացիների գնդակահարությունից, զանգվածային ձերբակալություններից նաեւ նախագահի ընտրությունից հետո, ապա ինչ կարելի էր սպասել այլ պաշտոնների հավակնորդներից: Ընդհակառակը, պաշտոնն ուժային մեթոդներով ձեռք գցելը դարձել է ոչ միայն նորմ, այլեւ խրախուսման արժանի: Այնպես որ, ընտրություններն Արաբկիրում վերածվեցին խաղի նոր կանոնների ցուցադրման ասպարեզի:

Ինչով կարող է ավարտվել Հայաստանի իշխանության այս գործելակերպը պետության համար` դժվար չէ կռահել: Ավելի դժվար է կռահել նրանց ճակատագիրը, ովքեր ցանում են խաղի նման կանոնները: Շահինյանը դուրս եկավ նվազագույն կորստով` մեկ վիրավոր, իսկ թե ինչպիսին կլինի Արաբկիրի նոր թաղապետի եւ նրա նմանների ճակատագիրը` դեռ կերեւա: Ով եւ ինչպես կկիրառի «Շահինյանի նախադեպը» (գրեթե Կոսովոյի նախադեպ) սրանց դեմ, ցույց կտա ժամանակը:

Ահա եւ նորաթուխ պատգամավոր Հովիկ Աբրահամյանն է սկսել փորել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի տակը: Այստեղ էլ ինչ որ մեկը որոշել է, թե նպատակահարմար չէ Թորոսյանի հետագա պաշտոնավարումը. հետո ինչ, որ նա նախագահ է դարձել ընտրության արդյունքներով: Նոր կանոններով, ընտրությունները Հայաստանում ոչինչ չեն նշանակում` պետք է համապատասխանել այլ հատկանիշների:

Ընդհանուր | Դիտում: 548 | Ավելացրած է: Shagane | Ամսաթիվ: 10.09.2008 | Գնահատականը: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz